Օրենսդրական փաթեթով առաջարկվում է ուժեղացնել փողոցային առեւտրի դեմ պայքարը

Օրենսդրական փաթեթով առաջարկվում է ուժեղացնել փողոցային առեւտրի դեմ պայքարը

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է տեղական ինքնակառավարման մարմիններին լիազորություն վերապահել ոչ սահմանված տեղերում եւ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առեւտուր իրականացնելու կամ ծառայություն մատուցելու դեպքերում ոչ միայն տուգանքի տեսքով վարչական տույժ կիրառել, այլ նաեւ կիրառել լրացուցիչ վարչական տույժ առեւտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող առարկաների բռնագրավման տեսքով: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից…

Կարդալ ավելին

Փոփոխություններով արտադպրոցական կրթության ոլորտում նախատեսում ենք ներդնել մասնագիտական զարգացման եւ վարձատրության բարձրացման փոխկապակցված մեխանիզմ. Ժաննա Անդրեասյան

Փոփոխություններով արտադպրոցական կրթության ոլորտում նախատեսում ենք ներդնել մասնագիտական զարգացման եւ վարձատրության բարձրացման փոխկապակցված մեխանիզմ. Ժաննա Անդրեասյան

Արտադպրոցական կրթության ոլորտը տարիներ ի վեր բարձիթողի վիճակում է, եւ շատ անելիքներ ունենք: Փոփոխություններով նախատեսում ենք ներդնել ոլորտում մասնագիտական զարգացման եւ վարձատրության բարձրացման փոխկապակցված մեխանիզմ: Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` փետրվարի 9-ի ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ արտադպրոցական հաստատությունների ցանցը ձեւավորվել է դեռեւս խորհրդային ժամանակաշրջանից: Հանրապետությունում ներկայում գործում են  երաժշտական արվեստի, գեղարվեստի, մանկապատանեկան ստեղծագործության 240 դպրոց եւ կենտրոն,…

Կարդալ ավելին

Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ

Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել էր Սարգիս Խանդանյանի թեկնածությունը: ԱԺ 107 պատգամավորից գաղտնի քվեարկությանը մասնակցել է 68-ը: Քվեատուփում անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Սարգիս Խանդանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 68 պատգամավոր: Հանձնաժողովի նորընտիր նախագահն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է: Քվեարկությունը տեղի է ունեցել փետրվարի 9-ին:        

Կարդալ ավելին

Թիրախային օրենսդրական նախաձեռնություն ավարտված շինարարական օբյեկտն առանց շահագործման թույլտվության ձեւակերպման շահագործելու վերաբերյալ

Թիրախային օրենսդրական նախաձեռնություն ավարտված շինարարական օբյեկտն առանց շահագործման թույլտվության ձեւակերպման շահագործելու վերաբերյալ

Ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը թիրախային է, եւ վերաբերում է ավարտված շինարարական օբյեկտն առանց շահագործման թույլտվության ձեւակերպման շահագործելուն: Փետրվարի 9-ի ԱԺ հերթական նիստում այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը` առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Վաչե Տերտերյանի ներկայացմամբ նման դեպքում կնշանակվի տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ յոթհարյուրապատիկի չափով, իսկ նույն վարքագիծը շարունակելու դեպքում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ հազարհինգհարյուրապատիկի չափով: «Խոսքը վերաբերում…

Կարդալ ավելին

Կառավարությունն առաջարկում է կանոնակարգել բացօթյա վայրերում ստեղծագործական, մշակութային գործունեություն իրականացնողների աշխատանքը

Կառավարությունն առաջարկում է կանոնակարգել բացօթյա վայրերում ստեղծագործական, մշակութային գործունեություն իրականացնողների աշխատանքը

Երեւան քաղաքի եւ քաղաքային բնակավայրերի բացօթյա վայրերում ստեղծագործական, մշակութային գործունեություն իրականացնողների աշխատանքը կանոնակարգելու նպատակով Կառավարությունը լրացումներ է առաջարկում «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում: Հարցն առաջին ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Փողոցներում ստեղծագործական ելույթների կանոնակարգման լիազորությունները կվերապահվեն համայնքի ավագանուն, որը կսահմանի բացօթյա վայրերում` փողոցներում, մայթերին, հրապարակներում, այգիներում, պուրակներում եւ այլ տեղերում, մշակութային գործունեության իրականացման կարգը: Խոսքը վերաբերում է շրջիկ…

Կարդալ ավելին

Ոչ բարեխիղճ տնտեսվարողները կզրկվեն ընդերքօգտագործման իրավունքից. փոփոխություններ օրենսգրքերում

Ոչ բարեխիղճ տնտեսվարողները կզրկվեն ընդերքօգտագործման իրավունքից. փոփոխություններ օրենսգրքերում

Նախագծերը մշակվել են՝ հաշվի առնելով Արաքս գետի շուրջ ստեղծված հիմնախնդիրները, մասնավորապես, գետի հունի փոփոխության առկա վտանգները, որոնք սահմանային փոփոխությունների հիմնավոր ռիսկեր են առաջացնում, գետերի հունի փոփոխությունը կանխարգելող ափապաշտպան արգելապատնեշների կառուցման եւ փլուզված արգելապատնեշների վերակառուցման անհրաժեշտությունը, դրանց արագ կարգավորման  մեխանիզմների ապահովումը: Հաշվի են առնվել սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից գետաողողատներից ավազ արդյունահանելիս թույլ տրված իրավախախտումների, մասնավորապես, գետի հունից արդյունահանման դեպքերի հայտնաբերման հնարավորությունների անբավարարությունը, որը սահմանում անցանկալի իրավիճակների ռիսկեր է առաջացնում: Այս մասին…

Կարդալ ավելին

Առաջարկվում է արտադպրոցական կրթության ոլորտում դասավանդողներին հավելավճար ստանալու նպատակով ատեստավորում անցնելու հնարավորություն տալ. հանձնաժողովն արտահերթ նիստ է գումարել

Առաջարկվում է արտադպրոցական կրթության ոլորտում դասավանդողներին հավելավճար ստանալու նպատակով ատեստավորում անցնելու հնարավորություն տալ. հանձնաժողովն արտահերթ նիստ է գումարել

Օրենսդրական նախաձեռնությամբ գործադիրն առաջարկում է արտադպրոցական կրթության ոլորտում դասավանդողներին հավելավճար ստանալու նպատակով ատեստավորում անցնելու հնարավորություն տալ: «Կրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 9-ի արտահերթ նիստում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում պատգամավորների կողմից ստացվել են մի շարք առաջարկներ, օրինագիծը երկրորդ ընթերցումից առաջ լրամշակվել է, կատարվել են նաեւ…

Կարդալ ավելին

Պատգամավորները կողմ են քվեարկել Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Գլխավոր դատախազի միջնորդությանը

Պատգամավորները կողմ են քվեարկել Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Գլխավոր դատախազի միջնորդությանը

Խորհրդարանի՝ փետրվարի 9-ի նիստում Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդել էր ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին: Տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որին ՀՀ ԱԺ 107 պատգամավորից մասնակցել է 68-ը: Քվեատուփում առկա է եղել 68 քվեաթերթիկ, անվավեր է ճանաչվել 1-ը: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ կողմ՝ 67, դեմ՝ 0:        

Կարդալ ավելին

Խորհրդարանը շարունակում է փակ նիստում քննարկել Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

Խորհրդարանը շարունակում է փակ նիստում քննարկել Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

Ազգային ժողովը փետրվարի 8-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները շարունակում են փակ նիստում քննարկել Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան  Օհանյանի նկատմամբ  քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը        

Կարդալ ավելին

Քննարկվել է ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը

Քննարկվել է ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը

ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 7-ի նիստում քննարկել է ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի առաջին միջնորդությունը: Քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը կապված է Երասխի զորամասի` հատուկ նշանակության հողերի հափշտակության դեպքի հետ: «Սեյրան Մուշեղի Օհանյանին մեղսագրվում է 2 դրվագ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ…

Կարդալ ավելին
1 10 11 12 13 14 35