Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, Հայկական կողմը կորուստներ չունի. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, Հայկական կողմը կորուստներ չունի. ՀՀ ՊՆ

Նոյեմբերի 24-ին՝ ժամը 21:30-22:30-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 25-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:        

Կարդալ ավելին

ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել Ասկերանում և Մարտունիում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ

ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել Ասկերանում և Մարտունիում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 25-ի ժամը 09։55-12։10-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։        

Կարդալ ավելին

Այս տարվա 9 ամսում Արցախում գրանցվել է 18.2 տոկոս տնտեսական աճ

Այս տարվա 9 ամսում Արցախում գրանցվել է 18.2 տոկոս տնտեսական աճ

Նոյեմբերի 25-ին ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանի նախագահությամբ հրավիրվել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ օրակարգում  «ԱՀ 2023թ պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի քննարկման հարցն էր: Այն ներկայացրել է ԱՀ  ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը: Նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ ԱՀ 2023թ պետական բյուջեի նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով Արցախի Հանրապետության Նախագահի 2020-2025 թվականների ծրագրի նպատակադրումները և Արցախի Հանրապետության 2023-2025 թվականների պետական…

Կարդալ ավելին

Ադրբեջանը մոտ մեկ ժամ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանը մոտ մեկ ժամ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 22:00-22:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ, հայկական կողմը կորուստներ չունի: ՊՆ-ից  հայտնում են, որ նոյեմբերի 23-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:        

Կարդալ ավելին

Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսական կապերը մեծ տեմպերով են զարգանում․ Փաշինյան

Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսական կապերը մեծ տեմպերով են զարգանում․ Փաշինյան

Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսական կապերը մեծ տեմպերով են զարգանում։ Այս մասին Երեւանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Ես նկատել եմ, որ այս տարի Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն արտահանումն աճել է 80 տոկոսով։ Իհարկե, դա կապված է լոգիստիկ շղթաներում որոշակի փոփոխությունների հետ, բայց ընդհանրապես սա փաստ է, որը ստեղծում է հնարավորություններ, նոր հնարավորություններ՝ տնտեսական համագործակցության համար։ Եվս մեկ անգամ ողջունում եմ։ Եվ իհարկե, այսօր մենք արդեն քննարկեցինք եւ կքննարկենք տարածաշրջանային բնույթի…

Կարդալ ավելին

Բաքվի ագրեսիային արձագանքի բացակայությունը հսկայական վնաս է հասցնում ՀԱՊԿ-ին. Փաշինյան

Բաքվի ագրեսիային արձագանքի բացակայությունը հսկայական վնաս է հասցնում ՀԱՊԿ-ին. Փաշինյան

Ցավալի է, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը Ադրբեջանին չզսպեց ագրեսիվ գործողություններից, մանավանդ որ մինչ օրս մեզ փաստացի չի հաջողվել հասնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային կազմակերպության արձագանքի վերաբերյալ որոշմանը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, Երեւանում ՀԱՊԿ ՀԱԽ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այդ փաստերը հսկայական վնաս են հասցնում ինչպես մեր երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, եւ ես դա գնահատում եմ որպես ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության գլխավոր անհաջողություն»,-ասաց նա։  Փաշինյանը հիշեցրեց, որ այսօր ավարտվում է ՀԱՊԿ-ում…

Կարդալ ավելին

Թաթոյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի հանցավոր արարքները եւ ՀՀ բնակիչների իրավունքների խախտումները

Թաթոյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի հանցավոր արարքները եւ ՀՀ բնակիչների իրավունքների խախտումները

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային։ Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանն Արման Թաթոյանը ներկայացրել է հիմնադրամի գործունեության ուղղությունները, ինչպիսիք են Հայաստանում ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդումը, հասարակությունում փոխադարձ հարգանքի, բազմակարծության և հանրային համերաշխության ապահովումը, Հայաստանի և Հայկական սփյուռքի միջև կապերի ապահովումը և այլն։ Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել ադրբեջանական հանցավոր արարքների` զինված ներխուժումների ու անօրինական տեղակայումների հետևանքով Հայաստանի սահմանային բնակիչների…

Կարդալ ավելին

ՀԱՊԿ ՀԱԽ-ը որոշումների 15 նախագիծ է հաստատել

ՀԱՊԿ ՀԱԽ-ը որոշումների 15 նախագիծ է հաստատել

ՀԱՊԿ ՀԱԽ նիստում  որոշումների 17 նախագիծ է քննարկվել։ 15-ի հարցում կոնսենսուս կա։ Այս մասին նեղ կազմով հանդիպման արդյունքներով հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով, 2 նախագիծ ուղարկվել է լրամշակման։ Նիկոլ Փաշինյանը հայտնել է նաեւ, որ նիստի մասնակիցները ՀԱՊԿ պաշտոնաթող գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ առաջին աստիճանի պատվո շքանշանով պարգեւատրելու որոշում են կայացրել։ Հիշեցնենք, որ Հայաստանն այսօր կազմակերպությունում նախագահությունը հանձնում է Բելառուսին։        

Կարդալ ավելին

Մեզ համար սկզբունքային նշանակություն ունի ՀՀ-ում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու հաստատումը. վարչապետը` ՀԱՊԿ նիստին

Մեզ համար սկզբունքային նշանակություն ունի ՀՀ-ում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու հաստատումը. վարչապետը` ՀԱՊԿ նիստին

Երեւանում տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը` Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Նախ տեղի են ունեցել պետությունների առաջնորդների դիմավորման եւ տեսալուսանկարահանման արարողությունները, այնուհետեւ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի առաջնորդները նեղ կազմով նիստում քննարկել են օրակարգում ընդգրկված հարցերը: Նիստի սկզբում Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշել է. «Պետությունների հարգելի ղեկավարներ, Ողջունում եմ ձեզ Երեւանում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստում։ Այսօր ավարտվում է ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահությունը։ Շատ…

Կարդալ ավելին

Երեւանում մեկնարկել են Փաշինյանի եւ Պուտինի բանակցությունները

Երեւանում մեկնարկել են Փաշինյանի եւ Պուտինի բանակցությունները

Երեւանում մեկնարկել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ բանակցությունները։ Հիշեցնենք, որ Պուտինը ժամանել է Երեւան՝ մասնակցելու ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովին։        

Կարդալ ավելին
1 14 15 16 17 18 35