Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2024-2026 թթ. Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի և դրանից բխող գործողությունների ծրագրի նախագիծը: Անդրադարձ է կատարվել նախորդ ռազմավարության արդյունքներին՝ Ներքին գործերի նախարարության ստեղծում, Պարեկային ծառայության ներդնում, Օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծում, պարեկային ծառայության կադրերի պատրաստման ուղղությամբ իրականացված ծրագրեր և այլն: Նշվել է, որ նոր ռազմավարության պլանավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են նախորդ ռազմավարության ձեռքբերումների, քաղած դասերի, անկախ փորձագիտական գնահատման, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ…
Կարդալ ավելին2024-ին Հայաստանում կարմրուկի 556 դեպք է գրանցվել
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: 2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 556 դեպք, որոնցից 335-ը՝ երեխա, 221-ը՝ մեծահասակ:
Կարդալ ավելինՆերկայումս 1 բնակչի հաշվով ավելի քան 10 հատ 100 դրամանոց կա․ ՀՀ կենտրոնական բանկ
Ներկայում շրջանառության մեջ շուրջ 3.46 մլրդ դրամի 100 դրամանոց մետաղադրամներ կան, այսինքն՝ 1 բնակչի հաշվով ավել քան 10 հատ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկից՝ պատասխանելով այն հարցին, թե տրանսպորտային համակարգի նոր փոփոխությունների պայմաններում արդյոք կբավարարեն 100 դրամանոցների աճող պահանջարկը։ «ՀՀ կենտրոնական բանկն ապահովում է կանխիկ դրամաշրջանառության անընդհատությունը։ Կանխիկ դրամի ընդհանուր պահանջից բացի, ՀՀ կենտրոնական բանկն ապահովում է նաև շրջանառության մեջ գտնվող բոլոր անվանական արժեքների համար անհրաժեշտ քանակների առկայությունը»,- պատասխանել են ԿԲ-ից։ Միաժամանակ նշել են,…
Կարդալ ավելինԱռողջության համապարփակ ապահովագրությունը 2025 թվականին չի լինի. նախարար
Առողջության համապարփակ ապահովագրությունը 2025 թվականին չի լինի: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց, թե 2025-ի բյուջեով Առողջության համապարփակ ապահովագրության համար գումար նախատեսված չէ: «2024 թվականի պետական բյուջեով Առողջության համապարփակ ապահովագրության համար նախատեսված էր 18 միլիարդ դրամ։ Այդ գումարից տարբեր վերաբաշխումներ են արվել, քանի որ ապահովագրությունը չի ներդրվել»,- ասաց նախարարը: Նշենք, որ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, թե 2024 թվականի հուլիսից կմեկնարկի բժշկական պարտադիր ապահովագրության ծրագիրը: Նշվել էր…
Կարդալ ավելինՆոր ստեր Բաքվից՝ COP 29-ի նախօրեին. Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է «գերեզմանոցներ քանդելու» մեջ
Բաքվում, COP 29-ի նախօրեին, սկսել են հերթական երգը երգել՝ նոր անհեթեթ մեղադրանքներ ներկայացնելով Հայաստանին։ «Վերջերս մենք ավարտեցինք Արևմտյան Ադրբեջանի 300 բնակավայրերի 600 գերեզմանոցների հետաքննությունը, որոնք ստիպված էինք լքել վերջին տեղահանության ժամանակ։ Այս գերեզմանատներից ավելի քան 450-ն ամբողջությամբ ջնջվել են երկրի երեսից»,- ինչպես հաղորդում է АПА-ն, Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում ասել է պատգամավոր, «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» նախագահ Ազիզ Ալեքբարլին՝ ասելով, որ «երկու գերեզմանոց է պահպանվել»։ «Սրա մեղավորը ոչ միայն Հայաստանը է, այլ նաև այն պետությունները, որոնք…
Կարդալ ավելինՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սանտիմետրով
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հոկտեմբերի վերջին օրվա համեմատ բարձր է մնում 22 սանտիմետրով։ Ըստ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրի՝ 2024 թվականի հոկտեմբերի 31-ին Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մ 46 սմ բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մ 24 սմ նիշի փոխարեն։ Ոռոգման նպատակով այս տարվա հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում Սևանա լճից Հրազդանի հունով բաց է թողնվել 131 միլիոն 38 հազար խմ ջուր։ 2024 թվականի հունվարից մինչ հոկտեմբերի 31-ն…
Կարդալ ավելին«Որպես Թուրքիա, մենք հատուկ գին ենք ուզում». Թուրքիան մտադիր է քննարկել ՌԴ-ից գազի հատուկ գնի հարցը
Թուրքիան ցանկանում է Ռուսաստանի հետ քննարկել ՌԴ-ից ներկրվող բնական գազի հատուկ գինը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարարության ղեկավար Ալփարսլան Բայրաքթարը։ «2023 թվականին մենք Ռուսաստանի հետ գազային պայմանագիր ենք կնքել շատ հատուկ գներով։ Նման ծրագիր ունենք 2024 և 2025 թվականների համար։ Իհարկե, մենք ունենք պայմանավորվածություն և բանաձև, բայց ասում ենք. «Որպես Թուրքիա, մենք հատուկ գին ենք ուզում մեզ համար»,- ասել է նախարարը Milliyet թերթին։ «Մենք ունենք շատ մեծ պայմանագիր, որն ավարտվում է 2025 թվականի…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը նվազել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 1-ին, կազմել է 387.17 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.46 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.51 դրամ (նվազել է 0.68 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 499.95 դրամ (նվազել է 3.34 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.95 դրամ (նվազել է 0.04 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 388-391 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 410-418 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինՀայաստանում քաղցկեղը նվազման միտում ունի. Առողջապահության նախարար
6 ամիսների ամփոփած տվյալներով մենք տեսնում ենք, որ արդեն իսկ նվազում ունենք. թե՛ մանկական մահացածության, թե՛ չարորակ նորագոյացությունների, թե՛սրտանոթային հիվանդությունների որոշակի կայունացման նվազման ուղղությամբ ենք շարժվում, ինչը չափազանց կարևոր է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ հանձնաժողովների նիստում 2025 թ. բյուջեի քննարկման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախարարի խոսքով՝ այդ ցուցանիշները նշանակում են, որ այն ֆինանսական միջոցները որոնք ուղղվում են առողջապահությանը տալիս են իրենց արդյունքները։ Ավանեսյանը հայտնեց, որ նախարարության ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ…
Կարդալ ավելինՀատուկ առիթ և անակնկալներ. վերաբացվել է Ամիօ բանկի «Մասիս» մասնաճյուղը
Ամիօ բանկի «Մասիս» մասնաճյուղն արդեն բաց է և սիրով սպասում է իր հաճախորդներին։ Մասիս քաղաքի Կենտրոնական հրապարակ 4/5 հասցեում գործող նորաբաց մասնաճյուղում բանկի հաճախորդները կգտնեն իրենց անհրաժեշտ աջակցությունն ու լուծումները: Վերաբացման առիթով Բանկը պատրաստել էր հաճելի անակնկալներ: Մասնաճյուղի բացման օրը Ամիօ բանկի հաճախորդները հնարավորություն ունեցան ձեռք բերել Amio Visa Gold քարտերն անվճար, իսկ մինչև նոյեմբերի 7-ը ներառյալ՝ հաճախորդների կողմից քարտերը կարող են ձեռք բերվել կես գնով: ՙՄասիս՚ մասնաճյուղն արտացոլում է բանկի նվիրվածությունը…
Կարդալ ավելին