Աղավնոյից ոչ մի ընտանիք չի հեռացել, մարդիկ սպասում են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը՝ հավելելով, որ եթե 500 մարդ գա Աղավնո, ապա հնարավոր է փրկել բնակավայրը: Սուրեն Պետրոսյանը, որն արդեն չորս օր է՝ իր կնոջ և երկու մանկահասակ երեխաների հետ գտնվում է Արցախի Աղավնո գյուղում, նշեց, որ բնակիչները ցանկանում են մնալ գյուղում: «Մենք ունենք երկու շաբաթ ժամանակ: Եկեք այդ երկու շաբաթում փորձենք հասնել արդյունքի: Մենք զոհի կարգավիճակում ենք: Կա…
Կարդալ ավելինԱրցախ
Էրդողանը աջակցություն է հայտնել Ալիեւին՝ կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսիվ գործողությունների հետ
Թուրքական Քոնիայում հանդիպել են Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւն ու Ռեջեփ Էրդողանը։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, զրույցի ընթացքում ընդգծվել է բոլոր ոլորտներում երկու երկրների միջեւ բարեկամական, եղբայրական եւ դաշնակցային կապերի հաջող զարգացումը, մտքեր են փոխանակել տարածաշրջանում հետկոնֆլիկտային շրջանի, տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի եւ ռազմական ոլորտներում համագործակցության շուրջ։ Ալիեւը նշել է Իսլամական համերաշխության 5-րդ խաղերի կազմակերպման բարձր մակարդակը։ Էրդողանը, իր հերթին, հերթական անգամ հայտնել է Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին՝ կապված Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ։…
Կարդալ ավելինԲնակիչները չեն լքել Աղավնոն, թալան չկա․ եթե ուզում եք պահել Աղավնոն, եկեք և մնացեք այս մարդկանց կողքին․ Սուրեն Պետրոսյան
Արցախի Աղավնո գյուղի բնակիչները չեն լքում գյուղը, գյուղում թալան չկա, այս մասին հայտարարել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը, որը տեսանյութ է հրապարակել Աղավնոյից։ «Երեկ և այսօր բավականին շատ ապատեղեկատվություն տարածվեց առ այն, որ Աղավնոն համատարած լքում են և Աղավնոն համատարած թալանում են։ Ամենայն պատասխանատվությամբ ձեզ տեղեկացնում եմ, որ Աղավնոն մինչև այսօր գեթ մեկ ընտանիք չի լքել։ Չկա մեկ ընտանիք, որ տարհանել է իր սեփական երեխաներին։ Աղավնոյում բացարձակապես չկա թալան»,– ասել է նա։ Սուրեն…
Կարդալ ավելինԱդրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով` շրջանցելով Հայաստանը. Բայրամով
Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապ հաստատելու այլընտրանքային ճանապարհ ունի, որը Իրանի տարածքով կանցնի Արաքս գետի վրայով և կշրջանցի Հայաստանը։ Այս մասին թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա նշել է, որ Ադրբեջանը, Իրանի հետ պայմանավորվածության համաձայն, արդեն սկսել է Արաքս գետի վրայով առաջին կամրջի կառուցումը։ «Դա կիրականացվի, ուզում է Հայաստանը, թե ոչ։ Դա Հայաստանի համար տարածաշրջանային զարգացման ծրագրերից դուրս չմնալու հնարավորություն է ․․․ Եթե Երեւանը ճիշտ որոշում չկայացնի, ապա ամենամեծ վնասը հենց…
Կարդալ ավելինԿրեմլը հայտարարել է Ուկրաինայում թուրքական անօդաչու թռչող սարքերի արտադրության ապառազմականացման մասին
Եթե թուրքական անօդաչու թռչող սարքերի արտադրությունը հայտնվի Ուկրաինայում, ապա այն կհայտնվի ապառազմականացման տակ, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ «Նման օբյեկտի ստեղծման փաստը, որը, իհարկե, անմիջապես կհայտնվի ապառազմականացման թեմայի տակ, միայն կերկարացնի ուկրաինացիների տառապանքը, բայց չի օգնի խուսափել նրանից, ինչը հատուկ ռազմական գործողության նպատակն է համարվում»,-ասել է նա։ Ավելի վաղ Թուրքիայում Ուկրաինայի դեսպանը հայտարարել է, որ թուրքական «Բայրաքթար» ընկերությունը Ուկրաինայում համանուն ԱԹՍ-ների արտադրության գործարան կկառուցի։ Նշենք, որ «Բայրաքթար»-ը պատկանում…
Կարդալ ավելինԱդրբեջանը Սոթքում խախտել է հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ
Անցած 24 ժամվա ընթացքում Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի շրջանում, ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել, ինչի հետեւանքով վիրավորվել է Հայաստանի ԶՈւ մեկ զինծառայող: Այս մասին հաղորդվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։ «Ռուս խաղաղապահների հրամանատարությունը, ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ համագործակցելով, այս միջադեպը հարթել է. կողմերի միջեւ շփման գծի խախտումներ թույլ չեն տրվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարդալ ավելինՀանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող 46-ամյա Արշալույս Հովհաննիսյանը. ՊՆ
Օգոստոսի 7-ին հանկարծամահ է եղել N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արշալույս Վռամի Հովհաննիսյանը (ծնվ. 1976 թիվ): Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը, զորակցություն հայտնում Արշալույս Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար:
Կարդալ ավելինԾայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ մի փոքր դրական դինամիկա կա, մի քանի զինծառայող դուրս է գրվել. նախարար
Արցախում ադրբեջանական հարձակման հետեւանքով թեթեւ վիրավորում ստացած մի քանի զինծառայողներ դուրս են գրվել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։ Նա հայտնեց, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ մի փոքր դրական դինամիկա կա։ Նշենք, որ ադրբեջանական սադրանքի հետեւանքով վիրավորում ստացած զինծառայողների թիվը 19-ն է։ Վիրավորներից 4-ը ծանր վիճակում են, մեկը՝ ծայրահեղ ծանր, մյուս զինծառայողների վիճակը գնահատվում է միջին եւ թեթեւ ծանրության։ Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին ժամը 09:00-ից սկսած,…
Կարդալ ավելինԱդրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը՝ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, վիրավորում է ստացել 7 զինծառայող. ՊԲ
Օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր եւ ԱԹՍ-ներ, ինչի հետեւանքով վիրավորում է ստացել 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։
Կարդալ ավելինՎիրավորների թիվը հասել է 19-ի. նրանցից մի քանիսը տեղափոխվել են Երեւան. Արցախի առողջապահության նախարար
Արցախում ադրբեջանական հարձակման հետեւանքով վիրավորված զինծառայողների թիվը 19-ն է։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։ «Վիրավորներից 4-ը ծանր վիճակում են, որից մեկը՝ ծայրահեղ ծանր վիճակում է. քիչ առաջ վիրահատությունը բարեհաջող ավարտել են։ Մնացածների վիճակը գնահատվում է միջին եւ թեթեւ ծանրությունների»,- ասել է Միքայել Հայրիյանը։ Հարցին՝ արդյո՞ք Երեւան տեղափոխելու անհրաժեշտություն կա, նախարարը պատասխանել է. «Կա անհրաժեշտություն, վիրավորների մի մասին արդեն տեղափոխել ենք, այս պահին ճանապարհին են գտնվում»։ Նա նշել է,…
Կարդալ ավելին