Ամեն ինչ դառնում է ավելի պարզ ու շահավետ, երբ միավորվում է մեկ լուծման մեջ։ Հենց այդ գաղափարով էլ ստեղծվել են Ամիօ բանկի փաթեթները՝ բանկային ծառայությունները դարձնելով ավելի հարմար, հասկանալի և հասանելի։ Ամիօ բանկը առաջարկում է բանկային ծառայությունների երեք փաթեթ՝ Active, Pro և Exclusive։ Սկսած ամենօրյա բանկային գործարքներից մինչև պրեմիում սպասարկում՝ յուրաքանչյուր փաթեթ իր մեջ միավորում է այն ծառայությունները, որոնք սովորաբար օգտագործվում են առանձին։ • Active՝ պարզ և արագ բանկինգի համար • Pro՝ ավելի լայն հնարավորություններ…
Կարդալ ավելինԱՄԻՕԲԱՆԿ
Առաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը բարելավում է հաճախորդի փորձառությունը
Ամիօ բանկը, առանձնակի կարևորելով հաճախորդի փորձառությունը, մշտապես կիրառում է միջազգային չափորոշիչներ և գնահատման մեթոդներ, ինչպես նաև ներդնում է ներքին գործիքներ՝ փորձառության արդյունավետ և համակարգային կառավարման համար։ Այս համատեքստում բանկը չափում է գոհունակության (CSI) և լոյալության (NPS) ցուցանիշները՝ դրանք օգտագործելով առավել հաճախորդակենտրոն ռազմավարության ստեղծման համար։ Մշտապես բարելավվող ցուցանիշները վկայում են, որ Ամիօ բանկը արդեն ձևավորել է կայուն հարաբերություններ և հաճախորդների փորձառության կառավարման համակարգային մոտեցում։ Բարելավումները միտված են առավել հարմարավետ, պարզ և արդյունավետ օգտագործման փորձառություն ապահովելուն։ Այս…
Կարդալ ավելինԱռաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը առաջարկում է բանկային ծառայությունների 3 փաթեթ
Այսօր առաջատար ընկերությունները գնալով ավելի հաճախ են անցնում փաթեթային առաջարկների՝ միավորելով իրենց ծառայությունները մեկ ամբողջական լուծման մեջ։ Այս մոտեցման նպատակն է ոչ միայն բավարարել հաճախորդների հիմնական կարիքները, այլև առաջարկել ամբողջական և հարմարավետ փորձառություն` առավել շահավետ պայմաններով։ Որպես կայուն և զարգացող բանկ՝ Ամիօն ներկայացրել է «Ամիօ փաթեթներ»-ը՝ միավորելով ամենապահանջված ծառայությունները մեկ տեղում։ Ամիօի երեք փաթեթները՝ Active, Pro և Exclusive, նախատեսված են տարբեր կենսակերպերի և ֆինանսական պահանջների համար։ Active փաթեթը հարմար է նրանց համար, ովքեր նախընտրում են…
Կարդալ ավելինԱմիօ բանկը Արմավիր բիզնես ֆորումի գլխավոր հովանավոր
Արմավիրում կայացավ Արմավիր բիզնես ֆորումը, որը մեկ հարթակում համախմբել էր Արմավիրի գործարար համայնքի ներկայացուցիչներին, խոշոր ընկերությունների ղեկավարներին և բիզնես փորձագետներին՝ համագործակցության նոր հնարավորություններ ձևավորելու և գործարար համայնքի զարգացմանը նպաստելու նպատակով: Ամիօ բանկը հանդես եկավ որպես Արմավիր բիզնես ֆորումի գլխավոր հովանավոր՝ վերահաստատելով իր հանձնառությունը Հայաստանի բիզնես միջավայրի զարգացման, ձեռնարկատիրության խթանման և նոր նախաձեռնությունների աջակցման ուղղությամբ: Ամիօ բանկի Մանրածախ բիզնեսի ծառայության ղեկավար Աստղիկ Սարգսյանը ներկայացրեց բանկի՝ բիզնեսին ուղղված առաջարկները և բանկի աջակցությամբ զարգացած բիզնեսների հաջողության պատմությունները: Ֆորումի շրջանակում տեղի…
Կարդալ ավելինԱռաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը՝ կրթության եւ մշակույթի կողքին
Կրթությունն Ամիօ բանկի սոցիալական քաղաքականության առանցքային ուղղություններից է։ Այս մոտեցման շրջանակում բանկը հովանավորել է բազմաթիվ երիտասարդական եւ կրթական նախագծեր ու միջոցառումներ, ինչպես նաեւ նախաձեռնել է ուսանողների կրթության ֆինանսավորման սեփական կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) ծրագիրը՝ Amio Era-ն։ Բանկից հայտնել են, որ Amio Era ծրագրի շրջանակում մրցութային կարգով ֆինանսական խոցելի խմբերից ընտրվում են բարձր եւ միջին առաջադիմությամբ ուսանողներ։ Ընտրված ուսանողները Ամիօ բանկի կողմից ստանում են մեկ տարվա կրթավճարի ամբողջական ֆինանսավորում։ Երկու տարվա ընթացքում ծրագրի շրջանակում ֆինանսավորում ստացել…
Կարդալ ավելինԱմիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում՝ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ գլխավոր տնօրենի 2026 թվականի ապրիլի 09-ի թիվ ՑՊ-042-04/26, ՑՊ-043-04/26 և ՑՊ-044-04/26 որոշումների համաձայն: Ցուցակման պահից թույլատրվում է նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը, ինչպես նաև ռեպո գործարքների կնքումը: Պարտատոմսերի ընդհանուր անվանական ծավալներն են՝ 3,000,000,000 ՀՀ դրամ, 2,000,000 ԱՄՆ դոլար և 2,000,000,000 ՀՀ դրամ: Թողարկումները համապատասխանաբար ունեն 100,000 ՀՀ դրամ, 100 ԱՄՆ դոլար և 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքներ, 10.25%, 5.5%…
Կարդալ ավելինԱռաջընթաց՝ ամեն օր. Ամիօ բանկը անցնում է համակարգային թվայնացման
Ամիօ բանկը շարունակում է իր թվային վերափոխումը՝ մշտապես ընդլայնելով և թվայնացնելով իր պրոդուկտներն ու ծառայությունները։ Թվայնացման կարևորագույն ուղղություններից մեկը առցանց գրանցման հնարավորությունն է, որի շնորհիվ Ամիօ բանկի հաճախորդ կարելի է դառնալ միանգամից AMIO Mobile հավելվածում կամ amiobank.am կայքում՝ առանց բանկի մասնաճյուղ այցելելու։ AMIO Mobile-ում հնարավոր է նաև՝ *Ձեռք բերել անվճար թվային քարտ՝ 4 արժույթներով Պատվիրել պլաստիկ քարտ, որը հնարավոր է ստանալ նաև առաքմամբ Ձևակերպել արագ վարկ ամբողջապես առցանց և ստանալ գումարը հաշվին անմիջապես Կատարել բազմաթիվ…
Կարդալ ավելինՆորարար գաղափարների հարթակում. Ամիօ բանկը մասնակցեց Գյումրու կրթական էքսպոյին
Նորարար գաղափարների հարթակում. Ամիօ բանկը մասնակցեց Գյումրու կրթական էքսպոյին Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ ամենամյա Էքսպոն՝ միավորելով նորարարությունն ու կրթությունը, տեսությունն ու կիրառական փորձը: Երկօրյա մասնագիտական կողմնորոշման միջոցառմանը այս տարի միացել էր նաև Ամիօ բանկը՝ ներկայացնելով իր երիտասարդական նախաձեռնություններն ու ծառայությունները: Ամիօ բանկի յուրահատուկ երիտասարդական անկյունում մասնակիցները ծանոթացան բանկի առաջարկներին, շփվեցին բանկի ներկայացուցիչների հետ և տեղում ստացան նվեր քարտեր՝ հետագայում Student քարտ ձևակերպելու համար: Միջոցառումը դարձավ հարթակ, որտեղ միավորվեցին ապագա մասնագետները, ուսանողները,…
Կարդալ ավելինԱմիօ բանկը հայտարարում է Վարչության նախագահի նշանակման մասին
Ապրիլի 13-ից Ամիօ բանկի Վարչության նախագահ է նշանակվել Անդրանիկ Գրիգորյանը։ Ունենալով ավելի քան 25 տարվա փորձ բանկային ոլորտում՝ Անդրանիկ Գրիգորյանը բանկ է բերում ռազմավարական հարուստ փորձ և կառավարման բարձր կարողություններ։ Նրա մասնագիտական ուղին ներառում է երկար տարիների գործունեություն Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում, որտեղ նա կարևոր դեր է ունեցել ֆինանսական կայունության և կարգավորման համակարգերի զարգացման գործում։ Վերջին տարիներին նա զբաղեցրել է Հայաստանի առաջատար բանկերից մեկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը։ Նշանակումը հանդիսանում է Ամիօ բանկի ռազմավարական…
Կարդալ ավելինԲիզնեսի աճի նոր հնարավորություններ Լոռիում՝ Ամիօ բանկի աջակցությամբ
Չնաշխարհիկ Լոռին կրկին միավորվել էր ստեղծարար ու նախաձեռնող մարդկանց շուրջ: Վանաձորում կայացած համաժողովը դարձել է հարթակ, որտեղ բիզնես գաղափարները հանդիպել են ժամանակակից բանկային գործիքներին՝ ստեղծելով նոր հնարավորություններ մարզի ձեռնարկատերերի համար: Հայաստանի բանկերի միության կողմից կազմակերպված «Լոռու մարզում բիզնեսի եւ բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները եւ հեռանկարները» խորագրով հանդիպմանը Ամիօ բանկը ներկայացրել է իր ֆինանսական լուծումները: Դրանք ուղղված են փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը՝ առաջարկելով ճկուն եւ հարմարեցված գործիքներ, որոնք օգնում են արագ արձագանքել շուկայի փոփոխություններին,…
Կարդալ ավելին









