Մայիսի 26-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ ԶՈՒ կառուցվածքի հիմնական ուղղությունները, առկա խնդիրներն ու լուծման ուղիները։ Բացելով նիստը և դիմելով ներկաներին՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ այն բոլոր ծրագրերն ու առաջնահերթ անելիքները, որոնք որդեգրել է պաշտպանական գերատեսչությունը, պետք է իրականացվեն պատշաճ, որակով և սահմանված ժամկետում։ Անդրադարձ է կատարվել ինժեներական և ամրաշինական կառույցների կահավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, հատուկ նշանակության նոր ստորաբաժանումների…
Կարդալ ավելինՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
ՊՆ -ի փոխանցմամբ progressarmenia com-ին այսօր մայիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-ֆրանսիական համագործակցության ներկա մակարդակը: Դեսպան Լույոյի խնդրանքով պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։
Կարդալ ավելինՍուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներին
Մայիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսի և պարոն Պատրիկ Պրայորի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և ռազմական կցորդը: Քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Կարդալ ավելինՍոթքի հատվածում վիրավորված զինծառայողը զոհվել է. ՀՀ ՊՆ
Մայիսի 17-ին Սոթքի հատվածում հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ ստացած զինծառայողը, մինչև հոսպիտալ տեղափոխվելը, զոհվել է: ՊՆ-ից «progressarmenia.com » -ին հայտնում են, որ վիրավորում ստացած բուժակի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում: Ավելի վաղ «progressarmenia.com» -ը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 17-ին՝ Ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ զինծառայող: Այնուհետև Ադրբեջանի ԶՈՒ…
Կարդալ ավելինԱդրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատություն է տարածում. ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 14-ին՝ ժամը 20:30-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ականանետից կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:
Կարդալ ավելինԶՈւ ԳՇ պետը խրախուսել է վարժական հավաքների մասնակիցներին(ֆոտոշարք)
ՊՆ-ից «progressarmenia.com»-ին հայտնում են, որ մայիսի 13-ին ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել պատրաստման և վերապատրաստման 25-օրյա վարժական հավաքների ավարտական միջոցառումը: Ողջունելով մասնակիցներին և կարևորելով մասնագիտական վերապատրաստումը` ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել ներգրավված անձնակազմին` մարտական պատրաստության և զինվորական կարգապահության բարձր արդյունքներ ցուցաբերելու համար: Միջոցառման ավարտին առավել աչքի ընկած մասնակիցները խրախուսվել են:
Կարդալ ավելինՇարունակվում են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անակնկալ ստուգայցերը ՊՆ զորամասեր
Մայիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ N զորամասում: Պաշտպանության նախարարը շրջել է զորամասում, հետևել օրվա կարգացուցակով նախատեսված ուսումնական մարտավարամասնագիտական պարապմունքների ընթացքին, զրուցել ժամկետային զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայությամբ: Պաշտպանության նախարարը հորդորել է զինծառայողներին ամենայն պատասխանատվությամբ մոտենալ ուսումնական գործընթացին, սերտել առավելագույնը՝ մշտական ծառայության վայրերում կրտսեր հրամանատարի պարտականությունները պատշաճ կատարելու համար: Նախարար Պապիկյանը շրջել է զորամասում, ծանոթացել սոցիալ-կենցաղային պայմաններին և հետևել նոր կառուցվող ճաշարանի շինարարական աշխատանքների ընթացքին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաեւ հարգանքի…
Կարդալ ավելինՍուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել սպաների հետ
Մայիսի 4-ին զորամասեր կատարած այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել ՊՆ N զորամասի սպայակազմի հետ: Առանձնազրույցների ընթացքում նախարարն անդրադարձել է ԶՈՒ մարտունակության բարձրացմանն ու կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաև սպաների ծառայությանն առնչվող մի շարք հարցերի: Սպաների հետ նախարար Պապիկյանը զրուցել է նաև նրանց սոցիալ-կենցաղային պայմանների շուրջ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ սպաների ծառայության արդյունավետության ու որակի բարձրացումը, նրանց սոցիալական ապահովության ուղղությամբ մի շարք ծրագրերի իրականացումը մշտապես գտնվում են ՀՀ ռազմաքաղաքական…
Կարդալ ավելինՊաշտպանության նախարարն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի
Մայիսի 4-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի: Սահմանագոտու մարտական դիրքեր այցի ընթացքում նախարարը հանդիպել է մարտական հերթապահություն իրականացնող վարժական հավաքի մասնակիցների հետ, զրուցել ծառայությանն առնչվող հարցերի շուրջ, լսել է բարձրացրած հարցերը և առաջարկները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վարժական հավաքի մասնակիցներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը: Նախարար Պապիկյանը պատասխանատու ստորաբաժանման հրամանատարին հանձնարարել է ներկայացնել այն կարիքները, որոնք առաջնահերթ են մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների ծառայությունը լիարժեք և արդյունավետ կազմակերպելու, մարտական դիրքերն առավել անխոցելի դարձնելու…
Կարդալ ավելինՍուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասեր
Մայիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վաղ առավոտյան անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ N զորամասերում։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հրամանատարական կազմերի ուղեկցությամբ շրջել է զորամասերի տարածքով, հետևել օրվա կարգացուցակով սահմանված միջոցառումների իրականացման ընթացքին, զորանոցային պայմաններին և տվել համապատասխան հանձնարարականներ։ Ստուգայցի շրջանակում նախարարը հանդիպել է նաև մարտական հերթապահության պատրաստվող ժամկետային զինծառայողների հետ: Պաշտպանության նախարարը շրջել է զորամասերի տարածքում նոր կառուցվող շենք-շինություններում, հետևել շինարարական աշխատանքների…
Կարդալ ավելին