Թուրքիայի Սահմանադրական դատարանը հակօրինական է ճանաչել Սամանդաղի շրջանում հայկական եկեղեցուն պատկանող կալվածքները պետությանը փոխանցելու որոշումները։ Ստամբուլի հայկական «Ակոս»–ի հետ զրույցում Թուրքիայի միակ հայկական գյուղ Վագըֆի եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ Ջեմ Չափարը նշել է, թե իրենք մեծ ուրախությամբ են ընդունել Սահմանադրական դատարանի որոշումը, քանի որ այն ոչ միայն եկեղեցուն պատկանող կալվածքների վերադարձի մասին է, այլ նաեւ Մուսա լեռան հայկական գյուղերի մի շարք կալվածքների։ Նա շեշտել է, որ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա սկսում են 27 կալվածքի…
Կարդալ ավելինտնտեսություն
Ասկերանի շրջանում վաղուց արդեն չափաբաժնով էր…
«1 լիտրանոց ձեթը 1 կտրոն է լինելու 1 շնչի համար». Արցախում կտրոնային համակարգի ներդրման համար մշակվում են մեխանիզմներ… Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեն օպերատիվ շտաբի հանձնարարությամբ կտրոնային համակարգի ներդրման համար մշակում է համակարգի ներդրման մեխանիզմները: Այս մասին հաղորդում է Արցախի հեռուստաընկերությունը: Ծրագիրը հնարավորություն կտա առավելագյույնս համաչափ բաշխել առկա պարենային ապրանքները, նաեւ խուսափել հերթերից: Սկզբնական շրջանում այն նախատեսվում է կիրառել առաջնային նշանակության մի քանի ապրանքատեսակների համար: Ապրանքատեսակների ցանկն արդեն հստակ է՝ մակարոնեղեն, բրինձ, հնդկաձավար, շաքարավազ եւ…
Կարդալ ավելին«Աշտարակ Կաթ», «Արզնի Կաթ» և «ԱՊԳ» ապրանքային նշաններով բուսական յուղի առկայությամբ ապրանքները «թթվասեր» մակնշմամբ իրացնելու առնչությամբ ՄՊՀ-ն վարույթներ է հարուցել
ՀՀ Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովի եկավար ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ պաշտոնական գրառումից տեղեկանում ենք, որ այսօր ՝«Աշտարակ Կաթ», «Արզնի Կաթ» և «ԱՊԳ» ապրանքային նշաններով բուսական յուղի առկայությամբ ապրանքները «թթվասեր» մակնշմամբ իրացնելու առնչությամբ ՄՊՀ-ն վարույթներ է հարուցել:Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այսօր վարույթներ է հարուցել «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ի, «Արբան» և «Արզնի Կաթնամթերք» ՍՊԸ-ների նկատմամբ բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր մակնշելու և իրացնելու առնչությամբ, ինչն առերևույթ կարող է պարունակել հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներ:Մասնավորապես լաբորատոր փորձաքննության արդյունքում…
Կարդալ ավելինԱրարատի մարզի մի քանի գյուղերում ջրանջատում է սպասվում
Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 4-ին ժամը 10:00-23:00 կդադարեցվի Արարատի մարզի Մարմաշեն, Արեւաբույր, Ջրահովիտ գյուղերի ջրամատակարարումը: Այս մասին հաղորդում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Կարդալ ավելինՀայաստանում խոզի գրիպից գրանցվել է 2 մահվան դեպք. Ռոմելլա Աբովյան
Հանրապետությունում գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակի վարակից գրանցվել է 2 մահվան դեպք։ Այս մասին այսօր՝ հունվարի 4-ին, հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։ Ըստ նրա, պացիրենտներից մեկը 35 տարեկան է եղել, ունեցել է խրոնիկ հիվանդություններ, չորրորդ աստիճանի ճարպակալում։ Այսինքն՝ գտնվել է ռիսկի խմբում։ Նա նշեց, որ հանրապետությունում այս պահի դրությամբ դիտվում է սուր շնչառական վարակների հիվանդացության միջին ակտիվություն։ «Եվրոպական…
Կարդալ ավելինԴոլարի եւ ռուբլու փոխարժեքները նվազել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 4-ին, նախորդ օրվա համեմատ նվազել է 0.20 դրամով եւ կազմում է 394.49 դրամ: Այս NEWS.am-ը տեղեկանում է Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքն աճել է 3.34 դրամով եւ կազմում է 418.95, ռուբլին նվազել է 0.06 դրամով եւ կազմում է 5.51 դրամ: Բրիտանական ֆունտի արժեքն աճել է 6.07 դրամով եւ կազմել է 476.07 դրամ:
Կարդալ ավելինՏեղի ունեցածը պահանջում է Արցախի պետականաշինության ողջ փիլիսոփայության եւ ռազմավարության արմատական վերանայում. Բաբայան
Տեղի ունեցածը պահանջում է Արցախի պետականաշինության ողջ փիլիսոփայության եւ ռազմավարության արմատական վերանայում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը: «Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն, իհարկե, սպասելի էր։ Բայց, ինչպես ասում են, քանի դեռ որոտը չի բռնկվել… եզրակացություններ չեն արվում։ Տեղի ունեցածը պահանջում է Արցախի պետականաշինության ողջ փիլիսոփայության եւ ռազմավարության արմատական վերանայում։ Այս վերանայումը պետք է վերաբերի թե՛ պետական ծրագրերին, թե՛ զարգացման առաջնահերթություններին, թե՛ մեր առօրյային։ Միայն այս…
Կարդալ ավելինՆախաձեռնությամբ ազգային օրենսդրությունը կհամապատասխանեցվի ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ ապրանքների անխոչընդոտ տեղափոխման պահանջին
«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին մեր երկրի միանալու արդյունքում անհրաժեշտություն է առաջացել համապատասխանեցնել ազգային օրենսդրությունը պայմանագրի դրույթներին, այն է` ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ ապրանքների անխոչընդոտ տեղափոխման պահանջին: Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններով կսահմանվի վերապահում ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ ապրանքների արտահանման մասով՝ անտառանյութ, հանքաքար, սեւ մետաղից սալիկներ, աղացագնդեր, սեւ մետաղի թափոններ եւ ջարդոն, սեւ մետաղից պատրաստված խողովակներ եւ դրանց կցամասեր, սեւ մետաղական կոնստրուկցիաներ, ինչպես նաեւ գունավոր մետաղի թափոններ եւ ջարդոն:…
Կարդալ ավելինՄսի շուկայում ամեն տեսակ խախտումները շարունակվում են. տեսչական մարմնի ղեկավար
Հայաստանի մսի շուկայում տարատեսակ խախտումները շարունակվում են։ Սննդամթերքների անվտանգության տեսչությունն իրականացնում է ստուգումներ հանրապետության ոստիկանության հետ համատեղ։ Այս մասին դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է հանրապետության Սննդամթերքների անվտանգության տեսչության պետ Գեորգի Ավետիսյանը։ Իշխանությունների նախաձեռնած ստուգումները, պաշտոնյայի հավաստիացմամբ, բավական կոշտ են։ «Ոմանք դիմել են խարդախությունների օգնությանը։ Նրանք փորձում են շրջանցել օրենքը, կեղծել այս կամ այն փաստաթուղթը։ Բայց ընտանի կենդանու մորթը սպանդանոցում որեւէ այլընտրանք չունի։ Մենք հնարավոր ամեն բան անում ենք, որպեսզի շուկայում վաճառվի բացառապես…
Կարդալ ավելինԵԱՏՄ երկրներն աստիճանաբար հրաժարվում են դոլարից եւ եվրոյից․ ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար
ԵԱՏՄ երկրներն աստիճանաբար հրաժարվում են դոլարից ու եվրոյից։ Նրանք մեծացնում են միության վճարումները ազգային արժույթներով։ Այս մասին դեկտեմբերի 26-ին Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երեւան-Սուխում-Ցխինվալ տեսակամրջի ժամանակ ասել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԵԱՏՄ-ին անհրաժեշտ է միասնական արժույթ։ Նա նշել է, որ ԵԱՏՄ շրջանակներում Բելառուսի եւ Ռուսաստանի միութենական պետության փորձը մեծապես ընդլայնվել է։ «Այսինքն՝ փորձն ընդհանրացվում է։ Տարբեր ոլորտների լավագույն տեխնիկան վերածվում է ամբողջ հնգյակի: Դա վերաբերում է նաեւ ֆինանսական հատվածին։ Մինչ օրս…
Կարդալ ավելին







