Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն անդրադարձել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման թեմային։ Թուրքական Anadolu–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնել է, թե հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ Թուրքիան վստահություն բարձրացնող քայլեր է արել՝ փոխադարձ բացելով օդային հաղորդակցությունը երկու երկրների միջեւ, ինչպես նաեւ առաջիկայում նաեւ օդային բեռնափոխադրումները։ «Թուրքիան եւ Ադրբեջանը քանի որ անկեղծ են, նույնպիսի անկեղծություն են ակնկալում Հայաստանից։ Որպես Հարավային Կովկասի երկրներ, մենք պետք է մեր խաղաղության եւ կայունության համար քայլեր անենք»,–ասել է…
Կարդալ ավելինԱԳՆ
ՌԴ-ի խաղաղապահները պետք է ցանկացած կերպ վերականգնեն վերահսկողությունը Լաչինում. Ռուբինյան
Նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում հստակ նշված է, որ. Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: Նա նաեւ նշել է. «Այսինքն միջանցքում զորախումբը ոչ թե կանգնած է Ադրբեջանի բանակի ու ԼՂ Պաշտպանության բանակի միջև՝ բախումներ թույլ չտալու համար, այլ իրականացնում է 5 կմ լայնությամբ տարածքի ուղիղ վերահսկողություն՝ ԼՂ և Հայաստանի միջև անխափան կապ ապահովելու նպատակով։ Համաձայն հայտարարության՝ Ոչ ԼՂ-ն, ոչ…
Կարդալ ավելինՔրեական հետապնդում է հարուցվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ նկատմամբ
Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի (Վլադիմիր Գասպարյան-խմբ) կինը՝ Ս.Գ.-ն (Ս.Ս.), միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է պաշտոնատար անձ, իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Վ.Գ.-ին, որը պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2000-2010 թվականների ընթացքում վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույք: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Գլխավոր դատախազությունից: Մասնավորապես, Ս.Գ.-ն 2000 թվականի մայիսի 11-ից մինչև 2008 թվականի հուլիսի 24-ը զբաղեցրել է ՊՆ ռազմական ոստիկանության վարչության՝ զորամասն ինքնակամ լքած զինծառայողների և դասալիքների դեմ պայքարի բաժնի վերլուծության…
Կարդալ ավելինԱրցախը Հայաստանին կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը կեղծ են. Արցախի ԱԱԾ
Այսօր զանգվածային լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով տարածվել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի հարցազրույցը, որի հիման վրա հետևություն է արվել, որ Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում տեղադրվելու է ադրբեջանական հենակետ: Արցախի ԱԱԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարցի շուրջ քննարկում է կազմակերպվել Ա.Վոլկովի հետ, որի ընթացքում վերջինս հայտարարել է, որ միջանցքում հենակետ չի լինելու, այն ադրբեջանցիների կողմից չի վերահսկվելու և միջանցքում՝ խաղաղապահների տեղակայման վայրերում ադրբեջանցիներ չեն լինելու: Ա.Վոլկովի պնդմամբ ընդամենը…
Կարդալ ավելինԱդրբեջանը պարտվում է մեծ դիվանագիտության մեջ․ ռուս փորձագետ
Ադրբեջանը սկսել է նյարդայնանալ, նա պարտվում է մեծ դիվանագիտության մեջ։ Այս մասին ասում է ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հիմնախնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի հարցում Մոսկվան ասել է, որ խումբը չի աշխատում, բայց եւ չի հայտարարել դրանից դուրս գալու մասին։ Բաքուն ասում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի աշխատում, սակայն այդ խմբի մանդատը չեղյալ չի հայտարարվել։ Իսկ Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում է»,- ասաց նա։ Նրա խոսքով, եթե Մոսկվան վերադառնա…
Կարդալ ավելինԱրցախի ԱԽ-ն եւս հերքել է Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղակայման մասին լուրերը
Զանգվածային լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունն առ այն, թե իբր Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը համաձայն է ադրբեջանական մաքսային կետ տեղադրել Լաչինի միջանցքում՝ իրականությանը չի համապատասանում։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ ԱԽ գրասենյակը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «Խաղաղապահ զորակազմի պատասխանատվության արգելված առարկաներ մուտքը չթույլատրելու նպատակով ՌԴ խաղաղապահների կողմից դիտարկվել է Լաչինի միջանցքի թիվ 1 հենակետում ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը՝ մտնող տրանսպորտային միջոցների զննման նպատակով։ Բեռների վերահսկողությունը պլանավորվում է իրականացնել Խաղաղապահ զորակազմի մասնագետների կողմից։…
Կարդալ ավելինԱդրբեջանը անթաքույց արհամարհանք է արտահայտում միջազգային հանրության կոչերի վերաբերյալ. «Ապրելու երկիր»
Հայաստան-Արցախ ճանապարհը Ադրբեջանի կողմից փակելը հերթական սադրանքն է ուղղված Արցախում ապրող խաղաղ բնակչության դեմ։ Այս ամենը ունի մեկ նպատակ՝ շրջափակելով Արցախը՝ թույլ չտալ Արցախի մեր հայրենակիցներին անվտանգ ապրել իրենց հայրենիքում: Այս մասին հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը: «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պարզ և հստակ ի ցույց է դրել իր նպատակը՝ հայաթափել Արցախը և դրանով իսկ «փակել Արցախի» հարցը: Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականությունը և շարունակական ագրեսիան, ուժի ու ուժի սպառնալիքի կիրառումը գալիս են փաստելու, որ Ադրբեջանը…
Կարդալ ավելինԱյս ամբողջ տարածքը ռմբակոծվել է Ադրբեջանի կողմից. Իսպանացի պատգամավորի տեսաուղերձը Սոթքից
Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն այցելել է Գեղարքունիքի մարզի Սոթ բնակավայր, և թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակել տեսաուղերձով, որտեղ ցույց է տալիս Ադրբեջանի կողմից սեպտեմբերին սանձազերծած ագրեսիայի հետևանքները եւ կոչով դիմում է միջազգային հանրությանը: «Մենք գտնվում ենք Հայաստանում, Սոթքում: Այս ամբողջ տարածքը ռմբակոծվել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերին՝ հանգեցնելով քաղաքացիական զոհերի և հարյուրավոր տների ավերման։ Մենք խնդրում ենք միջազգային հանրությանը գործել և ստիպել Ադրբեջանին հարգել խաղաղության օրակարգը, միջազգային մարդասիրական իրավունքը և հեռանալ հայկական հողից»,-ասում է իսպանացի պատգամավորը:
Կարդալ ավելինԲորելը հայտարարել է Հարավային Կովկասում հակամարտության կայուն կարգավորման հասնելու պատմական հնարավորության մասին
ԵՄ-ն կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին օգտագործել կայուն կարգավորման հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը` ելույթ ունենալով Լոձում ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը։ «Սա պատմական հնարավորություն է Հարավային Կովկասում հակամարտության կայուն կարգավորման հասնելու համար։ Մենք կոչ ենք անում Հայաստանին եւ Ադրբեջանին օգտվել այս հնարավորությունից»,- ասել է Բորելը:
Կարդալ ավելինՀակառակորդի կողմից Արցախում վիրավորված զինծառայողների վիճակը բավարար է
Հակառակորդի կողմից այսօր՝ նոյեմբերի 28-ին, հրադադարի խախտման հետևանքով վիրավորված Պաշտպանության բանակի երկու զինծառայողների վիճակը բավարար է։ Այս մասին ասաց Արցախի Հանրապետության առողջապահությաննախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Օհանջանյանը։ «Այժմ նրանք տեղափոխվում են հոսպիտալ»,- նշեց Օհանջանյանը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ։ Վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Հ. Ա.-ն և Մ. Վ.-ն։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ժամը 18:00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն…
Կարդալ ավելին