ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առանձին հանդիպումներ կանցկացնի Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի կունենան եռակողմ բանակցություններ Պուտինի, Փաշինյանի եւ Ալիեւի մասնակցությամբ։ «Նախատեսվում է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների միջեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին եւ նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերի իրականացման, ինչպես նաեւ Անդրկովկասում կայունության եւ անվտանգության ամրապնդման հետագա քայլերի քննարկում։…
Կարդալ ավելինԱԳՆ
Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի կունենան Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների բանակցությունները
Ռուսաստանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ բանակցությունները, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Նախատեսվում է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների միջեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին եւ նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերի իրականացման, ինչպես նաեւ Անդրկովկասում կայունության եւ անվտանգության ամրապնդման հետագա քայլերի քննարկում։ Կքննարկվեն նաեւ առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման եւ զարգացման հարցեր։ Նախատեսվում է, որ ՌԴ նախագահն…
Կարդալ ավելինՀայաստանը դեռ չի արձագանքել խաղաղության պայմանագրի տարրերին. Բայրամով
Երեւանը դեռ չի արձագանքել հոկտեմբերի 2-ին Ժնեւում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ հայկական կողմին տրամադրված խաղաղության պայմանագրի տարրերին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Այս մասին Բայրամովը հայտարարել է ուրբաթ օրը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ «Զրույցի ընթացքում Բայրամովը եւ Դոնֆրիդը մտքեր են փոխանակել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ գործընթացի ներկա իրավիճակի եւ հեռանկարների, ինչպես նաեւ ադրբեջանա-ամերիկյան օրակարգի տարբեր ոլորտների շուրջ»,-փոխանցում…
Կարդալ ավելինԱդրբեջանում Հայաստանի հետ սահմանին անցակետ չեն ուզում, միայն «միջանցք»
Ադրբեջանը հստակեցրել է իր դիրքորոշումը հայկական կողմի՝ մի քանի անցակետեր բացելու առաջարկի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Երեւանը հայտարարել էր Ադրբեջանի հետ սահմանին երեք անցակետ բացելու մտադրության մասին։ Երկար լռությունից հետո Բաքուն արձագանքել էր այս առատաձեռն առաջարկին։ «Ադրբեջանի հետ սահմանին երեք անցակետ ստեղծելու Հայաստանի առաջարկները 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարման իմիտացիա են»,- հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը։ Նրա խոսքով՝ Երեւանի առաջարկած կետերից դուրս եկող ճանապարհները ռելիեֆային եւ բնակլիմայական պայմաններով հարմար չեն Նախիջեւանի հետ…
Կարդալ ավելինՀոկտեմբերի 28-ին տեղի կունենա ՀԱՊԿ արտահերթ նիստը, որտեղ կքննարկվի Հայաստանին տրամադրվող օգնությունը
Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, որտեղ կքննարկվեն Հայաստանին օգնություն տրամադրելու միջոցները, տեղի կունենա հոկտեմբերի 28-ին։ «Նստաշրջանի ընթացքում նախատեսվում է քննարկել 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ՀԱՊԿ ՀԱԽ-ի որոշմամբ Հայաստան ուղարկված ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ։ Սպասվում է նաեւ, որ կքննարկվեն Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցները»,- Telegram-ի ալիքում հայտնել է կազմակերպությունը։
Կարդալ ավելինՀայաստանում ԵՄ դիտորդները առաջին պարեկությունն են սկսել Ադրբեջանի հետ սահմանին
Հայաստանում ԵՄ դիտորդները առաջին պարեկությունն են սկսել Ադրբեջանի հետ սահմանին։ «Առաջիկա երկու ամսվա ընթացքում ԵՄ դիտորդական առաքելությունը իրավիճակի դիտարկումներ կիրականացնի հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում՝ նպաստելու վստահության ձևավորմանը և սահմանային հարցերով հանձնաժողովների աշխատանքին»,- ասված է ԵՄ անվտանգության և պաշտպանության հարցերով ծառայության Twitter-ի միկրոբլոգում:
Կարդալ ավելինՄոսկվան տարակուսանքով ընդունեց Զատուլինի եւ Սիմոնյանի՝ Հայաստան մուտքի արգելքի մասին տեղեկությունը․ Զախարովա
Մոսկվան տարակուսանքով ընդունեց Կոնստանտին Զատուլինի եւ Մարգարիտա Սիմոնյանի՝ Հայաստան մուտքի արգելքի մասին տեղեկությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք նման հայտարարությունները տարակուսանքով ընդունեցինք։ Հիշեցնեմ, որ խոսքը ՌԴ Պետդումայի պատգամավորի եւ ռուսական լրատվամիջոցի գլխավոր խմբագրի մասին է։ Դիվանագիտական խողովակներով մենք անմիջապես դիմեցինք հայկական կողմին՝ պաշտոնական հաստատման եւ պարզաբանման համար։ Մենք ելնում ենք նրանից, որ, եւս մեկ անգամ ընդգծեմ, եթե այս տեղեկությունը հաստատվի, դժվար է որակել որպես մեր հարաբերությունների դաշնակցային բնույթին համապատասխան…
Կարդալ ավելինՆերկայացվել են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները. ԱԺ պատգամավորները Սանկտ Պետերբուրգում են
ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Հովիկ Աղազարյանն ու Միքայել Թումասյանը մասնակցել են ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդին կից անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության կոմիտեների հանձնաժողովների նախագահների համակարգող խորհրդակցությանը: Այն տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում: Արմեն Խաչատրյանը, ի թիվս այլ ուղղությունների, ներկաներին փոխանցել է տվյալներ սեպտեմբերի 13-ից Հայաստանի ինքնիշխան տարածքների դեմ սկսված ադրբեջանական ագրեսիվ գործողությունների վերաբերյալ ու փաստել, որ ռազմաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում բնութագրվում է հակամարտությունների բարձր ռիսկայնությամբ եւ Ադրբեջանի ցուցադրական ակտիվությամբ, որն իրականացվում է Թուրքիայի…
Կարդալ ավելինՊատերազմի հետևանքով ՀՀ-ն այլևս չունի հնարավորություն` ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը. Էդուարդ Աղաջանյան
ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը լուրջ առաջընթաց է համարում Պրահայում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի համաձայնեցրած կետերը։ Այս մասին նա ասել է Factor TV-ի հետ հարցազրույցում: Տարածքային ամբողջականության ճանաչումը նա համարում է կարևորագույն համաձայնեցում՝ սկսված բանակցային գործընթացի համար։ «Ուզում եմ առանձնահատուկ նշել սրա կարևորությունը. առանց այս կարևոր և սկզբունքային կետի հնարավոր չէր լինի որևէ բովանդակային քննարկում ծավալել խաղաղության պայմանագրի շուրջ։ Սրանով սկիզբ է դրվում այս գործընթացին, ինչը լավ նորություն է»,- ասաց ՔՊ-ական…
Կարդալ ավելինԱրցախցիները 30 րոպե ժամանակ են տվել Արայիկ Հարությունյանին. իրենց պահանջը չկատարելու դեպքում կդիմեն գործողությունների
Ստեփանակերտում Վերածննդի հրապարակում հավաքված քաղաքացիները 30 րոպե ժամանակ են տվել նախագահ Արայիկ Հարությունյանին, որ դուրս գա եւ պատսխանի իրենց հարցերին, այլապես կդիմեն գործողությունների: Նշենք, որ մեծ թվով ոստիկաններ կան նախագահի նստավայրի հետ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտի հրապարակում քաղաքացիները ինքնաբուխ հանրահավաք են անցկացնում:
Կարդալ ավելին