Ընտրացուցակները հասանելի են ՆԳՆ նոր հարթակում․ գործարկվել է elections.mia.gov.am-ը

Ընտրացուցակները հասանելի են ՆԳՆ նոր հարթակում․ գործարկվել է elections.mia.gov.am-ը

Հարգելի՛ քաղաքացիներ, Ներքին գործերի նախարարությունը գործարկել է elections.mia.gov.am հարթակը, որտեղ 2025թ․ մարտի 10-ի դրությամբ հրապարակված են առաջիկա ՏԻՄ ընտրությունների ընտրողների տվյալները։ Հիշեցնենք, որ ընտրական օրենսգրքի 2024 թվականի սեպտեմբերի 10-ի փոփոխությամբ՝ ընտրողները թղթային եղանակով չեն ծանուցվելու։ Քաղաքացիները հնարավորություն ունեն հրապարակված ընտրացուցակներում որոնել կամ ներբեռնել իրենց տվյալները։ Մարտի 30-ին կայանալիք ընտրություններին Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում ընտրելու իրավունք ունեցող անձինք իրենց տվյալներին կարող են ծանոթանալ ՆԳ նախարարության պաշտոնական կայքի «Ընտրություններ» բաժնում կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՏԻՄ…

Կարդալ ավելին

Ադրբեջանը՝ մարդկանց առևտրի հանգույց

Ադրբեջանը՝ մարդկանց առևտրի հանգույց

2025 թվականին ադրբեջանական մամուլը լուր հրապարակեց մարդկանց առևտրի դեպքերի բացահայտումների վերաբերյալ։ Հաղորդվեց, որ Պակիստանի Հետաքննությունների դաշնային գործակալությունը (FIA) մարդկանց առևտրի՝ Ադրբեջանից ղեկավարվող միջազգային հանցախմբի անդամների է ձերբակալել: Պարզվել է, որ խմբի անդամները գումարի դիմաց կազմակերպել են Պակիստանի քաղաքացիների տեղափոխումը Եվրոպա՝ Ադրբեջանի տարածքն օգտագործելով որպես տարանցիկ ուղի, իսկ տեղի գործակալների ու վիզաների տրամադրմանն աջակցող կազմակերպությունների ներգրավմամբ՝ նաև փաստաթղթերի կեղծման գործընթաց է իրականացվել: Կարաչիում ձերբակալվել են տարբեր երկրների կեղծ փաստաթղթերով Բաքու մեկնող անձինք ևս։ Այս և նմանատիպ այլ հրապարակումներ…

Կարդալ ավելին

Հանդիպում Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի ուսանողների և դասախոսների հետ

Հանդիպում Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի ուսանողների և դասախոսների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր հանդիպել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպումը մեկնարկել է համերգային միջոցառմամբ, որի ընթացքում Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի ուսանողները հանդես են եկել գործիքային և վոկալ կատարումներով: Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին և նշել, որ հանդիպումը նպատակ ունի քննարկել ոլորտին առնչվող հարցերը՝ համատեղ լուծումներ գտնելու և բաց երկխոսություն ծավալելու նպատակով:…

Կարդալ ավելին

Քրեական ոստիկանությունում ծառայության անցնելու համար հայտարարվում է ընդունելություն

Քրեական ոստիկանությունում ծառայության անցնելու համար հայտարարվում է ընդունելություն

Մեկնարկել է ՆԳՆ Քրեական ոստիկանությունում ծառայության ընդունվելու գործընթացի հերթական փուլը։ Դիմել կարող են գործող ոստիկանները, որոնք համապատասխանում են օրենսդրությամբ սահմանված պահանջներին։ Ընդունելության համար սահմանվել է ընդհանուր 80 մրցութային տեղ: Կարող են դիմել բարձրագույն կրթություն ունեցող, մինչև 50 տարեկան արական և մինչև 40 տարեկան իգական սեռի ծառայողները։ Վերապատրաստումն անվճար է. այն առկա ուսուցմամբ իրականացվելու է ՆԳՆ կրթահամալիրում, տևողությունը 4 շաբաթ է։ Ուսման ողջ ժամանակահատվածում ոստիկանության ծառայողները կստանան ուսման նպատակով գործուղված ոստիկանության ծառայողների համար օրենքով սահմանված աշխատավարձ։…

Կարդալ ավելին

Շարունակվում են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլերը

Շարունակվում են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլերը

Շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային՝ նախընտրական փուլերը: ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Սյունիքի և Տավուշի մարզերից բացի համայնքային փուլերն ավարտվել են նաև Երևանի 12 վարչական շրջաններում և Վայոց ձորի մարզում: ՀՀ մյուս համայնքներում առաջին փուլի անցկացման ժամկետները՝ ստորև. Գեղարքունիքի մարզ – մարտի 1-16-ը, Լոռու մարզ – մարտի 3-21-ը, Արարատի մարզ – մարտի 17-20-ը, Շիրակի մարզ – մարտի 24-28-ը: «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերն անցկացվում են դպրոցականների շրջանում բասկետբոլի մասսայականացման, առողջ ապրելակերպի քարոզման և տաղանդավոր ու հեռանկարային…

Կարդալ ավելին

ՔՈԳՎ ծառայողները համագործակցության շնորհիվ հերթական ապօրինի թմրաշրջանառության դեպքն են բացահայտել(Տեսանյութ)

ՔՈԳՎ ծառայողները համագործակցության շնորհիվ հերթական ապօրինի թմրաշրջանառության դեպքն են բացահայտել(Տեսանյութ)

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ-հետախուզական բաժնի ծառայողների, Արաբկիրի համայնքային ոստիկանների և մայրաքաղաքի պարեկների հետ: Մարտի 6-ին, ժամը 6.35-ին, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, Երևանի Բաղրամյան պողոտայում ձերբակալվեց և իր վարած «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Արաբկիրի բաժին տեղափոխվեց Նորք-Մարաշի բնակիչ 34-ամյա մի կին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կպչուն ժապավենով փաթեթավորված սպիտակ…

Կարդալ ավելին

Դիմում Գարեգին Բ կաթողիկոսին. Հորդորով դիմել Ռուբեն Վարդանյանին՝ դադարեցնելու մահագույժ հացադուլը

Դիմում Գարեգին Բ կաթողիկոսին. Հորդորով դիմել Ռուբեն Վարդանյանին՝ դադարեցնելու մահագույժ հացադուլը

25 հայտնի կանայք նամակով դիմել են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին, խնդրելով հորդորել Ռուբեն Վարդանյանին՝ դադարեցնելու մահագույժ հացադուլը: Դիմումում ասվում է. «Վեհափա՛ռ հայր, հայոց պատմության դժվարագույն այս պահին, երբ Բաքվի բանտերում ապօրինի դատավարության անվան ներքո խոշտանգվում և կեղեքվում են 23 հայ պատանդ-գերիներ, ի թիվս որոնց բռնազավթված և էթնիկ զտման ենթարկված Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարները, որոնցից Ռուբեն Վարդանյանն արդեն 22 օրն է, ինչ հացադուլի մեջ է՝ Ալիևի վարչակազմից պահանջելով արդար դատաքննություն, ինչպես նաև ունենք շուրջ 80…

Կարդալ ավելին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը ղազախ գործընկերոջը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը ղազախ գործընկերոջը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից

Ղազախստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է այդ երկրի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուի հետ։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, ի թիվս այլ հարցերի, «բարձր է գնահատվել խաղաղ գործընթացում ղազախական կողմի մշտական ​​աջակցությունը»։ Միաժամանակ, ադրբեջանցի նախարարը, նշելով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ երկկողմ բանակցությունների ընթացքում ձեռք բերված հաջողությունները, ասել է, որ «հիմնական խնդիրը մնում է Հայաստանի Սահմանադրության եւ մի շարք օրենսդրական ակտերում մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջների պահպանումը, ինչպես նաեւ Մինսկի խմբի պահպանման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը»։ Հանդիպմանը նաեւ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ։ Հանդիպման ավարտին Ադրբեջանի եւ Ղազախստանի արտգործնախարարները ստորագրել են 2025-2026թթ. գործողությունների պլանը։

Կարդալ ավելին

Էրդողանը հայտնել է, որ Ալիեւի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության բանակցությունները

Էրդողանը հայտնել է, որ Ալիեւի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության բանակցությունները

Թուրքիայի նախագահը հանդես է եկել տարածաշրջանային զարգացումների հետ կապված հայտարարություններով, անդրադարձ անելով նաեւ Հայաստանին։ Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե մարտի 5-ին, Իգդիր-Նախիջեւան գազատարի բացման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ քննարկել են նաեւ Հայաստանի հետ խաղաղության բանակցությունները։

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Մարտի 12-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւելյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլին +4+6, վաղը ցերեկը՝ +18+20։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +10+15, Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +9+13, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +14+17, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +9+14, Լոռիում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +17+21, Տավուշում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +18+22,…

Կարդալ ավելին
1 2 3 638