Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 13-ի նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը: «Ձեր քննարկմանն եմ ներկայացնում ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացման ուղղված սուբվենցիոն ծրագրերը պետական բյուջեից 916 մլն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը: Առաջարկվում է համաֆինանսավորել 12 համայնքների թվով 14 ծրագիր»,- ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը…
Կարդալ ավելինՈր 13 մշակաբույսերը կապահովագրվեն 2025-ին. ցանկը համալրել են ծիրանը և խաղողը
2025 թվականին ապահովագրական մշակաբույսերի կազմը կփոխվի: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ մարտի 13-ի նիստին ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Նախագծի համաձայն՝ այս տարի կապահովագրվեն նաև ծիրանը և խաղողը, իսկ ցորենի, գարու, վարսակի դեպքում հասանելի կլինի միայն երաշտի ռիսկից ապահովագրությունը: «2025-ին կապահովագրվի 13 մշակաբույս՝ խաղող, ծիրան, դեղձ, կարտոֆիլ, սալոր, խնձոր, բալ, կեռաս, ձմերուկ, սեխ, ցորեն, գարի, վարսակ, 4 ռիսկերից՝ գարնանային ցրտահարություն, երաշտ, կարկտահարություն և հրդեհ»,- ասաց նախարարը:
Կարդալ ավելինԱյսուհետ 16 տարին լրացած աղջիկները կարող են ինքնուրույն որոշում կայացնել հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 13-ի նիստում որոշում կայացրեց, որով հստակեցվում են հղիության արհեստական ընդհատման իրականացման պայմանները: Ըստ այդմ, ըստ հղիության ժամկետի, սահմանվում է, որ մինչև 8 շաբաթական դեղորայքային եղանակով ընդհատումը կարող է կատարվել նաև արտահիվանդանոցային պայմաններում, սոցիալական ցուցումներով հղիության արհեստական ընդհատման համար սահմանել գրավոր դիմումի պահանջ: Բացի այդ, «անչափահաս» բառը փոխարինվում է «մինչև 16 տարեկան» բառերով, դրանով իսկ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնության պահանջը նախատեսելով միայն մինչև 16 տարեկան պացիենտի համար: Ամրագրվում է 16 տարին լրացած…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Մարտի 14-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւելյան, 2-5 մ/վրկ։ Օդի աստիճանական տաքացումը կշարունակվի։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +20+22։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +12+17, Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +11+16, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +17+20, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +12+16, Լոռիում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +19+23, Տավուշում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +22+26, Արագածոտնի լեռներում գիշերը՝-1-3, ցերեկը՝ +11+14,…
Կարդալ ավելինՄիջազգային կառույցներին ներկայացրել ենք լրացուցիչ զեկույցներ հայ գերիների անհապաղ ազատման անհրաժեշտության մասին.Թաթոյան
Երեկ միջազգային կազմակերպություններին և պաշտոնատար անձանց ներկայացրել ենք լրացուցիչ զեկույցներ Ադրբեջանում ապօրինաբար անազատության մեջ պահվող հայ պատանդների և գերիների անհապաղ ազատման և հայրենադարձման անհրաժեշտության մասին: Այս մասին իր էջում գրել է Հայաստանի նախկին ՄԻՊ, Թաթոյան հիմնադրամի հիմնադիր Արման Թաթոյանը։ «Նշել ենք նրանց նկատմամբ ադրբեջանական իշխանության կազմակերպած շինծու դատավարությունների, հայ գերիների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, ինչպես նաև այդ դատավարություններով Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմքերի ու թշնամանքի խորացման մասին»,- հավելել է նա:
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը նվազել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 12-ին, կազմել է 392.74 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.68 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 426.91 դրամ (նվազել է 2.15 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 508.83 դրամ (նվազել է 0.06 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.55 դրամ (աճել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 388-390 դրամով, վաճառվում է 394-395.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 418-424 դրամով,…
Կարդալ ավելինՀայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը. Բայրամով
Ադրբեջանն ու Հայաստանը ավարտել են բանակցությունները՝ խաղաղ համաձայնագրի տեքստը համաձայնեցնելու շուրջ, լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, տեղեկացրել է Report-ը։ Նրա խոսքով՝ Հայաստանն ընդունել է ադրբեջանական կողմի առաջարկները համաձայնագրի վերջին երկու չհամաձայնեցված կետերի առնչությամբ։ «Հաջորդ փուլում Բաքվի սպասելիքները հետեւյալն են. Հայաստանը պետք է ուղղումներ մտցնի իր սամանադրությունում, որտեղ դեռեւս տարածքային հավակնություններ կան Ադրբեջանի հանդեպ»,- ասել է նախարարը Բաքվի XII ֆորումի միջանցքներում։
Կարդալ ավելինԽաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. ՀՀ-ն պատրաստ է քննարկել ստորագրման ժամկետները և տեղը. ԱԳՆ
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳ նախարարությանը փոխանցել է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները և առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԳՆ-ն: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։…
Կարդալ ավելինՌուբեն Վարդանյանի ուղերձը
Այսօր մարտի 12-ն է, իմ հացադուլի 23-րդ օրը: Ես գերազանց վիճակում եմ: Մի մտածեք, ամեն ինչ լավ է: Ես գիտակցում եմ ինչ եմ անում, ինչի համար, և շնորհակալ եմ բոլորին՝ ձեր աջակցության և ապրումների համար: Ցանկանում եմ դիմել բոլորին և խնդրել (անկախ նրանից, թե ինչպես եք ինձ վերաբերվում) լսել իմ այս ուղերձը: Հուսով եմ՝ այն կլինի պարզ ու հստակ: Ես դիտմամբ ազգանուններ չեմ նշում՝ չցանկանալով ուշադրությունը շեղել անձանց վրա: Հացադուլ հայտարարելու համար ես մի քանի նպատակ…
Կարդալ ավելինՀայաստանը կկարողանա բարձրորակ ձուկ և ձկնամթերք արտահանել Եվրամիություն
Մարտի 16-ից Հայաստանն իրավունք կունենա սկսել ԵՄ երկրներ բարձրորակ ակվակուլտուրային ձկան և ձկնամթերքի արտահանումը։ Այս մասին մարտի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչության պետի տեղակալ Տիգրան Պետրոսյանը։ Նա ասաց, որ բանակցությունները տևել են շուրջ 8 տարի, ինչի արդյունքում Հայաստանը դարձել է տարածաշրջանում առաջին երկիրը, որը իրավունք է ստացել բոլոր տեսակի ակվակուլտուրային ձուկ և ձկնամթերք արտահանել ԵՄ։ Պաշտոնյան հավելեց, որ ձեռնարկությունները պետք է ներառվեն TRACES համակարգում՝ կենդանական ծագման մթերքների վերահսկման և հետագծման բարելավման…
Կարդալ ավելին