Հայտարարություն. Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղով պայմանավորված՝ որոշ փողոցներ փակ կլինեն

Հայտարարություն. Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղով պայմանավորված՝ որոշ փողոցներ փակ կլինեն

Մարտի 20-ին կայանալիք Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղի մասնակիցների, ինչպես նաև երկրպագուների ու զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու նպատակով 19։00-ից 23։00-ն ընկած միջակայքում ժամանակ առ ժամանակ փակ են լինելու Չարենցի, Ալեք Մանուկյան, Խորենացու, Նար-Դոսի, Վարդանանց, Սիմոն Վրացյան, Զավարյան, Երվանդ Քոչարի փողոցներն ու Սայաթ-Նովայի պողոտան: Խաղը կմեկնարկի 21։00-ին։ Կուտակումներից խուսափելու համար խնդրում ենք մարզադաշտ գալ սկսած 19։00-ից։ Հորդորում ենք մեքենաները կայանել մարզադաշտից հեռու, չկայանել երկրորդ գծում և չխախտել երթևեկության կանոնները։

Կարդալ ավելին

Հստակեցվում են 16-18 տարեկանների աշխատանքի անվտանգության պահանջները

Հստակեցվում են 16-18 տարեկանների աշխատանքի անվտանգության պահանջները

  Կառավարության այսօրվա նիստում ԿԳՄՍ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է աշխատանքի վրա հիմնված ուսուցման շրջանակում 16-18 տարեկան անձանց որոշակի աշխատանքներում ներգրավելու պայմանների սահմանմանը վերաբերող նախագիծը։ Առաջարկվող կարգավորումը բխում է նախորդ տարի ընդունված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի կիրարկումից։ «Նոր օրենքով սահմանված են աշխատանքի վրա հիմնված ուսուցումն ինստիտուցիոնալ մոտեցում դարձնելու պայմանները՝ մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ: Ըստ էության՝ դուալ կրթության այս համակարգն ուսանողի համար հնարավոր է դարձնում զուգահեռ աշխատելն ու սովորելը։ Դուալ կրթության համակարգում ուսումնառության գործընթացը…

Կարդալ ավելին

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

  ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2025 թվականի մայիսի 1-ը ներառյալ: ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն, N 451-Ն և N 457-Ն որոշումների պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել ԿԳՄՍ նախարարություն 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև մայիսի 1-ը ներառյալ: Դիմումը (ըստ ներկայացված ձևի) և դիմումին…

Կարդալ ավելին

Մշակութային աճուրդների կազմակերպման գործընթացը կկանոնակարգվի

Մշակութային աճուրդների կազմակերպման գործընթացը կկանոնակարգվի

  ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել մշակութային աճուրդների կազմակերպման գործընթացին առնչվող օրենսդրական փաթեթին։ Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ  նախագծով առաջարկվում է մշակույթի ոլորտում ներդնել գործիքներ և մեխանիզմներ, որոնք կնպաստեն հանրային և տնտեսական կյանքում մշակութային գործունեության կշռի բարձրացմանը: «Աճուրդներն ամբողջ աշխարհում տարածված են՝ խթանելու արվեստի ստեղծագործությունների վաճառքի մեխանիզմների և գործիքակազմի զարգացումը, արվեստի շուկայի ձևավորումը: Այս առումով մշակութային աճուրդները կարևոր հարթակներ են, որոնք ձևավորում և արտացոլում…

Կարդալ ավելին

Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում

Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում

  Եվրոպական ժառանգության «Եվրոպա Նոստրա» քաղաքացիական հասարակության առաջատար ցանցը և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտը հրապարակել են Եվրոպայի 7 ամենավտանգված հուշարձանների  2025 թ. ցանկը, որում ընդգրկված են նաև Տավուշի մարզում գտնվող Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին: Առաքելոց վանական համալիրն ու գյուղատեղին «Յոթ ամենավտանգված» ժառանգության վայրերի ծրագրում ընդգրկելու հայտը ներկայացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աջակցությամբ՝ Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի հայագիտության բաժնի դոկտոր Յասմին…

Կարդալ ավելին

Միակ թեկնածուն է, ում հետ հույսեր ենք կապում, համայնքը Գրիգորյանի կողքին է.(Տեսանյութ)

Միակ թեկնածուն է, ում հետ հույսեր ենք կապում, համայնքը Գրիգորյանի կողքին է.(Տեսանյութ)

 Մարտի 30-ին   հանրապետության Գյումրի և Փարաքար  համայնքներում սպասվում են  համայնքապետի և ավագանու ընտրություններ: Մասավորապես   Երևանի հարևանությամբ Փարաքար խոշորացված համայնքում  թեժ ընտրություններ: Հիշեցնենք, որ   Փարաքար  խոշորացված համայնքը  ընդգրկում է Թաիրով, Մերձավան, Նորակերտ, Բաղրամյան, Պտղունք, Մուսալեռ, Արևշատ, Այգեկ և Փարաքար գյուղերը։   /Զրույց  թերթը և progressarmenia.com/ լրատվական կայքը հանդիպեց   ընտրող-էլեկտորատի հետ և տեղում ծանոթացավ ներքին տրամադրություններին , որից պարզ դարձավ ըստ մեր հարցումների , որ  համայնքում  առաջատար է  Միասնություն դաշինքը գլխավորող ՎՈԼՈԴՅԱ  ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։ Հիշեցնենք,  որ  Միասնություն դաշինքում են՝…

Կարդալ ավելին

Գիտնականները գանգուղեղային վնասվածքից հետո վերականգնման վրա ազդող անսպասելի գործոն են հայտնաբերել

Գիտնականները գանգուղեղային վնասվածքից հետո վերականգնման վրա ազդող անսպասելի գործոն են հայտնաբերել

Ըստ նոր հետազոտության՝ ուղեղի վնասվածքից հետո նրա վերականգնման վրա կարող է ազդել մարդու բնակավայրը: Ելնելով իրենց շրջանի առանձնահատկություններից՝  ուղեղի ցնցումից կամ ուղեղի այլ վնասվածքից հետո (TBI) մարդիկ ավելի քիչ են հակված տնային պայմաններում վերականգվելու կամ այցելելու վերականգնողական կլինիկա, հայտնում են հետազոտողները հոդվածում, որը հրապարակվել է Journal of Head Trauma Rehabilitation գիտական հանդեսի վերջին համարում: Արդյունքներն ընդգծում են, որ վերականգնողական ծառայությունների հասանելիությունն անհրաժեշտ է բարելավվել ավելի բարձր սոցիալական կարիքներ ունեցող համայնքներում ապրող և գանգուղեղային վնասվածք ստացած…

Կարդալ ավելին

Հայաստանը ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդ կունենա

Հայաստանը ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդ կունենա

Երևանը Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ կունենա։ Որոշման նախագիծը ՀՀ կառավարությանը ներկայացրել է Պաշտպանության նախարարությունը։ Նախագծում նշված է, որ ՄԱԿ-ը կոչված է նպաստելու միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդմանը, հետևաբար՝ Հայաստանը հետևողականորեն սատարում է սովորական սպառազինությունների վերահսկման, գլոբալ զինաթափման և չտարածման,  վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառումների ոլորտներին վերաբերող պայմանագրերի և ռեժիմների լիարժեք ու համապարփակ իրականացմանը: «Մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին կարևոր ներդրում է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանությանը, որի…

Կարդալ ավելին

Մարզերում անկում ապրող ոլորտներ կան, որոնք մի քանի տարի հետո այլևս չեն լինելու. Փաշինյան

Մարզերում անկում ապրող ոլորտներ կան, որոնք մի քանի տարի հետո այլևս չեն լինելու. Փաշինյան

Հայաստանում գործում է դուալ կրթության համակարգ, երբ ուսանողը միաժամանակ և՛ սովորում է, և՛ աշխատում, ու քանի որ խոսքը հատկապես անչափահասներին է վերաբերում, որոնց մի մասը ՄԿՈՒ համակարգի ուսանողներ են, պետք է ապահովել նրանց՝ նմանատիպ աշխատանքներում ընդգրկվելու համար անհրաժեշտ՝ առողջության և անվտանգության պահպանման պայմանները: Այդ մասին, այսօր՝ մարտի 20-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով համակարգի բացերը լրացնող որոշման նախագիծը: «Նախագիծը կարգավորում է այս համակարգը՝ նշելով, թե ինչպիսի մեխանիզմներ պետք է գործեն, որպեսզի…

Կարդալ ավելին

«Թատերական շաբաթ» ծրագրի շրջանակում թատրոնները հանդես կգան յուրօրինակ միջոցառումներով

«Թատերական շաբաթ» ծրագրի շրջանակում թատրոնները հանդես կգան յուրօրինակ միջոցառումներով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Թատերական շաբաթ» ծրագրի մեկնարկի մասին, որը կանցկացվի մարտի 22-30-ը: Ծրագրին կմասնակցեն ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզերի համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։ Թատրոնի միջազգային օրվան՝ մարտի 27-ին ընդառաջ և հետո թատրոններում դպրոցականների և ուսանողների համար կիրականացվեն տարաբնույթ կրթամշակութային ծրագրեր, ինտերակտիվ ներկայացումներ, խաղեր, հանդիպումներ, շրջայցեր թատրոններում: Յուրաքանչյուր թատրոն առաջարկում է իր ծրագիրը, որին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել։ «Թատերական շաբաթ» ծրագրի շրջանակում դպրոցականներն ու ուսանողները վարպետության դասերի,…

Կարդալ ավելին
1 2 3 646