FacePass-Amio դեմքի բիոմետրիկ ինֆորմացիայի վրա հիմնված վճարաեղանակը դառնում է ավելի հասանելի, այժմ դեմքով վճարման փորձառություն կարող եք ունենալ ավելի շատ հասցեներում։ Հիշեցնենք, որ ի տարբերություն վճարման արդեն տարածված մեթոդների, FacePass-AMIO վճարատեսակով վճարելիս պետք չէ կանխիկ գումար, ֆիզիկական քարտեր և նույնիսկ հեռախոս: Վճարման համար բավարար է միայն ձեր դեմքը։ Բացի նորարարական փորձառությանը դեմքի բիոմետրիկ համակարգով վճարողները կստանան 10%* զեղչ հենց գնման պահին, որը կգումարվի խանութներում արդեն իսկ գործող զեղչերին: Ստորև այն հասցեները, որտեղ…
Կարդալ ավելինՏիեզերահեն տեղեկատվությունը կնպաստի աղետների ռիսկերի կառավարմանը․ ՆԳ նախարարությունը հանրային քննարկման է դրել նոր օրենսդրական նախաձեռնություն
Ներքին գործերի նախարարությունը մշակել և e-draft.am կայքում հանրային քննարկման է դրել «Աղետների ռիսկի կառավարման ոլորտում տիեզերահեն տեղեկատվության օգտագործման և գործիքակազմի ձևավորման հայեցակարգը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը։ Օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է Հայաստանում աղետների և կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերներին դիմակայելուն, ինչպես նաև աղետների ռիսկի կառավարման բոլոր փուլերում որակյալ աշխարհատարածական տեղեկատվության ու տիեզերական ծառայությունների ժամանակին և համակարգված կերպով հասանելիության ապահովմանը։ Որոշման ընդունման դեպքում ակնկալվող հիմնական արդյունքներն են․ ✔️ աղետների ռիսկերն ու ազդեցությունները կկանխվեն կամ կնվազեցվեն տիեզերահեն տեղեկատվության և տեխնոլոգիաների…
Կարդալ ավելինՀայաստանի տարբեր մարզերում բնակարանային գողություններ արած օտարերկրացի է ձերբակալվել(Տեսանյութ)
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ծանր հանցանքի վերաբերյալ ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ օտարերկրյա մի քաղաքացի պարբերաբար գալիս է Հայաստան և կատարում բնակարանային գողություններ: Տեղեկությունն իրացվեց Գեղարքունիքի և Լոռու մարզերի քրեական ոստիկանների հետ: Հունիսի 9-ին` առավոտյան ժամը 10-ի սահմաններում, Սևան քաղաքի մի բնակարանից գողություն կատարելուց անմիջապես հետո, 63-ամյա տղամարդը ձերբակալվեց և իր վարած «Մերսեդեսով» հանդերձ տեղափոխվեց Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն: Նրա մոտ հայտնաբերվեցին արծաթե և ոսկե զարդեր, կողպեք բացելու հատուկ հարմարանքներ, տարբեր արժույթի թղթադրամներ:…
Կարդալ ավելինՈւժեղացված ծառայություն Լոռիում և Տավուշում․ պարեկներն արձանագրել են 458 խախտում(Տեսանյութ)
Հասարակական կարգի պահպանության ու անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով Լոռու և Տավուշի մարզերում հունիսի 10-ին պարեկներն իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Լոռու մարզում արձանագրվել է 268 իրավախախտում, որոնցից 109-ը չամրակապված վարելու, 16-ը՝ ավտոմեքենան մգեցված ապակիներով շահագործելու, 11-ը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու դեպքեր են։ Լոռու պարեկները հայտնաբերել են հաշվառման համարանիշի հետ կապված, երկրորդ շարքում կայանելու, առանց ԱՊՊԱ պայմանագրի և տեխնիկական զննություն չանցած ավտոմեքենա վարելու 1-ական դեպք։ Հայտնաբերվել է ոչ սթափ 2 վարորդ։ 7 վարորդ վարչական պատասխանատվության է…
Կարդալ ավելինՀայտնի են Հայաստանի արտիստիկ լողի առաջնության հաղթողները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օրերս կայացել են Հայաստանի արտիստիկ լողի պատանիների, երիտասարդների և մեծահասակների առաջնության եզրափակիչ մրցումները, որոնց շուրջ 100 մարզուհի է մասնակցել Երևանից և Վանաձորից: Մրցումներին հետևել են ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության ներկայացուցիչները՝ վերահաստատելով նախարարության աջակցությունը մարզաձևի շարունակական զարգացմանն ու տարածմանը։ Մեծահասակների պայքարում Հայաստանի առաջնության ոսկե մեդալակիր է դարձել Անի Բարիկյանը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Միլանա Մոնախովան, բրոնզե մեդալը նվաճել է Լիլիթ Գևորգյանը։ Երիտասարդների մրցաշարում լավագույն արդյունքներն են…
Կարդալ ավելին«Սիրո կամուրջ» խորագրով հիշատակի միջոցառում՝ նվիրված Մհեր Մկրտչյանին և Սոֆիկո Ճիաուրելիին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ հուլիսի 4-ին` ժամը 19:30-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Սիրո կամուրջ» խորագրով հիշատակի միջոցառում՝ նվիրված Մհեր Մկրտչյանին և Սոֆիկո Ճիաուրելիին: Բացառիկ վիդեոկոլաժների, նշանակալի դրվագների և երաժշտական համարների միջոցով իրականացվելիք հիշատակի այս երեկոն հուզիչ ու խորհրդանշական ուղևորություն կդառնա դեպի հայ-վրացական թատրոնի և կինոյի անցած ուղի՝ վկայելով երկու ժողովուրդների միջև ձևավորված խոր արմատներ ունեցող մշակութային կապերի մասին։ Միջոցառմանը հանդես կգան հայ…
Կարդալ ավելին«Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ են նախատեսվում․ քննարկում ԱԺ-ում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ներկայացրել է «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որն ավելի վաղ հավանության էր առաջացել ՀՀ կառավարության նիստում: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ փոփոխությունները կարևոր են և ուղղված են լեզվի կանոնակարգմանը և ինստիտուցիոնալ մեխանիզմների ամրագրմանը: Նախարարի դիտարկմամբ՝ կարևորագույն հարցերից է պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնավորումը։ «Սա մի խնդիր է, որի կարգավորման բացակայության ազդեցությունը մենք…
Կարդալ ավելինVisa Signature Business․ քարտ Ձեր բիզնեսի համար
Ամիօ բանկն իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին առաջարկում է Visa Signature Business պրեմիում դասի վճարային քարտը, որն ունի մի շարք առավելություններ` ի համեմատ ստանդարտ վճարային քարտերի, որոնք նպատակաուղղված են բիզնեսի զարգացմանը։ Այս քարտը, բացի ցանկացած բանկային գործարք իրականացնելը, հնարավորություն է տալիս նաև՝ 🔹 անվճար մուտք գործել օդանավակայանների բիզնես սրահներ, 🔹 շրջանցել հերթերը՝ Fast Track ծառայության շնորհիվ, 🔹 ապահովագրել ճամփորդությունները, 🔹 օգտվել Visa Concierge ծառայությունից, որը 24/7 կլինի Ձեր կողքին։ Ինչպես նաև քարտի միջոցով կարող եք…
Կարդալ ավելին«Թամարա և Անի»,«Փինք բերրի», «Արտսվիթ» և այլ ընկերությունների՝ խախտումներով պաղպաղակի խմբաքանակների իրացումն արգելվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը երեք հրապարակումով ներկայացրել է պաղպաղակի արտադրություններում սկսված վերահսկողության արդյունքները, համաձայն որոնց` լաբորատոր փորձաքննության հանձնված 12 արտադրամասերից 10-ի պաղպաղակների նմուշներում հայտնաբերվել են իրավական ակտերով սահմանված նորմերի անհամապատասխանություններ մանրէաբանական և կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշներով: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Տվյալ արտադրատեսակների համար Տեսչական մարմնի կողմից տրվել են իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր։ Իրացման ցանցում ներքոնշյալ խմբաքանակների պաղպաղակների առկայության դեպքում, խնդրում ենք զանգահարել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ԹԵԺ ԳԾԻՆ՝ 118:…
Կարդալ ավելին2024–ին աճել են ինչպես տնային տնտեսություններին, այնպես էլ բիզնեսին տրամադրված վարկերը. ԿԲ
2024 թվականին ՀՀ ֆինանսական համակարգը ապահովել է ֆինանսական միջնորդության անընդհատությունը՝ երաշխավորելով ֆինանսական ծառայությունների անխափան մատուցումը բնակչությանը և տնտեսավարող սուբյեկտներին: Տարվա ընթացքում բանկային համակարգի վարկային և ավանդային պորտֆելներն աճել են։ Աճել են ինչպես տնային տնտեսություններին, այնպես էլ բիզնեսին տրամադրված վարկերը։ Ընդ որում, աճ արձանագրվել է վարկավորման գրեթե բոլոր հիմնական ուղղություններում։ Բարձր աճի տեմպեր շարունակել են գրանցվել հատկապես սպառողական, հիպոտեկային և շինարարության ոլորտին տրամադրված վարկերի մասով։ Ավանդների աճը մեծապես պայմանավորվել է ռեզիդենտներից ներգրավված ավանդների աճով։ ԿԲ հրապարակած…
Կարդալ ավելին