Մարդու իրավունքների հանձնաժողովում քննարկվել է մշակութային և կրթական իրավունքներին առնչվող բաղադրիչը

Մարդու իրավունքների հանձնաժողովում քննարկվել է մշակութային և կրթական իրավունքներին առնչվող բաղադրիչը

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր ներկայացվել է ՀՀ կառավարության ծրագրի՝ 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։ Մշակութային և կրթական իրավունքներին առնչվող բաղադրիչը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Որակյալ կրթության ապահովման շարունակական աշխատանքներ՝ սկսած ենթակառուցվածքներից ԿԳՄՍ նախարարը կարևորել է հարցի քննարկումը՝ ընդգծելով, որ երկրորդ տարին անընդմեջ Մարդու իրավունքների հանձնաժողովում քննարկվում են Կառավարության ծրագրի այն կարևոր կետերը, որոնք կապված են տարբեր իրավունքների պաշտպանության…

Կարդալ ավելին

Պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Ադրբեջանից վերադարձած Դավիթ Դավթյանին

Պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Ադրբեջանից վերադարձած Դավիթ Դավթյանին

  Մարտի 19-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է 2020 թվականի նոյեմբերից Ադրբեջանում ազատությունից զրկված և 2026 թվականի հունվարին Հայաստան վերադարձած Դավիթ Դավթյանին։ Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ վերջինիս իրավունքներին վերաբերող հարցերն ի սկզբանե գտնվել են իր անմիջական ուշադրության կենտրոնում և շարունակաբար հասցեագրվել են ինչպես միջազգային, այնպես էլ ներպետական իրավասու մարմիններին։ Դավիթ Դավթյանը շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին՝ այս ամբողջ ժամանակահատվածում իր խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և այդ ուղղությամբ գործադրված…

Կարդալ ավելին

ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իրանում իշխանության ուղղահայաց կառուցվածքը պահպանում է ամրությունը՝ չնայած պատերազմին

ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իրանում իշխանության ուղղահայաց կառուցվածքը պահպանում է ամրությունը՝ չնայած պատերազմին

Ամերիկյան հետախուզությունում կարծում են, որ Իրանում իշխանության ուղղահայաց կառուցվածքը պահպանում է ամրությունը՝ չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությանը։ «Իրանի ռեժիմը, ըստ ամենայնի, պահպանում է ամբողջականությունը, չնայած «Էպիկական ցասում» գործողության պատճառով խիստ թուլացած լինելուն»,- ասվում է Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդի բացման խոսքում, որը պատրաստվել է Կապիտոլիումում իր զեկույցի համար։ Լսումներն ընթանում են Սենատի հետախուզության հատուկ հանձնաժողովում։ Միևնույն ժամանակ, Գաբարդը պնդել է, որ Իրանի կառավարությունն ապագայում կբախվի ներքին լարվածության աճի։ «Չնայած ռեժիմը պահպանում է ամբողջականությունը, հետախուզական…

Կարդալ ավելին

Թատրոնի միջազգային օրը նշվում է մարտի 27-ին՝ միավորելով բեմարվեստի ստեղծագործողներին, արվեստագետներին և հանդիսատեսին։

Թատրոնի միջազգային օրը նշվում է մարտի 27-ին՝ միավորելով բեմարվեստի ստեղծագործողներին, արվեստագետներին և հանդիսատեսին։

Տոնի շրջանակում  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ  մարտի 21-29-ը կիրականացվի «Թատերական շաբաթ» ծրագիրը։ Թատրոնի միջազգային օրվա և թատերական շաբաթվա առիթով ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատրոնները ներկայացնում են թատերական ներկայացումներ, առաջնախաղեր, շրջայցեր թատրոնում՝ հանդիսատեսի համար և այլն: «Թատերական շաբաթ» ծրագիրն առաջին անգամ իրականացվել է 2024 թվականին և դարձել  ամենամյա՝ մեկնարկելով Թատրոնի համաշխարհային օրվան ընդառաջ։        

Կարդալ ավելին

ՀԱՅ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԳՁՕ-ՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՄ ԻՐԱՎԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ

ՀԱՅ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԳՁՕ-ՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՄ ԻՐԱՎԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ

Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալությունը, «ԵՄ-ն հանուն արևելքում կանաչ վերականգնման» (EU4Green Recovery East) ծրագրի շրջանակում, օրերս Վիեննայում կազմակերպել էր կենսանվտանգության և տեղեկատվության հասանելիության հարցերով ուսումնական դասընթաց, որին, Շրջակա միջավայրի նախարարության և Երևանի պետական համալսարանի Կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի ներկայացուցիչների հետ համատեղ, մասնակցել է նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Լալա Մելիքյանը: Դասընթացի մասնակիցները ծանոթացել են գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) ոլորտում Եվրոպական միության իրավակարգավորումներին, ազգային մակարդակում Ավստրիայի ոլորտային…

Կարդալ ավելին

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.50 տոկոս

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.50 տոկոս

Մարտի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․50% Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.00%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.00%: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ ժամը 14։00-ին, և ուղիղ եթերով կհեռարձակվի ՀՀ ԿԲ յութուբյան ալիքով և ֆեյսբուքյան էջով։ Այսօր՝ ժամը 18։00-ին ԿԲ պաշտոնական կայքում կհրապարակվի ՀՀ կենտրոնական…

Կարդալ ավելին

«Երևանում որևէ մարդ չպետք է դուրս մնա ուշադրությունից ու աջակցությունից և իրեն միայնակ զգա». Տիգրան Ավինյան

«Երևանում որևէ մարդ չպետք է դուրս մնա ուշադրությունից ու աջակցությունից և իրեն միայնակ զգա». Տիգրան Ավինյան

Սոցիալական աշխատանքի միջազգային օրը Երևանի քաղաքապետարանում նշվեց «Սոցիալական աշխատանքը որպես համատեղ հանձնառություն» թեմայով պանելային քննարկմամբ: Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանի համար սոցիալական պաշտպանությունը եղել և մնում է առաջնահերթություն։ Հետևողական աշխատանքներ են տարվում սոցիալական աջակցության ծրագրերն ընդլայնելու և ավելի հասանելի դարձնելու ուղղությամբ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով տարեցներին, երեխաներին, հաշմանդամություն ունեցող անձանց և սոցիալական դժվարությունների առաջ կանգնած ընտանիքներին։ «Սոցիալական աշխատանքն ամեն օր դրսևորվում է մարդկանց կյանքի շատ կոնկրետ իրավիճակներում։…

Կարդալ ավելին

ԿԱՊԱՆԻ ԹԻՎ 5 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ԿԱՊԱՆԻ ԹԻՎ 5 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

   Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել «Կապանի թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ մի շարք նորմեր: Ի մասնավորի՝ ► սննդի կառույցը նախագծված, կառուցված և տեղակայված չի եղել այնպես, որ ապահովվի պատշաճ խնամք, մաքրում և ախտահանում, կանխվի կամ հնարավորինս նվազեցվի օդից փոխանցվող աղտոտումը, ապահովվեն հիգիենիկ աշխատանքային պայմանները, կանխվի կեղտի կուտակումը, ► հատակի, պատերի, դռների որոշ հատվածներ եղել են ոչ…

Կարդալ ավելին

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մարտի 18-ին չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Այցի ընթացքում ՄԻՊ հաստատության ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված, այդ թվում՝ հացադուլի մեջ գտնվող անձանց հետ։ Ուսումնասիրվել են վերջիններիս իրավունքների ապահովման վիճակը՝ ներառյալ առողջության պահպանման իրավունքը, ինչպես նաև համապատասխան փաստաթղթերն ու պահման պայմանները։ Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։ Այցի մանրամասները խորհրդապահական են և ենթակա չեն հրապարակման: Արդյունքները կամփոփվեն, և արձանագրված…

Կարդալ ավելին

Աշխատանքային շրջայց Մասիսի բժշկական կենտրոնում

Աշխատանքային շրջայց Մասիսի բժշկական կենտրոնում

Գերատեսչության  փոխանցմամաբ մարտի 11-ին ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանը և Հիմնադրամի պայմանագրերի, մեթոդաբանության և որակի կառավարման բաժնի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը աշխատանքային շրջայց կատարեցին Մասիս բժշկական կենտրոնում։ Շրջայցի ընթացքում քննարկվեցին բուժհաստատության գործունեության կազմակերպմանն ու ծառայությունների մատուցմանը վերաբերող մի շարք հարցեր։ Ներկայացվեցին տվյալներ բժշկական ծառայություններից օգտվողների դիմելիության, այցելությունների և իրականացվող վիրահատությունների աճի վերաբերյալ, ինչպես նաև նշվեց, որ ավելացել են լաբորատոր հետազոտությունների և մասնագիտական խորհրդատվությունների ծավալները։…

Կարդալ ավելին
1 2 3 829