ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Հոռոմսիմե Նշանյանին պատկանող (Շիրակի մարզ, ք. Արթիկ, Բաղրամյան 21) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի՝ սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի բազմաթիվ խախտումներ։ Մանսավորապես՝ – սննդի կառույցի հատակը, պատերը չեն ունեցել հարթ մակերես, գտնվել են ոչ նորոգ վիճակում, հնարավոր չի եղել իրականացնել պատշաճ մաքրում և ախտահանում, – առաստաղը եղել է ոչ նորոգ, առկա է եղել կեղտի կուտակում և մասնիկների թափվելու վտանգ,…
Կարդալ ավելինAuthor: nazaryan.vigen.99.vn
Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից, ժամը 20: 00–ին
Այսօր՝ ժամը 20։00-ին, Հանրապետության հրապարակում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախաշեմին կմեկնարկի ամենամյա Ջահերով երթը երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։Այս տարի երթն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։ Երթուղին. Հանրապետության հրապարակ Ամիրյան փողոց Մաշտոցի պողոտա Բաղրամյան պողոտա Կիևյան փողոց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը լոկ պատմական հիշողություն չէ, այլ կենսական պայքար հանուն հայության իրավունքների, անվտանգության և արժանապատիվ ապագայի։ Կոչ ենք անում մեր բոլոր…
Կարդալ ավելինԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԼԻՄՈՆԱԴԻ ՈՒ ՇՇԱԼՑՎԱԾ ՋՐԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Անհատ ձեռնարկատեր Գայան Հախվերդյանին պատկանող լիմոնադի ու շշալցված ջրերի արտադրամասում (Տավուշի մարզ, քաղաք Դիլիջան) իրականացված ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները հայտնաբերել են սանիտարահիգիենիկ բնույթի բազմաթիվ խախտումներ: Մասնավորապես՝ – չեն բացառվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը, – չեն ապահովվել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները, – արտադրամասում չեն եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներ, բնական կամ արհեստական լուսավորվածություն, – հատակների, պատերի, դռների մակերևույթները…
Կարդալ ավելինՆախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Մեծ յոթնյակի» (G7) շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
Նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Մեծ յոթնյակի» (G7) շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը, որը իր ձևաչափով և օրակարգով ունի առանձնահատուկ՝ պատմական նշանակություն գլոբալ բնապահպանական քաղաքականության ձևավորման համատեքստում։ Մինչ օրակարգային աշխատանքների մեկնարկը Համբարձում Մաթևոսյանն ունեցել է բարեկամական շփումներ և ողջույնի հանդիպումներ գործընկեր նախարարների և պատվիրակությունների ղեկավարների հետ՝ ընդգծելով միջազգային համագործակցության խորացման և համատեղ, համակարգված գործողությունների կարևորությունը։ Օրվա ընթացքում նախատեսված են մի շարք աշխատանքային նիստեր, որոնց շրջանակում կքննարկվեն օվկիանոսների պահպանության և վերականգնման, կենսաբազմազանության պաշտպանության և ֆինանսավորման մեխանիզմների հարցերը,…
Կարդալ ավելինԵՄ–ն հայտնել է Իրանի շուրջ հակամարտության պատճառով 24 մլրդ եվրոյի լրացուցիչ էներգետիկ ծախսերի մասին
Իրանի շուրջ հակամարտության սկսվելուց ի վեր ԵՄ-ի լրացուցիչ էներգետիկ ծախսերը հասել են 24 միլիարդ եվրոյի։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ էներգետիկայի հանձնակատար Դան Յորգենսենը։ Նրա խոսքով՝ սա կազմում է օրական մոտավորապես 500 միլիոն եվրո։ Նա նշել է, որ ծախսերի աճը զգացվում է ԵՄ բոլոր երկրներում՝ թե՛ արդյունաբերության, թե՛ բնակչության կողմից։
Կարդալ ավելինՀՀ իշխանությունները 321 մլն դրամ են հատկացրել քաղավիացիայի կոմիտեի բարեփոխման համար
Հայաստանի իշխանությունները ավելի քան 320 մլն դրամ են հատկացրել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի բարեփոխումների համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության ապրիլի 23-ի նիստում։ Մասնավորապես, նախատեսվում է վերակազմավորել կոմիտեն՝ աշխատանքի որակը բարձրացնելու, 2024-2025 թվականներին միջազգային կառույցների արձանագրած թերությունները վերացնելու, ինչպես նաև ոլորտը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար։ Այս նպատակով Կառավարությունը կհատկացնի 321 մլն դրամ, որն ուղղվելու է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունից (ՔԱՄԿ) բարձրակարգ մասնագետներ ներգրավելուն։ Փաստաթղթում նշվում է, որ 2024 թվականին ՔԱՄԿ-ի իրականացրած աուդիտի արդյունքներով ցուցանիշը կազմել է…
Կարդալ ավելինՄեկնարկելու է Գյումրի-Սոչի-Գյումրի երթուղով չվերթերը
Չվերթերը կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայանից դեպի Սոչիի միջազգային օդանավակայան: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Կարդալ ավելինԹուրքիայում ապրող հայ երիտասարդների հետ 1915–ի հետ կապված հարցազրույցի համար թուրք լրագրողի են դատում
Թուրքիայում արող հայ երիտասարդների հետ հարցազրույցի համար շարունակվում է Bianet.org կայքի խմբագիր Թուղջե Յըլմազի դեմ դատական գործը։ Թուրքական Bianet–ի փոխանցմամբ՝ Թուղջե Յըլմազի դեմ տխրահռչակ 301–րդ հոդվածով (Հրանտ Դինքը եւս մեղադրվել է այդ հոդվածով) բացված դատավարության երկրորդ նիստն է տեղի ունեցել։ 301-րդ հոդվածը վերաբերում է Թուրքիայի հանրապետությունը վիրավորել եւ նվաստացնելուն։ Դատական նիստին հետեւել են մի շարք տեղական եւ միջազգային լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Թուրքիայի ներկայացուցիչ Էրոլ Օնդերօղլուն։ Լրագրողը եւ փաստաբանը մեղադրանքի…
Կարդալ ավելինԱմիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում՝ «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ գլխավոր տնօրենի 2026 թվականի ապրիլի 09-ի թիվ ՑՊ-042-04/26, ՑՊ-043-04/26 և ՑՊ-044-04/26 որոշումների համաձայն: Ցուցակման պահից թույլատրվում է նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը, ինչպես նաև ռեպո գործարքների կնքումը: Պարտատոմսերի ընդհանուր անվանական ծավալներն են՝ 3,000,000,000 ՀՀ դրամ, 2,000,000 ԱՄՆ դոլար և 2,000,000,000 ՀՀ դրամ: Թողարկումները համապատասխանաբար ունեն 100,000 ՀՀ դրամ, 100 ԱՄՆ դոլար և 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքներ, 10.25%, 5.5%…
Կարդալ ավելինՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2025-2026 ուսումնական տարվա ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման ժամկետները: 9-րդ դասարանում քննություններ կանցկացվեն հետևյալ առարկաներից՝ «Հայոց լեզու» (գրավոր, թեստ) – 02.06.2026 թ. «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) – 11.06.2026 թ. Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ) – 15.06.2026 թ. «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» /էսսե/-24.06.2026 թ. Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր) – քննաշրջանի ընթացքում «Ռուս գրականություն» (բանավոր)՝ ռուսերենով…
Կարդալ ավելին









