20% քեշբեք ամենասիրված խանութներից՝ Ամիօ բանկի Mastercard քարտերով

20% քեշբեք ամենասիրված խանութներից՝ Ամիօ բանկի Mastercard քարտերով

Ամիօ բանկը Mastercard-ի հետ մեկնարկել է բացառիկ ակցիա շոփինգի սիրահարների համար։ Մինչև 15.01.2025-ը ներառյալ, կատարելով գնումներ Zara, Mango, Massimo Dutti և Farfetch խանութներից՝ Ամիօ բանկի Mastercard Digital, Gold, Platinum և World Elite տեսակի քարտերով, կստանաք 20% քեշբեք։ Հայաստանից կարող եք գնումներ կատարել օնլայն տարբերակով, իսկ արտերկրում և՛ օնլայն տարբերակով, և՛ նշված խանութներից: Բոլոր մանրամասներին ծանոթացեք հղմամբ։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից        

Կարդալ ավելին

Ուշ վճարումների նոր կարգավորումների կիրարկման արդյունքները. 13 մթերողներից  12-ն ամբողջությամբ մարել են  պարտավորությունները

Ուշ վճարումների նոր կարգավորումների կիրարկման արդյունքները. 13 մթերողներից  12-ն ամբողջությամբ մարել են  պարտավորությունները

  2024 թվականի փետրվարի 1-ի դրությամբ 13 մթերող ընկերություններ ունեցել են գյուղատնտեսական արտադրանքի ավելի քան 1.6 մլրդ դրամի չմարված պարտավորություններ, որոնցից 6-ը առանց վարչարարության՝ իրականացված աշխատանքների արդյունքում, 2024 թվականի հունիսի 7-ի դրությամբ ամբողջությամբ մարել են  ունեցած շուրջ 1.16 մլրդ դրամի բոլոր պարտավորությունները: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մնացած 7 ընկերությունների նկատմամբ հարուցել է վարույթներ  բանակցային ուժեղ դիրքի չարաշահման առերևույթ առկայության հիմքով։ Վարույթների ընթացքում՝ նախքան վերջնական որոշման կայացումը, մթերողները կատարել են շուրջ 452 մլն դրամի պարտավորություն։ Ներկայումս առկա…

Կարդալ ավելին

Խուլիգանություն և մարդու առևանգման փորձ Եղեգնաձորում. երկու անձ կալանավորվել է(Տեսանյութ)

Խուլիգանություն և մարդու առևանգման փորձ Եղեգնաձորում. երկու անձ կալանավորվել է(Տեսանյութ)

Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության  գործընկերների հետ: Պարզվեց, որ նոյեմբերի 19-ին, ժամը 23-ի սահմաններում, Եղեգնաձորի Սպանդարյան փողոցում՝ մթերային խանութի դիմաց, յոթ տղամարդ կենցաղային հարցերի շուրջ մոտ 10 րոպե վիճաբանել են միմյանց հետ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ: Այդ ընթացքում Երևանի 19-ամյա բնակիչն իր մոտ եղած ատրճանակով կրակել է, ինչից հետո 34-ամյա և 40-ամյա տղամարդիկ 19-ամյա երկու երիտասարդի հետ «Սուզուկի» մակնիշի մեքենայով դիմել են փախուստի: Նոյեմբերի 20-ին,…

Կարդալ ավելին

Դադիվանքն ու «փաստի» հորինումը

Դադիվանքն ու «փաստի» հորինումը

Քարոզչական դաշտում հայկական մշակութային և կրոնական ժառանգության բռնայուրացումն Ադրբեջանի կողմից իրականացվում է մի քանի կեղծ թեզերից բաղկացած «մեթոդական ձեռնարկով»։ Եթե կա հայկական և հայատառ որևէ գրություն, ապա, ըստ ադրբեջանցիների, դրանք արվել են նոր շրջանում։ Կախված ժամանակի քաղաքական իրավիճակից՝ այդ «ավելացումները» կատարվել են 19-րդ դարում, իսկ Արցախում, ինչպես իրենք են նշում, «օկուպացիայի տարիներին»։ Այս հնարքն օգտագործվել է, օրինակ՝ Ամբերդի դեպքում։ Ըստ ադրբեջանցի հետազոտողի՝ Վահրամաշեն եկեղեցու պատերի հայերեն գրություններն ավելացվել են 20-րդ դարի սկզբին։ Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի…

Կարդալ ավելին

Դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով(ԿԳՄՍՆ)

Դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով(ԿԳՄՍՆ)

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում 2025 թվականին 6 երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով: Մրցույթի շրջանակում հաղթող կարող են ճանաչվել 1-ից ավելի մասնակիցներ։ Ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 157 932 000 (հարյուր հիսունյոթ միլիոն ինը հարյուր երեսուներկու հազար) ՀՀ դրամ, որից յուրաքանչյուր երիտասարդական կենտրոնի ստեղծման համար կարող է հատկացվել առավելագույնը 26 322 000 ՀՀ դրամ (քսանվեց միլիո երեք հարյուր քսաներկու հազար): Նախատեսվող գումարները ներառում են բոլոր հարկերն ու տուրքերը։ Առաջարկվող երիտասարդական կենտրոնի տարածքը կարող է լինել ինչպես համայնքապատկան, այնպես էլ մասնավոր կամ սեփական տարածք:…

Կարդալ ավելին

Amio Visa Signature Business քարտ. բացառիկ առաջարկ Ամիօ բանկում

Amio Visa Signature Business քարտ. բացառիկ առաջարկ Ամիօ բանկում

Ամիօ բանկում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար մեկնարկել է նախատոնական առաջարկ: Մինչև դեկտեմբերի 30-ը բանկը բոլոր իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ընձեռում է Visa Signature Business քարտը հատուկ գնով ձեռք բերելու բացառիկ հնարավորություն: Դարձեք Visa Signature Business քարտապան՝ վճարելով ընդամենը 10,000 դրամ՝ 50,000 դրամի փոխարեն: Visa Signature Business պրեմիում քարտն այցեքարտ է դեպի մի շարք արտոնություններ. Բժշկական և տեղեկատվական աջակցություն Զեղչեր, հատուկ առաջարկներ և cashback Ճամփորդական ապահովագրություն մինչև 500.000$ ծածկույթով Բիզնես կոնսիերժ՝ ընդլայնված ծառայություններով,…

Կարդալ ավելին

Ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 5-8 աստիճանով

Ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 5-8 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են՝ ինչպես և կանխատեսվել էր նոյեմբերի 26-ի երեկոյան ժամերից և 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով։ Արագածոտնի, Լոռու, Արարատի առանձին հատվածներում 1 օրում թափվել է ամսական նորմային հավասար տեղում։ Նոյեմբերի 27-ի ժամը 07։00-ի դրությամբ ձյան ծածկի բարձրությունը կազմում է՝ Լոռիում` 10-28 սմ, Շիրակում, Կոտայքի և Արագածոտնի լեռնային գոտում` 15-30 սմ, Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային գոտիներում` 10-20 սմ, Երևանի բարձրադիր գոտում` 5-10…

Կարդալ ավելին

ՀՀ ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի հաստատումը.ԱԳՆ

ՀՀ ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի հաստատումը.ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի հաստատումը` հրապարակում անելով X-ում: «Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը՝ հույս հայտնելով, որ այս զինադադարն առանցքային քայլ կլինի մարդասիրական խնդիրների լուծման և ամբողջ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար», – ասվում է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ այս գիշեր հայտնի դարձավ, որ Իսրայելը հրադադարի պայմանագիր է կնքել Լիբանանի հետ։ Այս տեղեկությունից հետո Լիբանանի հարավի բնակիչները սկսել են վերադառնալ իրենց տները:        

Կարդալ ավելին

Դոլարը շարունակում է աճել

Դոլարը  շարունակում է աճել

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 27-ին, կազմել է 391.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.75 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 412.31 դրամ (աճել է 1.22 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  494.04 դրամ (աճել է 1.92 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.58 դրամ (նվազել է 0.13 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 389-391 դրամով, վաճառվում է 394-395.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 403-410 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին
1 2 3 570