«Որևէ մեկն ուսման վարձի և սոցիալական խնդիրների պատճառով չպետք է դուրս մնա կրթությունից». Ժաննա Անդրեասյան

«Որևէ մեկն ուսման վարձի և սոցիալական խնդիրների պատճառով չպետք է դուրս մնա կրթությունից». Ժաննա Անդրեասյան

  Հանրակրթության բովանդակային բարեփոխումներն առաջին հերթին ուղղված են ուսումնառության արդյունքների բարելավմանը: Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շնորհիվ՝ կրթության որակի բարելավման դրական դինամիկա է արձանագրվել: Տավուշի մարզում չափորոշչի  փորձարկման արտաքին գնահատման արդյունքներով 2 տարում գրանցվել է կրթական արդյունքի 6-ամսյա ավելացում: Այս մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է  «Պետական ֆինանսների II ուսումնասիրություն (PFR II), հարկաբյուջետային քաղաքականության արդյունավետության բարելավում» խորագրով Համաշխարհային բանկի զեկույցի ներկայացման շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանը:   4-րդ դասարանի աշակերտները…

Կարդալ ավելին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը. ԱԺ լսումներ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը. ԱԺ լսումներ

  «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կողմից հրավիրված խորհրդարանական լսումներում: Հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ներկայացնելով նախագծի հիմնական ուղղությունները: Իր խոսքում նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել խորհրդարանական լսումների կազմակերպման համար՝ կարևորելով Կառավարության կողմից նոյեմբերին հաստատված նախագծի վերաբերյալ ԱԺ քննարկմանն ընդառաջ հանրային լսումները՝ հատկապես երիտասարդների մասնակցությամբ։ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի ընդունումը նախատեսված է նաև ՀՀ կառավարության…

Կարդալ ավելին

Ձեր հաղթանակները չափազանց ոգևորիչ են. նախարարն ընդունել է Դելփյան խաղերի մրցանակակիրներին

Ձեր հաղթանակները չափազանց ոգևորիչ են. նախարարն ընդունել է Դելփյան խաղերի մրցանակակիրներին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Դելփյան խաղերի հաղթող մասնակիցներին և պարգևատրել նրանց: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Հայկական ազգային Դելփյան կոմիտեի (ՀԱԴԿ) նախագահ Ալեքսան Զաքյանը: 2024 թվականին անցկացվել են երկու Դելփյան խաղեր: Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը տեղի է ունեցել ԱՊՀ պետությունների առաջին բաց մանկական Դելփյան խաղերը՝ դասական, ազգային և ժամանակակից արվեստի տեսակների տասնմեկ անվանակարգերում, իսկ նոյեմբերի 22-26-ը Ռուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության Սիկտիվկար քաղաքում անցկացվել…

Կարդալ ավելին

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում(Տեսանյութ)

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում(Տեսանյութ)

Դեկտեմբերի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5035 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 280 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 175, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 323 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1043, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 276, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 225, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 150 և 1995 այլ իրավախախտումներ։ 156 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 230-ը՝ տեխնիկական…

Կարդալ ավելին

ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ՝ ՈՒՂՂՎԱԾ ՍՊԱՆԴԱՅԻՆ ԿԵՏԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱԿՏԻՎԱՑՄԱՆԸ

ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ՝ ՈՒՂՂՎԱԾ ՍՊԱՆԴԱՅԻՆ ԿԵՏԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱԿՏԻՎԱՑՄԱՆԸ

    Այս տարվա սկզբին, ՀՀ կառավարության որոշմամբ, սահմանվել են սպանդանոցային կետ հասկացությունը և վերջինիս ներկայացվող նվազագույն պահանջները, ինչպես նաև այն համայնքների և բնակավայրերի ցանկը, որտեղ կարող են տեղակայվել սպանդանոցային կետերը: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային կենտրոններին հանձնարարվել է իրականացնել խորհրդակցական հանդիպումներ տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ քննարկելու սպանդանոցային կետերի համար հնարավոր տարածքների տրամադրման հնարավորությունը: ՍԱՏՄ Տավուշի մարզայի կենտոնի պետ Վասիլ Գալստյանը հանդիպումներ է ունեցել Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանի, ինչպես նաև Իջևան, Դիլիջան, Բերդ և Նոյեմբերյան համայնքների ղեկավարների հետ, որոնց ընթացքում քննարկվել են սպանդային կետերի…

Կարդալ ավելին

      Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տոնական համերգները

      Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տոնական համերգները

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող գործող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը դեկտեմբերին առաջարկում է տոնական համերգների բազմաժանր ծրագիր: ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում դեկտեմբերի 17-ին և 18-ին կկայանա «Շառլ Ազնավուր 100» հոբելյանական համերգը՝ ֆրանսիական DirectoProd ընկերության հետ համագործակցությամբ: Կհնչեն Ազնավուրի հայտնի և սիրված երգերը՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ: Համերգի մենակատարն է անվանի ֆրանսիացի երգիչ Ժյուլ Գրիզոնը, երգերի փոխադրումները սիմֆոնիկ նվագախմբի համար կատարել է վիրտուոզ երաժիշտ Նոբույուկի Նակաջիման: Համերգները ղեկավարելու է Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և…

Կարդալ ավելին

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը չի վարանել ստել Վատիկանի ներկայացուցչին

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը չի վարանել ստել Վատիկանի ներկայացուցչին

Ադրբեջանի արտգործնախարարն ընդունել է Սուրբ Աթոռի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերին։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով այս երկրի արտաքին գործերի նախարարությանը, հանդիպմանը Ջեյհուն Բայրամովը արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ համագործակցության հեռանկարները, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։ «Ես իմ գործընկերոջը ներկայացրել եմ ընթացիկ խաղաղ գործընթացի ներկայիս կոչերը՝ ներառյալ հետհակամարտային վերակառուցման և խաղաղության օրակարգը, ականների սպառնալիքը, շարունակվող տարածքային պահանջները և Հայաստանի զանգվածային ռազմականացումը», – նշել…

Կարդալ ավելին

Շուրջ 700 հայկական բեռնատար սպասում է Վերին Լարսում

Շուրջ 700 հայկական բեռնատար սպասում է Վերին Լարսում

Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 700 հայկական բեռնատար կա կուտակված։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, բայց խցանումները չեն վերանում եղանակային վատ պայմանների պատճառով։ Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 1,891 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 690-ը հայկական են։        

Կարդալ ավելին

Սիրիայում ռուսական ռազմաբազանների վերաբերյալ վերջնական որոշումներ չկան. Պեսկով

Սիրիայում ռուսական ռազմաբազանների վերաբերյալ վերջնական որոշումներ չկան. Պեսկով

Սիրիայում ռուսական ռազմաբազաների վերաբերյալ վերջնական որոշումներ դեռ չկան, ըստ ռուսական Коммерсант-ի՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ըստ նրա՝ մերձավորարևելյան այս երկրում Ռուսաստանի ռազմական ներկայության ապագան կորոշվի նոր իշխանությունների հետ երկխոսության արդյունքում։ «Ներկա պահին այս հարցում վերջնական որոշումներ չկան։ Մենք կապի մեջ ենք այն ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք ներկայում վերահսկում են իրավիճակը երկրում, և այդ ամենը կորոշվի երկխոսության ընթացքում»,-ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։ Սիրիայում ռուսաստանցի զինվորականները տեղակայված են Խմեյմիմ ավիաբազայում և Տարտուսի նյութատեխնիկական…

Կարդալ ավելին

Գազայում զոհերի թիվը գերազանցել է 45 հազարը

Գազայում զոհերի թիվը գերազանցել է 45 հազարը

2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածի վրա հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 45 հազար 28 մարդ, վիրավորվել՝ 106 հազար 962 մարդ։ Դրա մասին հայտնել է Aljazeera-ն։ Վերջին 24 ժամում սպանվել է 52 պաղեստինցի, 203-ը՝ վիրավորվել։        

Կարդալ ավելին
1 2 3 587