Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալությունը, «ԵՄ-ն հանուն արևելքում կանաչ վերականգնման» (EU4Green Recovery East) ծրագրի շրջանակում, օրերս Վիեննայում կազմակերպել էր կենսանվտանգության և տեղեկատվության հասանելիության հարցերով ուսումնական դասընթաց, որին, Շրջակա միջավայրի նախարարության և Երևանի պետական համալսարանի Կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի ներկայացուցիչների հետ համատեղ, մասնակցել է նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Լալա Մելիքյանը: Դասընթացի մասնակիցները ծանոթացել են գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) ոլորտում Եվրոպական միության իրավակարգավորումներին, ազգային մակարդակում Ավստրիայի ոլորտային…
Կարդալ ավելինAuthor: nazaryan.vigen.99.vn
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.50 տոկոս
Մարտի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․50% Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.00%, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.00%: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ ժամը 14։00-ին, և ուղիղ եթերով կհեռարձակվի ՀՀ ԿԲ յութուբյան ալիքով և ֆեյսբուքյան էջով։ Այսօր՝ ժամը 18։00-ին ԿԲ պաշտոնական կայքում կհրապարակվի ՀՀ կենտրոնական…
Կարդալ ավելին«Երևանում որևէ մարդ չպետք է դուրս մնա ուշադրությունից ու աջակցությունից և իրեն միայնակ զգա». Տիգրան Ավինյան
Սոցիալական աշխատանքի միջազգային օրը Երևանի քաղաքապետարանում նշվեց «Սոցիալական աշխատանքը որպես համատեղ հանձնառություն» թեմայով պանելային քննարկմամբ: Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանի համար սոցիալական պաշտպանությունը եղել և մնում է առաջնահերթություն։ Հետևողական աշխատանքներ են տարվում սոցիալական աջակցության ծրագրերն ընդլայնելու և ավելի հասանելի դարձնելու ուղղությամբ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով տարեցներին, երեխաներին, հաշմանդամություն ունեցող անձանց և սոցիալական դժվարությունների առաջ կանգնած ընտանիքներին։ «Սոցիալական աշխատանքն ամեն օր դրսևորվում է մարդկանց կյանքի շատ կոնկրետ իրավիճակներում։…
Կարդալ ավելինԿԱՊԱՆԻ ԹԻՎ 5 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԽՈՀԱՆՈՑԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել «Կապանի թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ մի շարք նորմեր: Ի մասնավորի՝ ► սննդի կառույցը նախագծված, կառուցված և տեղակայված չի եղել այնպես, որ ապահովվի պատշաճ խնամք, մաքրում և ախտահանում, կանխվի կամ հնարավորինս նվազեցվի օդից փոխանցվող աղտոտումը, ապահովվեն հիգիենիկ աշխատանքային պայմանները, կանխվի կեղտի կուտակումը, ► հատակի, պատերի, դռների որոշ հատվածներ եղել են ոչ…
Կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մարտի 18-ին չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Այցի ընթացքում ՄԻՊ հաստատության ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված, այդ թվում՝ հացադուլի մեջ գտնվող անձանց հետ։ Ուսումնասիրվել են վերջիններիս իրավունքների ապահովման վիճակը՝ ներառյալ առողջության պահպանման իրավունքը, ինչպես նաև համապատասխան փաստաթղթերն ու պահման պայմանները։ Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։ Այցի մանրամասները խորհրդապահական են և ենթակա չեն հրապարակման: Արդյունքները կամփոփվեն, և արձանագրված…
Կարդալ ավելինԱշխատանքային շրջայց Մասիսի բժշկական կենտրոնում
Գերատեսչության փոխանցմամաբ մարտի 11-ին ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանը և Հիմնադրամի պայմանագրերի, մեթոդաբանության և որակի կառավարման բաժնի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը աշխատանքային շրջայց կատարեցին Մասիս բժշկական կենտրոնում։ Շրջայցի ընթացքում քննարկվեցին բուժհաստատության գործունեության կազմակերպմանն ու ծառայությունների մատուցմանը վերաբերող մի շարք հարցեր։ Ներկայացվեցին տվյալներ բժշկական ծառայություններից օգտվողների դիմելիության, այցելությունների և իրականացվող վիրահատությունների աճի վերաբերյալ, ինչպես նաև նշվեց, որ ավելացել են լաբորատոր հետազոտությունների և մասնագիտական խորհրդատվությունների ծավալները։…
Կարդալ ավելին«Սեզոնի բացմանն ընդառաջ, բոլոր մարտահրավերները հաղթահարում ենք». Բացառիկ հարցազրույց ՍԱՐԳԻՍ ԴԱՎԹՅԱՆԻ հետ
Լոռիում տեղի ունեցած ավերիչ հեղեղումները շատ ծանր դրություն ստեղծեցին տեղի ենթակառուցվածքների համար , սակայն կառավարության ծրագրերի և ընկերության ջանքերի շնորհիվ առաջացած խնդիրները և նրա հետևանքները լուծում են ստանում: Սակայն խնդիրը ոչ միայն վնասների վերականգնման հետ էր կապված այլև այն պատասխանատվության , որը պարտավորեցնում էր ազգաբնակչության նկատմամբ պատշաճ և պատասխանատու գործելը , որի իրական մարտահրավերների թիրախում էր նաև «Լոռի ՋՕԸ» ը: Հիշեցնենք՝ որ 2024 թվականի ջրային հեղեղումների հետևանքով հատկապես «Լոռի ՋՕԸ»-ն զգալի վնասներ էր կրել, և…
Կարդալ ավելինԻրանը կպատերազմի, քանի դեռ Թրամփը չի գիտակցել ագրեսիայի սխալականությունը․ Արաղչի
Իրանը կպատերազմի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի գիտակցել Իսլամական Հանրապետության դեմ զինված ագրեսիայի սխալականությունը։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։ «Մեր հզոր զինված ուժերը կշարունակեն պատերազմել այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի հասկացել, որ անօրինական պատերազմը, որը նա պարտադրել է թե՛ ամերիկացիներին, թե՛ իրանցիներին, սխալ է և երբեք չպետք է կրկնվի»,- գրել է նա։ Նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ի հարվածներից տուժած անձինք նույնպես պետք է…
Կարդալ ավելինԵրևանի օդը հիմա ավելի մաքուր է՝ չնայած շինարարությանն ու մեքենաներին. Տիգրան Ավինյան
Այն աղտոտման մակարդակը, որ տեսանք նոյեմբերին՝ այլևս չենք տեսնում, չնայած, որ Երևան քաղաքում ամենաակտիվ շինարարության, ավտոմեքենաների ու մարդկանց շարժի, հնարավոր մարդածին բոլոր աղտոտումների ակտիվ սեզոն է: Այս մասին, այսօր՝ մարտի 16–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Սիրելի երևանցիներ, Երևան քաղաքում օդի որակը նոյեմբերից մարտ ամիսերի ընթացքում մեծամասամբ պայմանավորված է մեր մթնոլորտային շերտի մթնոլորտային առաստաղի բարձրությամբ: Սա ուղղակիորեն բնակլիմայական երևույթ է, որի ժամանակ՝ հենց այդ շրջանում, մեր մթնոլորտային շերտը 1,200…
Կարդալ ավելինԴուբայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից հետո ավիաչվերթների մասնակի վերսկսման մասին
Դուբայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարել է միջազգային օդանավակայանից չվերթների վերսկսման մասին՝ անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) մասնակցությամբ գիշերային միջադեպից հետո։ Այս մասին ասված է Դուբայի էմիրության իշխանությունների հայտարարության մեջ։ «Քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարում է, որ որպես նախազգուշական միջոց սահմանված ժամանակավոր դադարից հետո՝ Դուբայի միջազգային օդանավակայանը աստիճանաբար վերսկսում է որոշ ուղղություններով մի շարք չվերթները»,- նշված է X-ում արված հրապարակման մեջ։ Ավելի վաղ օդանավակայանի տարածքում հրդեհ էր բռնկվել. անօդաչու սարքի հարվածից վառելիքի ամբար էր վնասվել, ինչի պատճառով չվերթները…
Կարդալ ավելին








