Այն աղտոտման մակարդակը, որ տեսանք նոյեմբերին՝ այլևս չենք տեսնում, չնայած, որ Երևան քաղաքում ամենաակտիվ շինարարության, ավտոմեքենաների ու մարդկանց շարժի, հնարավոր մարդածին բոլոր աղտոտումների ակտիվ սեզոն է: Այս մասին, այսօր՝ մարտի 16–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Սիրելի երևանցիներ, Երևան քաղաքում օդի որակը նոյեմբերից մարտ ամիսերի ընթացքում մեծամասամբ պայմանավորված է մեր մթնոլորտային շերտի մթնոլորտային առաստաղի բարձրությամբ: Սա ուղղակիորեն բնակլիմայական երևույթ է, որի ժամանակ՝ հենց այդ շրջանում, մեր մթնոլորտային շերտը 1,200…
Կարդալ ավելինAuthor: nazaryan.vigen.99.vn
Դուբայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից հետո ավիաչվերթների մասնակի վերսկսման մասին
Դուբայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարել է միջազգային օդանավակայանից չվերթների վերսկսման մասին՝ անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) մասնակցությամբ գիշերային միջադեպից հետո։ Այս մասին ասված է Դուբայի էմիրության իշխանությունների հայտարարության մեջ։ «Քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարում է, որ որպես նախազգուշական միջոց սահմանված ժամանակավոր դադարից հետո՝ Դուբայի միջազգային օդանավակայանը աստիճանաբար վերսկսում է որոշ ուղղություններով մի շարք չվերթները»,- նշված է X-ում արված հրապարակման մեջ։ Ավելի վաղ օդանավակայանի տարածքում հրդեհ էր բռնկվել. անօդաչու սարքի հարվածից վառելիքի ամբար էր վնասվել, ինչի պատճառով չվերթները…
Կարդալ ավելինԱնահիտ ՄանասյանըՍտրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքիլիագումար նիստին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 9-ից 13-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 119-րդ լիագումար նիստին` որպես Կոմիտեի` Հայաստանը ներկայացնող անդամ։ Նիստի ընթացքում Կոմիտեն քննարկել և ընդունել է մի շարք երկրներ իրականացված այցերի վերաբերյալ զեկույցներ։ Կոմիտեն նաև քննարկել է ներգաղթի նպատակով պահման վայրերի և սոցիալական խնամքի հաստատությունների վերաբերյալ նոր չափանիշների նախագծերը։ Նիստի շրջանակում ներկայացվել են նաև Կոմիտեի վերջին ամիսներին մի շարք երկրներում իրականացված…
Կարդալ ավելինՎիզաների ազատականացումը ճամփորդությունների ժողովրդավարացման մասին է. ՆԳ նախարար
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում, անդրադառնալով Եվրոպական միության ներքին գործերի և միգրացիայի հանձնակատար Մագնուս Բրունների այցի վերաբերյալ հարցին, նշեց, որ նա առաջին հանձնակատարն է ոլորտում, որ այցելել է Հայաստան, խիտ գրաֆիկ ու հագեցած քննարկումներ են եղել։ Հստակեցվել են երկկողմ մոտեցումներն ու ակնկալիքները։ Նախարարը փաստեց, որ այս պահի դրությամբ ՀՀ-ն միակ պետությունն է, որի հետ ԵՄ-ն ակտիվ բանակցություններ է վարում վիզաների ազատականացման ուղղությամբ, ինչը պարտավորեցնող գնահատական է։ Նա նշեց, որ վիզաների…
Կարդալ ավելինՎիզաների ազատականացման պայմաններում արտագաղթ չի լինելու, մեր պետությունն այսօր այդքան գրավիչ է. ՆԳ նախարար
Վիզաների ազատականացման համատեքստում բնականոն քննարկման թեմա է արտագաղթի ռիսկը։ Կառավարությունը մի կողմից կատարելու է է ԵՄ-ում անօրինական հիմունքներով գտնվող ՀՀ քաղաքացիների հարցերը, մյուս կողմից էլ վստահություն ունի, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումները այլևս փակել են արտագաղթի պատուհանը, ու զուգահեռ բազմաթիվ այլ բարեփոխումներով պետությունը այնքան գրավիչ է արդեն քաղաքացիների համար, որ արտագաղթի ցանկություն էլ չի լինելու, հակառակ միտումներն են արձանագրում արդեն այսօր՝ պատմության մեջ առաջին անգամ գրանցելով ՀՀ քաղաքացիների սահմանահատումների բավականաչափ տպավորիչ դրական մնացորդ՝ 8660:…
Կարդալ ավելինԿարմիր մահիկի իրանական ընկերություն. Իրանում հարվածների հետեւանքով վնասվել է 42 914 քաղաքացիական շենք
Ներկա պահին վնասվել է 42 914 քաղաքացիական շենք, այդ թվում 36 489 բնակելի միավոր եւ 6 179 առեւտրային օբյեկտ, նշվել է Կարմիր մահիկի իրանական ընկերության հայտարարությունում։ Ընդ որում, մոտ 10 հազար վնասված տուն գտնվում է երկրի մայրաքաղաք Թեհրանում, որը հարվածներից ամենաշատ տուժած շրջաններից մեկն է։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը փետրվարի 28-ից գրոհում են Իրանի տարածքը, ինչը հանգեցրել է ավերածությունների եւ մարդկային կորուստների։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին եւ տարածաշրջանում գտնվող ԱՄՆ…
Կարդալ ավելինՀալեպում հայ կնոջ են թալանել եւ սպանել
Գողության համար բնակարան ներխուժած անձինք դանակահարելով սպանել են Մարալ Խշուաջյանին, գրում է «Արևելք»-ը։ Նախնական տեղեկություններով՝ հանցագործները բնակարանից գումար են տարել․ դեպքի մանրամասները պարզվում են։ Ըստ «Արևելք»-ի տեղեկությունների՝ Մարալ Խշուաջյանը Հալեպի Հայ կաթողիկե վարժարանի ուսուցչուհի է։
Կարդալ ավելինԵրիտասարդների ձայնը միջազգային հարթակում․ Մարդու իրավունքների պաշտպանի երիտասարդ ներկայացուցիչը ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդում
Մարտի 12-ին Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդի կողմից ՄԻՊ հաստատությունների համար կազմակերպված բարձրաստիճան համաժողովում, առաջին անգամ ելույթ է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ներկայացուցիչ Տիգրան Մանուկյանը։ Ստրասբուրգում անցկացված համաժողովին նա մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորած պատվիրակության կազմում՝ որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի երիտասարդ ներկայացուցիչ։ Այս մասնակցությունը կարևոր քայլ է երեխաների և երիտասարդների իրավունքների ձայնը լսելի դարձնելու և նրանց որոշումների կայացման գործընթացներում ներգրավելու տեսանկյունից։ «Երիտասարդների ներգրավվածություն»…
Կարդալ ավելինՀանցավորության 3.2% նվազումը իրավապահ համակարգի ջանքի արդյունքն է․ Արփինե Սարգսյան
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում անդրադառնալով հանրային դիսկուրսում տարածված այն պնդումներին, թե Հայաստանում հանցավորությունն աճել է, ընդգծել է, որ իրական տվյալները բոլորովին այլ բան են ցույց տալիս։ Նրա ներկայացմամբ՝ 2025 թվականին հանցավորությունը ոչ թե աճել, այլ նվազել է 3.2 տոկոսով։ Ըստ նրա՝ նվազում է արձանագրվել նաև այն խումբ հանցագործությունների դեպքում, որոնք սովորաբար առավել մեծ հանրային արձագանք են ստանում, մասնավորապես՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունները և հատկապես առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը։ Սարգսյանը…
Կարդալ ավելին2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից՝ կոտրելով ներմուծման և արտադրման շղթան․ ՆԳ նախարար
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ 2025 թվականին Հայաստանի Հանրապետությունում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել ընդհանուր 768 կիլոգրամ թմրամիջոց, ինչը 80 տոկոսով ավելի է 2024 թվականի ցուցանիշից։ Սա իրավապահ համակարգի կայուն համագործակցության և ՆԳ նախարարության որդեգած ռազմավարական մոտեցման փոփոխության արդյունք է․ մենք կենտրոնացել ենք ներմուծման խոշոր խմբաքանակների, արտադրության գործընթացների և շղթաների բացահայտման վրա․ նշել է նախարարը։ Արփինե Սարգսյանը շեշտել է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում կարևոր է համակարգային ազդեցությունը։ Նրա խոսքով՝ մեծ…
Կարդալ ավելին









