ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Ետար Գալոյանին պատկանող հրուշակեղենի արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Շիրակի մարզ, ք․ Գյումրի)։ Մասնավորապես՝ – արտադրական շինությունները կառուցված չեն եղել այնպես, որ բացառվեն պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց-խաչաձևվող հոսքերը, – պատերի և հատակների որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, – առաստաղը եղել է ոչ նորոգ…
Կարդալ ավելինAuthor: nazaryan.vigen.99.vn
ՀՀ կենտրոնական բանկը զգուշացնում է
Հայաստանի Հանրապետության (ՀՀ) կենտրոնական բանկի կողմից ստացված տեղեկությունների, ինչպես նաև քաղաքացիների կողմից պարբերաբար ներկայացվող ահազանգերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վերջին շրջանում զգալիորեն աճել են հեռախոսազանգերի միջոցով իրականացվող զեղծարարության դեպքերը։ Զեղծարարները հաճախ ներկայանում են որպես հեռահաղորդակցության ոլորտի աշխատակիցներ և կապ են հաստատում քաղաքացիների հետ (հիմնականում WhatsApp հավելվածի միջոցով)՝ առաջարկելով կատարել որոշակի գործողություններ հեռախոսի կարգավորումներում ինտերնետ կապը բարելավելու կամ 5G կապը ակտիվացնելու համար։ Շատ դեպքերում զեղծարարները հաղորդակցվում են ռուսերենով և վստահություն ներշնչելու համար ներկայանում են որպես…
Կարդալ ավելինՀայաստանյան գիտությունը եվրոպական հարթակում․ ՀՀ ԳԱԱ նախագիծը հաղթել է «MSCA & Citizens 2025» մրցույթում
2026–2027 թվականներին Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն «Եվրոպական հետազոտողների գիշեր» և «Հետազոտողները դպրոցներում» լայնածավալ գիտահանրամատչելի միջոցառումները։ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացրած «ERNA – European Researchers’ Night in Armenia» նախագիծը հաղթել է Եվրոպական հանձնաժողովի կողմից իրականացվող «MSCA & Citizens 2025» մրցույթում։ «MSCA & Citizens 2025» մրցույթն իրականացվում է MSCA (Marie Skłodowska-Curie Actions)՝ Եվրոպական միության Horizon Europe ծրագրի շրջանակում։ Մրցույթին ներկայացված 241 հայտերից ընտրվել են 49 նախագծեր՝ 40 երկրներից, իսկ ծրագրերի իրականացման համար Եվրոպական հանձնաժողովը հատկացրել է 16.3 միլիոն եվրո ֆինանսավորում։ ՀՀ ԳԱԱ ERNA…
Կարդալ ավելինԳյումրու երկու մանկապարտեզներում վաղ տարիքի խմբեր են բացվել 1-2 տարեկան երեխաների համար
ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ Գյումրու «Ժպիտ» և «Հուսո առագաստ» մանկապարտեզներում մարտի 2-ից գործում են վաղ տարիքի խմբեր՝ նախատեսված 1-2 տարեկան երեխաների համար: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է նշյալ հաստատություններ՝ ծանոթանալու մսուրային խմբերում երեխաների խնամքի համար ստեղծված պայմաններին, նոր ներդրված համակարգի գործարկման ընթացքին։ Նա շրջել է մանկապարտեզներում, քննարկել ընթացիկ հարցեր, զրուցել աշխատակիցների հետ: Մանկապարտեզներից յուրաքանչյուրն ունի 164 սան՝ 6 խմբով. 1-2 տարեկանների վաղ տարիքի յուրաքանչյուր խմբում 15 երեխա է ընդգրկված։ Նախադպրոցական հաստատությունների տնօրենների…
Կարդալ ավելինսոցիալական փաթեթի շահառու կազմակերպությունների տնօրեններին
Սոցիալական փաթեթի շահառուները կարող են դիմում ներկայացնել սոցփաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում՝ իրենց սոցփաթեթի գումարները (ամսական 6000 դրամ) Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամին փոխանցելու համար։ Դիմումը ներկայացվում է մեկ անգամ՝ հաջորդ 12 ամիսների համար։ Ապահովագրավճարի մասնակի վճարումը կատարվում է 900018010471 հաշվեհամարին՝ նշելով կազմակերպության ՀՎՀՀ-ն և վճարումը կատարող անձանց ՀԾՀ-ն։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://www.uhif.am/am/announcements/1773304486641
Կարդալ ավելինՑանկալի գնումներն՝ առանց երկար սպասելու
Այժմ սպասելու կարիք չկա․ կատարեք ցանկալի գնումները՝ ձևակերպելով արագ վարկ ընդամենը մի քանի րոպեում՝ AMIO Mobile հավելվածի միջոցով։ Կանանց միամսյակի շրջանակում բազմաթիվ հայտնի խանութներում գործում են զեղչեր և հատուկ առաջարկներ, ինչը լավ հնարավորություն է իրականացնել պլանավորված գնումները՝ օգտվելով առկա առաջարկներից այսօր, իսկ վճարումը կատարել ավելի ուշ: AMIO Mobile-ում օնլայն վարկի պայմաններն են՝ Մրցունակ տոկոսադրույք՝ տարեկան անվանական 15%-18% (տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 16.08%-19.8%) Առանց միջնորդավճարների Բարձր վարկային սահմանաչափ՝ մինչև 15,000,000 ՀՀ դրամ Նվազագույն գումար՝ 100,000 ՀՀ…
Կարդալ ավելին«ԱՐՄՍՎԻԹ» ընկերությունը իր տարածքում ընդունեց փրկարար ծառայության՝ հատուկ տակտիկական վարժանքը.(ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Արմսվիթ» ՍՊԸ-ում` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի 136 հասցեում իր դռները բացեց «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժության համար: Հիշեցնենք , որ հիշյալ կազմակերպությունը հասարակական ու հանրային նշանակություն ունեցող խնդիրների նկատմամբ հատուկ ուշադիր է և իր մասնակցությունն է ցուցաբերել նախկինում ևս/ մեր հանրապետության ծանր՝ պատերազմական իրավիճակներում, սոցիալական օգնությունների, հաշմանդամների և մի շարք այլ ծրագրերին / իր մասնակցությունն է ցուցաբերել հանրային մաս կազմելով: Մանրամասները տեսանյութում՝ Պատրաստեց…
Կարդալ ավելինԼավ լուր՝ վարորդական վկայական ստանալու համար դիմած քաղաքացիներին
Լավ լուր՝ վարորդական վկայական ստանալու համար դիմած քաղաքացիներին Քաղաքացիների սպասարկումն ավելի արագ և հարմար կազմակերպելու նպատակով ՆԳ նախարարի հանձնարարությամբ իրականացվել են կարևոր փոփոխություններ։ Մարտ ամսվա բոլոր շաբաթ օրերը հաշվառման-քննական ստորաբաժանումներում սահմանվել են որպես աշխատանքային։ Հերթագրման համակարգում ներդրվել են նոր տեխնիկական լուծումներ, որոնք արդեն իսկ տվել են իրենց արդյունքը․ հերթերը զգալիորեն նվազել են։ Մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի քաղաքացիները ստանան ավելի որակյալ ծառայություններ։
Կարդալ ավելինԱռաջին անգամ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարն այցելել է Հայաստան․Արփինե Սարգսյանն ընդունել է Մագնուս Բրուններին
Մարտի 12-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուններին։ Ողջունելով հյուրին՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ առաջին անգամ է, երբ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հանձնակատար է այցելում Հայաստան, ինչն ընդգծում է երկկողմ համագործակցությունն ու արձանագրված առաջընթացը գնահատելու կարևորությունը։ ՆԳ նախարարը, որպես ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում հայկական կողմի գլխավոր բանակցող, հավաստիացրել է, որ Հայաստանի կառավարությունը լիովին հանձնառու է իրականացնել վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը (VLAP) ողջ…
Կարդալ ավելինՊարզաբանում 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական քննությունների անցկացման վերաբերյալ
2025–2026 ուսումնական տարվա ավարտին 9-րդ դասարանի ավարտական քննությունների գործընթացը կարգավորվում է Կրթության և գիտության նախարարի 2012 թ. մայիսի 3-ի N 388-Ն հրամանով սահմանված կարգի պահանջներին համապատասխան՝ https://arlis.am/hy/acts/220713/latest: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանված ժամանակացույցով 9-րդ դասարանի շրջանավարտներն ավարտական քննություններ են հանձնելու հետևյալ առարկաներից. «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների միասնական էսսե բնագիտական առարկաներից քննություն՝ թեստային եղանակով կամ ուսումնական նախագծի ձևաչափով «Հայոց լեզու» (գրավոր)՝ թեստ «Մաթեմատիկա» (գրավոր)՝ թեստ «Օտար լեզու»…
Կարդալ ավելին









