ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց ծառայողական լիազորությունները, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ ստացել են առանձնապես խոշոր չափերի կաշառք: Այս մասին հայտնում են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։ Մասնավորապես՝ համալսարանի պրոռեկտորի պաշտոնը զբաղեցրած անձը, ռեկտորի իմացությամբ, տրանսպորտային բաժնի պետին և համալսարանի ենթակայությամբ գործող «Աղավնաձոր» ուսումնական բազայի տնօրենին առաջարկել է «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի և…
Կարդալ ավելինAuthor: nazaryan.vigen.99.vn
«Ձեռքբերումներին և մարտահրավերներին ընդառաջ».բացառիկ հարցազրույց «Կոտայք» ՋՕԸ ղեկավար Գոռ Հակոբյանի հետ
Կառավարության և համայնքային ներդրումային ծրագրերով վերջին տարիներին զգալի աշխատանք է իրականացվում գյուղատնտեսական ոլորտում: Ներդումային գրավիչ միջավայր ստեղծելու գործում մեծ նշանակություն ունի մասնավորի (ֆերմեր) հետ համատեղ ծրագրերի իրականացումը: Այս ֆոնին հատկանշական է ջրօգտագործողների ընկերությունների բարելավման, հիմնանորոգման ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացը, որոնց նպատակային աշխատանքների արդյունքն ուղիղ համեմատական է գյուղատնտեսական մի շարք արտադրանքների ապահովմանը (մշակաբույսեր, բանջարաբոստանային կուլտուրաներ, ջերմատնային կուլտուրաներ և այլն), քանի-որ միջին և մանր ֆերմերային տնտեսությունները, իրենց այգիների արդյունավետ մշակումը հաճախ կապում են ոռոգման ջրի համակարգի հետ:…
Կարդալ ավելինՀրապարակվել է 2025 թվականի կենսակայունության հաշվետվությունը
Կենսակայունության հաշվետվությունն ամփոփում է ֆինանսական համակարգում և Կենտրոնական բանկում ոլորտի ընթացիկ հիմնական զարգացումները: Այն ընդգրկում է Կենտրոնական բանկի կողմից կատարված աշխատանքներն ու համագործակցությունը միջազգային գործընկերների հետ, մասնավոր հատվածում առկա կենսակայուն պրոդուկտների ամփոփ ցուցանիշների նկարագրությունը, և բանկային համակարգի կենսակայունության առաջընթացի տվյալները: Հաշվետվության հիմքում ընկած է «կայուն ֆինանսներ» սկզբունքի ներդրման անհրաժեշտությունը ֆինանսական համակարգում: Կայուն ֆինանսները ենթադրում է կազմակերպություններում բնապահպանական, սոցիալական և կառավարման (ԲՍԿ) չափանիշների ներդրումը որոշումների կայացման մեջ և աջակցումը կայուն տնտեսական աճին: Կենտրոնական բանկը հետամուտ է…
Կարդալ ավելինՓաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեիին՝ գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղեձում նշված է. «Շնորհավորում եմ Ձեզ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու առիթով: Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի միջև ամուր կապերը կշարունակեն զարգանալ՝ գրանցելով նոր հաջողություններ: Առիթը պատեհ համարելով՝ Իրանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ բարօրություն և հարատև խաղաղություն»։
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 9-ին, կազմել է 377.29 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.02 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 436.15 դրամ (նվազել է 0.66 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.82 դրամ (աճել է 0.04 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 374-376 դրամով, վաճառվում է 379-480 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 427-432 դրամով, վաճառվում է 437–442 դրամով: Ռուբլին բանկերում գնվում է 4.60-4.77 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինՄարտի 8-ին Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել ՀՀ 63 քաղաքացի. ԱԳՆ
Մարտի 8-ին Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել ՀՀ 63 քաղաքացի։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Օմանում ՀՀ դեսպանության հյուպատոսն ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության կողմից կազմակերված տեղափոխման հնարավորությունից օգտված քաղաքացիներին դիմավորել է ԱՄԷ-Օման սահմանակետում և ապահովել ուղեկցություն դեպի Մասկատի օդանավակայան, որտեղ ցուցաբերվել անհրաժեշտ աջակցություն:
Կարդալ ավելինԵվրոպայում գազի գինը մեկ շաբաթում աճել է 115%-ով՝ Կատարից ՀԲԳ-ի արտահանման դադարեցման պատճառով
2022 թվականի էներգետիկ ճգնաժամից ի վեր առաջին անգամ Եվրոպայում գազի գինը կտրուկ աճ է գրանցել։ Փետրվարի վերջի համեմատ աճը կազմել է 115%՝ հաշվի առնելով երկուշաբթի օրվա մինչև 68,8 եվրո/ՄՎտժ (գրեթե 835 դոլար՝ 1000 խորանարդ մետրի համար) աճը։ Եվրոպան Կատարից, որը դադարեցրել է հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարումները, այդքան էլ շատ գազ չի ներմուծում, այնուամենայնիվ, կրճատված ռեսուրսների պատճառով Եվրոպան ստիպված կլինի մրցակցել այլ գնորդների հետ։ Ներկայիս ճգնաժամն իր մասշտաբներով առայժմ մնում է անհամեմատ ավելի փոքր, քան 2022…
Կարդալ ավելինՑԱԽԱԼ-ը հայտարարել է Իրանի տարածքում գտնվող հեռահար հրթիռային կայանքներին հարված հասցնելու մասին
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարված է հասցրել Իրանում գտնվող հրթիռային շարժիչների արտադրամասին և հեռահար հրթիռների արձակման կայանքներին։ Այս մասին հաղորդվում է ՑԱԽԱԼ-ի տելեգրամյան ալիքում։ Նշվում է, որ բալիստիկ հրթիռները պատրաստ են եղել Իսրայելի ուղղությամբ արձակմանը։ Մինչ այդ հաղորդվել էր, որ Իրանը հիպերձայնային հրթիռներով հարվածել է Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմաբազաներին։
Կարդալ ավելինԱդրբեջանը վերականգնել է Իրանի հետ սահմանով անցնող բեռնափոխադրումները
Ադրբեջանը երկուշաբթի օրը վերականգնել է Իրանի հետ սահմանով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը, որը դադարեցվել էր մարտի 5-ին։ Այս մասին հայտնել է երկրի կառավարությունը։ «Այսօր ժամը 10:00-ից վերականգնվել է Ադրբեջանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև սահմանով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումների մուտքն ու ելքը »,- նշված է հայտարարության մեջ: Նախիջևանում անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպից հետո Ադրբեջանի կառավարության որոշմամբ դադարեցվել է Իրանի հետ սահմանով բեռնատար տրանսպորտի երթևեկությունը:
Կարդալ ավելինՄարդու և սեփականության դեմ հանցագործությունների թիվը 2025–ին նվազել է. Վերադարձվել է 124 գույք. Դատախազություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ՝ 2026 թվականի մարտի 7-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են Դատախազության 2025 թվականի աշխատանքները: Դատախազությունից հայտնում են, որ գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանը ներկայացրել է 2025 թվականի ընթացքում Գլխավոր մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության, ինչպես նաև պետական շահերի պաշտպանության վարչության դատախազների կողմից կատարված աշխատանքները: Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության և դատախազության ստորաբաժանումների՝ այս ոլորտում…
Կարդալ ավելին









