Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Ընտանեկան հացատուն» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Եղվարդի խճ․ 122/1) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի պահանջները, մասնավորապես՝ – հանրային սննդի կառույցի խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը: Հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել հաստատված պահանջներին: Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված…
Կարդալ ավելինAuthor: nazaryan.vigen.99.vn
Ամիօ փաթեթները համալրվել են ևս մեկ առավելությամբ
Ամիօ փաթեթները նախատեսված են նրանց համար, ովքեր ցանկանում են բանկային ծառայություններից օգտվել ավելի հարմար, պարզ և շահավետ ձևով։ Active, Pro և Exclusive փաթեթները միավորում են ամենապահանջված ծառայությունները՝ քարտեր, հաշիվներ, ճամփորդական առավելություններ և բազմաթիվ այլ արտոնություններ։ Ամիօ Active, Pro և Exclusive փաթեթների շրջանակում այժմ գործում է նոր առաջարկ՝ 20% քեշբեք VeloeSIM-ից՝ Ամիօ քարտերով գնումներ կատարելիս։ Քեշբեքը տրամադրվում է յուրաքանչյուր գործարքից հետո՝ VeloeSIM հավելվածի միջոցով VeloeSIM ծառայությունների ձեռքբերման դեպքում։ Քեշբեքը տրամադրվում է VeloeSIM-ի կողմից և փոխանցվում է…
Կարդալ ավելինՆԳՆ ոստիկանությունը ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր» փառատոնն՝ անվտանգ և առանց լուրջ միջադեպերի
Արդեն ավանդույթ դարձած «Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնը հունիսի 5-7-ը հոբելյանական 10-րդ անգամ իր շուրջն էր համախմբել աննախադեպ թվով այցելուների, ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից։ Հասարակական կարգի պահպանման և միջոցառման ավելի քան 180 հազար մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով ՆԳՆ ոստիկանության բոլոր հենասյունային ուղղությունների ծառայողների ուժեղացված հսկողության շնորհիվ որևէ լուրջ միջադեպ կամ ծանր հետևանքներով պատահար չի արձանագրվել։ Ոստիկանության համակարգված և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ, չնայած մարդկանց աննախադեպ հոսքին և տոնական ակտիվ մթնոլորտին, փառատոնն անցել…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է «ՎԱԼԵՐԻ ՖՈՒԴ»-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՊԱՆՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Վալերի Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող պանրի արտադրամասում (Լոռու մարզ, ք. Տաշիր) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝ – հատակի և պատերի մակերևույթների որոշ հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, հեշտությամբ մաքրվող և ախտահանվող և ոչ թունավոր նյութերից, – առաստաղի որոշ հատվածներ պատրաստված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, և առաստաղից կամ այդպիսի մակերևույթներից…
Կարդալ ավելինԱնահիտ Մանասյանն այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ
Հունիսի 10-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Այցի շրջանակում Պաշտպանը և ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց հետ: Առանձնազրույցներ են տեղի ունեցել նաև հացադուլ հայտարարած անձանց, այդ թվում՝ Արտուր Օսիպյանի հետ։ Դիտարկվել է նրանց իրավունքների ապահովման վիճակը, բարձրացված վերաբերելի հարցերը քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։ Արտուր Օսիպյանի կողմից բարձրաձայնված` քրեական վարույթին առնչվող հարցերը շարունակում են հասցեավորվել իրավասու մարմիններին: Ինչ վերաբերում է անձի նկատմամբ կիրառված…
Կարդալ ավելինՄալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները թմրանյութերի ապօրինի շրջանառության վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին մայրաքաղաքի պարեկների հետ։ Հունիսի 8-ին՝ ժամը 16․45-ին, Հաղթանակ թաղամասում թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալեցին 34-ամյա օտարերկրացի տղամարդու։ Իր վարած «Հյունդայի» մակնիշի մեքենայով հանդերձ նա տեղափոխվեց համայնքային բաժին։ 34-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց ընդհանուր 10 գրամ բյուրեղանման զանգվածով ութ փաթեթ։ Ըստ օտարերկրացու՝ փաթեթներում «կրիստալ» տեսակի թմրամիջոց էր։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, մեքենան՝ պահպանվող հատուկ տարածք։ Նախաքննությամբ…
Կարդալ ավելինՔո ճամփորդական սովորությունները շատ բան են ասում քո մասին
Ամառը սկսվել է, իսկ դա նշանակում է, որ արդեն պետք է ճամփորդել։ Բայց նախ՝ մի քանի հարց։ Թռիչքից առաջ օդանավակայան հասնո՞ւմ ես ավելի շուտ, որպեսզի հանգիստ սպասես թռիչքիդ, թե՞ ամեն ինչ վերջին պահին ես հասցնում։ Նոր երկիր հասնելուն պես նախընտրո՞ւմ ես անմիջապես ունենալ ինտերնետ, թե՞ դա քեզ համար երկրորդական հարց է: Ճամփորդելիս սիրո՞ւմ ես արագ լուծել ցանկացած հարց՝ սկսած ռեստորանի ամրագրումից մինչև ժամանցի տարբերակների որոնումը, թե՞ նախընտրում ես ամեն ինչ կազմակերպել տեղում։ Օդանավակայանում նախընտրո՞ւմ ես…
Կարդալ ավելին3 նպատակ, որոնք մարդիկ անընդհատ հետաձգում են
Ամենից հաճախ հետաձգվում են հենց այն նպատակները, որոնք մեզ համար իսկապես կարևոր են։ Այն, ինչ վաղուց ուզում ենք, բայց շարունակում ենք թողնել «վաղվան»։ 1. Երազանքի ճանապարհորդություն «Դե, ոչինչ, մյուս տարի կգնամ»․ այսպես շատերը տարիներով հետաձգում են իրենց երազանքի ճանապարհորդությունը՝ թողնելով Էյֆելյան աշտարակը, Կոլիզեյումը կամ Բիգ Բենը տեսնելու ցանկությունը։ Սակայն ամենամեծ ափսոսանքը հաճախ ոչ թե ծախսած գումարն է, այլ չստեղծված հիշողությունները։ Ճանապարհորդությունները մեզ տալիս են փորձառություններ, որոնք մնում են ամբողջ կյանքում։ 2. Տան կահույք…
Կարդալ ավելինՄԻՊ ներկայացուցիչները Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին փաստաբանի կողմից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը Ռուսաստանի Դաշնություն վերադառնալիս «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանի գտնվելու վայրը և դատավարական կարգավիճակը հայտնի չեն։ Ահազանգից անմիջապես հետո, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ։ Ավելի ուշ, պարզվել է, որ Հովհաննես Սահակյանը քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է և տեղափոխվել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայր։ Հունիսի 8-ի վաղ առավոտյան, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի…
Կարդալ ավելինԴուբայը ներկայացնում է Dubai Summer Surprises 2026 գնումների փառատոնը
● Հուլիսի 2-ից մինչև օգոստոսի 30-ը «Dubai Summer Surprises 2026»-ը կրկին կմիավորի գնումները, ժամանցը, գաստրոնոմիական փորձառությունները և ընտանեկան հանգիստը։ ● Փառատոնի կարևորագույն իրադարձությունների թվում են Դուբայի ամառային մեծ զեղչերը, «Շահիր քո տունը Դուբայում» անշարժ գույքի վիճակախաղը, Ամառային ռեստորանների շաբաթը, «Ճաշիր 10 դիրհամով» ակցիան և Beat the Heat համերգաշարը։ Հուլիսի 2-ից օգոստոսի 30-ը Դուբայում կրկին կանցկացվի «Դուբայի ամառային անակնկալներ» (Dubai Summer Surprises/DSS) 2026 գնումների փառատոնը: 60 օրվա ընթացքում էմիրության բնակիչներն ու այցելուները կվայելեն գնումներ, զվարճանքներ,…
Կարդալ ավելին









