Թուրքիան ցանկանում է Ռուսաստանի հետ քննարկել ՌԴ-ից ներկրվող բնական գազի հատուկ գինը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարարության ղեկավար Ալփարսլան Բայրաքթարը։ «2023 թվականին մենք Ռուսաստանի հետ գազային պայմանագիր ենք կնքել շատ հատուկ գներով։ Նման ծրագիր ունենք 2024 և 2025 թվականների համար։ Իհարկե, մենք ունենք պայմանավորվածություն և բանաձև, բայց ասում ենք. «Որպես Թուրքիա, մենք հատուկ գին ենք ուզում մեզ համար»,- ասել է նախարարը Milliyet թերթին։ «Մենք ունենք շատ մեծ պայմանագիր, որն ավարտվում է 2025 թվականի…
Կարդալ ավելինAuthor: nazaryan.vigen.99.vn
Դոլարի փոխարժեքը նվազել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 1-ին, կազմել է 387.17 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.46 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.51 դրամ (նվազել է 0.68 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 499.95 դրամ (նվազել է 3.34 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.95 դրամ (նվազել է 0.04 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 388-391 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 410-418 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինՀայաստանում քաղցկեղը նվազման միտում ունի. Առողջապահության նախարար
6 ամիսների ամփոփած տվյալներով մենք տեսնում ենք, որ արդեն իսկ նվազում ունենք. թե՛ մանկական մահացածության, թե՛ չարորակ նորագոյացությունների, թե՛սրտանոթային հիվանդությունների որոշակի կայունացման նվազման ուղղությամբ ենք շարժվում, ինչը չափազանց կարևոր է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ հանձնաժողովների նիստում 2025 թ. բյուջեի քննարկման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախարարի խոսքով՝ այդ ցուցանիշները նշանակում են, որ այն ֆինանսական միջոցները որոնք ուղղվում են առողջապահությանը տալիս են իրենց արդյունքները։ Ավանեսյանը հայտնեց, որ նախարարության ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ…
Կարդալ ավելինՀատուկ առիթ և անակնկալներ. վերաբացվել է Ամիօ բանկի «Մասիս» մասնաճյուղը
Ամիօ բանկի «Մասիս» մասնաճյուղն արդեն բաց է և սիրով սպասում է իր հաճախորդներին։ Մասիս քաղաքի Կենտրոնական հրապարակ 4/5 հասցեում գործող նորաբաց մասնաճյուղում բանկի հաճախորդները կգտնեն իրենց անհրաժեշտ աջակցությունն ու լուծումները: Վերաբացման առիթով Բանկը պատրաստել էր հաճելի անակնկալներ: Մասնաճյուղի բացման օրը Ամիօ բանկի հաճախորդները հնարավորություն ունեցան ձեռք բերել Amio Visa Gold քարտերն անվճար, իսկ մինչև նոյեմբերի 7-ը ներառյալ՝ հաճախորդների կողմից քարտերը կարող են ձեռք բերվել կես գնով: ՙՄասիս՚ մասնաճյուղն արտացոլում է բանկի նվիրվածությունը…
Կարդալ ավելինԳրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած.(Տեսանյութ)
ՍԱՏՄ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԵՐԻ ՀԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նախորդ տարի սկսել և արդեն մեկ տարի է իրականացնում է ՀՀ ներմուծված կենդանական ծագման մթերքների, միրգ-բանջարեղենի ու այլ սննդամթերքների և RASFF համակարգում (Եվրամիության սննդամթերքի և կերի արագ արձագանքման համակարգ) հրապարակված վտանգների վերաբերյալ տեղեկատվության համադրման և սննդամթերքի անվտանգության ռիսկերի վերլուծության աշխատանքներ: (RASFF-ը 1979 թվականին ստեղծված համաշխարհային հասանելի համակարգ է, որի կայքում զետեղվում է RASFF անդամ և ոչ անդամ երկրների ներմուծումների, արտահանումների և տարանցիկ փոխադրումների գործընթացի լաբորատոր վերահսկողության արդյունքում սննդամթերքների և…
Կարդալ ավելինԱրաքսիա Սվաջյանը մասնակցել է Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Հայաստանում Շեֆիլդի և Յորքի համալսարանների շրջանավարտների ընդունելության և նոր ուսանողների ողջույնի երեկոյին: Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, առանձնակի կարևորել է միջազգային համալսարանների հետ համագործակցությունը, ինչը, ըստ նրա, նպաստում է Հայաստանի կրթական համակարգի որակական նոր զարգացումներին և աշխատաշուկայի` որակյալ կադրերով համալրմանը: «Բարձրագույն կրթության ոլորտում իրականացվում են ակադեմիական քաղաքի կառուցման,…
Կարդալ ավելինՀյուսիսային պողոտայում ավտոմեքենայով խուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել է.(Տեսանյութ)
Հոկտեմբերի 31-ին սոցցանցում տարածվել էր տեսանյութ, որում «ԲՄՎ»-ի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, նաև իրավական և բարոյական նորմերի նկատմամբ ցուցադրական արհամարհական վերաբերմունք դրսևորելով` Հյուսիսային պողոտայում մեքենան վարել է հետիոտնի համար նախատեսված հատվածով: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ու մայրաքաղաքի պարեկների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «ԲՄՎ»-ն պատկանում է Երևանի Լենինգրադյան փողոցի բնակիչ 19-ամյա մի երիտասարդի: Փաստի առթիվ նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ` խուլիգանության հատկանիշներով: Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած հետագա միջոցառումների և…
Կարդալ ավելինԱնցկացրու՛ weekend Աբու Դաբիում
Խնայողությունների միջազգային օրվա առիթով Ամիօ բանկն առաջարկում է ավանդի ձևակերպման հատուկ տոկոսներ և 31.10.2024թ.-ից սկսած մեկնարկում է մրցույթ, որի մրցանակը վիքենդն է Աբու Դաբիում 2 անձի համար։ Մասնակցության համար անհրաժեշտ է ձևակերպել նոր ավանդ՝ ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով և ներբեռնել AMIO Mobile հավելվածը։ Հիշեցնենք, որ Ամիօ բանկում ավանդի պայմանները շուկայում լավագույններից են։ Ավանդներ կարող եք ձևակերպել ՀՀ դրամով` տարեկան մինչև 10.35%, ԱՄՆ դոլարով՝ տարեկան մինչև 4.35% Ավանդի նվազագույն ժամկետ` 91…
Կարդալ ավելինԶՈՈՆՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԱՐԴԿԱՆՑ ՄՈՏ ԱՄԵՆԱՇԱՏՆ ԱՐՁԱՆԱԳՐՎՈՒՄ Է ԲՐՈՒՑԵԼՈԶԸ.ՍԱՏՄ
ՀՀ ՍԱՏՄ -ն Progressarmenia.com-ին տեղեկացնում է, որ Բրուցելոզը զոոնոզ՝ մարդկանց և կենդանիների համար ընդհանուր, հիվանդություն է, որը մարդուն է փոխանցվում հիմնականում հիվանդ կենդանուց ստացված և ջերմային մշակման չենթարկված կաթի/կաթնամթերքի միջոցով: ՀՀ առողջապահության նախարարության տվյալները վկայում են, որ Հայաստանում մարդկանց մոտ ամենաշատն արձանագրվում է բրուցելոզ հիվանդությունը: Ըստ այդ նույն տվյալների՝ 2024 թվականի ընթացքում բնակչության շրջանում բրուցելոզի առաջնակի հաստատված դեպքերի 70%-ի մոտ վարակը պայմանավորված է սննդային (տարբեր անհատներից գնված թարմ պանիր, ջերմային մշակման չենթարկված կաթ, ոչ…
Կարդալ ավելին