ՄԻՊ ներկայացուցիչները Մարդու իրավունքների պաշտպանի

 

հանձնարարությամբ մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել
ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի աշխատակազմի
Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման
ազգային մեխանիզմ) ներկայացուցիչները հուլիսի 24-ին մշտադիտարկման
չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Մասիսի և
Արտաշատի բաժինների ձերբակալվածների պահման վայրեր։
Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են ազատությունից զրկված
անձանց պահման պայմաններին, նրանց իրավունքների ապահովման վիճակին և դրանց
համապատասխանությանը սահմանված չափանիշներին։
Առանձնազրույցներ են անցկացվել մի շարք կալանավորված և ձերբակալված անձանց
հետ։ Ուսումնասիրվել են նաև ազատությունից զրկված անձանց սննդի, բժշկական
օգնության և սպասարկման ապահովման, արտաքին աշխարհի հետ կապի, ինչպես նաև
մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից կարևոր այլ հարցեր։
Մշտադիտարկումների շրջանակներում չհայտարարված այցեր են իրականացվել նաև
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության
դատարանի Արտաշատի և Մասիսի նստավայրեր։
Մշտադիտարկման այցի ընթացքում ուսումնասիրվել են դատարաններում ազատությունից
զրկված անձանց ժամանակավոր պահման խցերի պայմանները, կահավորանքը,
սանիտարահիգիենիկ վիճակը, ազատությունից զրկված անձանց սննդով ապահովման և
իրավաբանական օգնության կազմակերպումը, ինչպես նաև՝ վերջիններիս իրավունքների
իրացմանն առնչվող այլ հարցեր։

Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և խնդիրները` համապատասխան
լուծումների առաջարկներով, կհասցեագրվեն իրավասու մարմիններին՝ ազատությունից
զրկված անձանց իրավունքների առավել արդյունավետ պաշտպանության նպատակով։

Spread the love