Հայաստանը ողջունում է ՀՀ-ում ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումը, որը նպատակ ունի աջակցել ՀՀ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը, խառնածին սպառնալիքների հասցեագրմանը, այդ թվում՝ ապատեղեկատվության, կիբերհարձակումների և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի ուղղությամբ ջանքերին: ԱԳՆ-ից հաղորդում են, որ առաքելությունը կտեղեկայվի նախնական երկու տարի ժամկետով և իր գործունեությամբ կնպաստի վերոնշյալ ուղղություններով ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ու ներկա մարտահրավերներին Հայաստանի հասարակության դիմակայունության ավելացմանը: Քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ որոշումը, որը կայացվել է ՀՀ դիմումի հիման…
Կարդալ ավելինAuthor: nazaryan.vigen.99.vn
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը կմասնակցի G7-ի շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
Ֆրանսիայի Հանրապետության էկոլոգիական անցման, կենսաբազմազանության, կլիմայի և բնության հարցերով միջազգային բանակցությունների նախարար Մոնիկ Բարբյուի հրավերով՝ ապրիլի 22-24-ը շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը կմասնակցի Փարիզում կայանալիք G7-ի շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը։ Հանդիպման նպատակն է ամրապնդել անդամ պետությունների միջև քաղաքական երկխոսությունը և համադրել մոտեցումները կլիմայական փոփոխությունների և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում։ Քննարկումների առանցքում կլինեն կլիմայական գործողությունները, էներգետիկ անցումը, կենսաբազմազանության պահպանումը և շրջակա միջավայրի վրա ազդեցությունների նվազեցումը։ Այցի շրջանակում կքննարկվեն նաև անապատացման, հողերի դեգրադացիայի, ջրային և ծովային ռեսուրսների…
Կարդալ ավելին«ՍԻԼ-ՄԱԱԶԱ»-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԵՐԿՈՒ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Սիլ-Մաազա» ՍՊԸ-ին (ք․ Երևան) պատկանող զովացուցիչ ըմպելիքների արտադրամասում, որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ «ՍԻԼ ՉԻՊՈ» ապրանքանիշի «գազավորված զովացուցիչ ըմպելիք տանձի համով» (արտադրված՝ 18․03․2026 թվականին) և «գազավորված զովացուցիչ ըմպելիք թարխունի համով» (արտադրված՝ 12․02․2026 թվականին) արտադրատեսակների նմուշները՝ մեզոֆիլ աէրոբ և անաէրոբ մանրէներ և «խմորասունկ/բորբոսասունկ գումարային» ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ զովացուցիչ ըմպելիքների…
Կարդալ ավելին500 դրամ մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ
ՀՀ կենտրոնական բանկի փոխանցմամբ վերջին օրերին զգալի ավելացել են մտահոգ քաղաքացիների զանգերը , ովքեր հին սերնդի /երկրորդ/ թղթադրամների փոփոխման ֆոնին անհանգստացել են 500 դրամանոց մետաղադրամների փոփոխմամաբ, որպես օրինական վճարամիջոց: ԿԲ տեղեկացնում է, որ անհանգստության և խուճապային տրամդրություն ստեղծելու հիմքեր չկան , քանի-որ ՀՀ բոլոր մետաղադրամները, այդ թվում՝ 500 դրամ մետաղադրամը, շարունակում են մնալ շրջանառության մեջ և պահպանել իրենց՝ որպես օրինական վճարամիջոցի կարգավիճակը։ Քաղաքացիները կարող են ազատորեն օգտագործել դրանք առօրյա վճարումների համար՝ առանց որևէ սահմանափակման։ Հիշեցնենք՝…
Կարդալ ավելինՄԻՊ աշխատակազմի չհայտարարված այցի արդյունքները Արմաշի առողջության կենտրոնում
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման աշխատակիցները և փորձագետները մարտի 31-ին չհայտարարված այց են իրականացրել ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ա. Հայրիյանի անվան Արմաշի առողջության կենտրոն» ՓԲԸ: Մշտադիտարկման շրջանակներում ուսումնասիրվել են հաստատությունում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև՝ անհրաժեշտ փաստաթղթերը: Այցի ընթացքում հոգեբուժական հաստատության աշխատակիցներն արդյունավետ համագործակցել են Պաշտպանի ներկայացուցիչների հետ, և վերջիններիս համար աշխատանքի խոչընդոտներ չեն առաջացել: Նախորդ այցերի համեմատ այս անգամ…
Կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպանը՝ «Լուսէ» վերականգնողական կենտրոն» հիմնադրամում․ քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ապրիլի 15-ին այցելել է «Լուսէ» վերականգնողական կենտրոն» հիմնադրամ, որտեղ իրականացվում են սոցիալ- վերականգնողական ծառայություններ՝ զարգացման առանձնահատկություններ ունեցող անձանց համար։ Կենտրոնի տնօրեն Գոհար Գալստյանի ուղեկցությամբ Պաշտպանը շրջել է հաստատությունում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, շենքային ենթակառուցվածքներին, անձնակազմի գործունեությանը, ինչպես նաև մատուցվող ծառայություններին, ընթացիկ ծրագրերին և զարգացման հեռանկարներին։ Այցի շրջանակում Անահիտ Մանասյանը հանդիպել է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ծնողների հետ։ Քննարկվել են նրանց կողմից բարձրացված հարցերն ու կարիքները՝ կապված հանրային տրանսպորտի, կանգառների…
Կարդալ ավելինՆԳՆ նախաձեռնությամբ էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազել է․ վարորդները՝ հաշվարկման նոր կարգի մասին
Հաշվարկման նոր բանաձև և գույքահարկի նվազում․․․ ապրիլի 1-ից գործում է Էլեկտրամոբիլների գույքահարկի հաշվարկման միատեսակ մեթոդաբանություն։ Էլեկտրամոբիլների վարորդները roadpolice.am հարթակում արդեն կարող են տեսնել տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագիրը շարժիչի նվազեցված հզորությամբ։ Մինչ փոփոխությունը հաշվարկի հիմքում էլեկտրամոբիլի շարժիչի պիկային հզորությունն էր, որն ավելի բարձր էր, քան իրական շահագործման պայմաններում առկա հզորությունն է։ Նոր մոտեցմամբ՝ հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ․ Եթե մեքենան ունի էլեկտրոնային անձնագիր, ապա գույքահարկը հաշվելիս օգտագործվում է այնտեղ նշված տեղեկատվությունը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ��մինչև…
Կարդալ ավելին«ՎԱՆԱՆԴ ԿԱԹ»-Ի ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Վանանդ Կաթ» ՍՊ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (ք․ Արմավիր): Տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ այստեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները: Մասնավորապես՝ – արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն ապահովել արտադրվող սննդամթերքում մասնիկների թափվելու, արտադրական մակերևույթներին կոնդենսատի և բորբոսի առաջացման կանխարգելումը, ինչպես նաև սննդամթերքի պահպանման պայմանները, – սննդամթերքի պատրաստման հատվածներում՝ տարաների լվացման տեղամասի հատակների…
Կարդալ ավելինՈչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի վտանգավոր ճանաչված խմբաքանակը
Հայտնաբերվել է 393 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Ապրիլի 13-ից 20-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4701 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 165 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 176 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 114 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 30, չամրակապված վարելու՝ 673, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 32, վարելու ընթացքում ծխելու՝ 527, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 247, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 193 և 1871 այլ իրավախախտում։ 116 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի,…
Կարդալ ավելին









