Հոկտեմբերի 25-ին ինչպես գիտենք սպասվում է ՏԻՄ համամասնական ընտրություններ:
Լոռու մարզի Ստեփանավան համայնքում ևս սպասվում է ընտրություններ խոշորացման տարբերաով՝ Լոռի Բերդի , Գյուլագարակի և Ստեփանավանի միավորմամբ:
Նկատելով սպասվող ընտրություններին մասնակցող կուսակցությունների առատությունը ենթադրվում է թեժ ընտրապայքար ՝ բայց թե ինչպես են տրամադրված լոռեցիները(ստեփանավանցիները) առաջիկա ընտրություններին մենք դեռ կանրադառնանք ավելի ուշ: ՀՀ ԿԸՀ կայքից տեղեկանում ենք, որ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել ու գրանցվել են 5 կուսակցություններ
Լոռի Ստեփանավան ՝« ԳՈՐԾԱՐԱՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ , «ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ,
«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ, «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ»ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ,«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ»-ը: Պետք է նկատենք, որ ավագանիների թվի մեծամասնությամբ «Ուժեղ Հայաստան»-ը գերակշռում է «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» կուսակցության կողմից առաջադրված 50 հոգանոց ավագանու անդամների ցուցակը: Ինչ վերաբերվում է գործող համայնքապետ՝ և ՔՊ -քաղաքական ճամբարից հեռացված Արմեն Գրիգորյանին /նախկին / համայնքապետին , ով փորձում է ինչպես ստեփանավանցիներին են ասում իր վարչական ռեսուրսներով և ընկերությունով ձայներ հավաքել մյուս քաղաքական ուժերից և հնարավորության դեպքում ՔՊ-ի հետ դաշինք կազմել հոկտեմբերի 25-ից հետո:Բայց նախքան քաղաքական կանխատեսումների <հաջողակ> ավարտը Գրիգորյանի և իր թիմի համար պետք է ճանապարհը հաղթաարի , ասել է թե ստեփանավանցիների սիրտը շահել է պետք:
