Մի կողմից մենք ուզում ենք կանայք ավելի շատ ներգրավվեն աշխատաշուկայում, որովհետեւ ունեն ավելի լավ մարդկային կապիտալ, մյուս կողմից ուզում ենք կանայք ավելի շատ երեխաներ ունենան, քանի որ դա պետության առաջընթացի ու ռազմավարական կարևորություն ունի, ուզում ենք կանայք ներգրավեն բանակում, տնտեսության մեջ, քաղաքականության մեջ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ին նվիրված համաժողովի ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խորհրդական Վիկտորյա Այդինյանը։ «Ու այնպես է ստացվում, որ Պետության խնդիրների ահռելի մասը դնում…
Կարդալ ավելինAuthor: nazaryan.vigen.99.vn
Հայաստանում ամեն 5-րդ երեխան չի ծնվում. մեծ մասը՝ սեռով պայմանավորված. Տիգրան Ավինյան
Վերչջին տարիներին ավելի ակտիվ են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, քաղաքականությունը: Նախկինում այն ոլորտները, որոնք ավանդաբար եղել են տղամարդկանց ոլորտներ, հիմա ավելի ու ավելի հարստանում են կանանցով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ին նվիրված համաժողովի ժամանակ ասաց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նրա խոսքով, թվերը, որոնք ցույց են տալիս, որ կանանց նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են, իրականում չեն նշանակում, որ դեպքերն են ավելացել, նշանակում են, որ ինչ-որ մարմիններ ավելի լավ են աշխատում,…
Կարդալ ավելինԹուրքիան եւ Կատարը ավարտում են Անկարային մինչեւ 10 մլրդ դոլար տրամադրելու մասին բանակցությունները
Թուրքիան եւ Կատարը ավարտում են Անկարային մինչեւ 10 մլրդ դոլար տրամադրելու մասին բանակցությունները, այդ թվում մինչեւ 3 մլրդ դոլարը մինչեւ տարեվեջ, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով թուրք բարձրաստճան պաշտոնյաներին։ Պաշտոնյաներից մեկն ասել է, որ ընդհանուր ֆինանասավորումը կարող է իրականացվել սվոփի ձեւով՝ եվրոպարտատոմսերի կամ այլ մեթոդի, եւ Թուրքիայի ու Կատարի առաջնորդները քնանրկել են այս հարցը։ Օտարերկրյա ֆինանսավորումը կարող է օգնել ամրապնդել արժութային ռեզերվները՝ աջակցելու համար տոկոսադրույքների նվազմանն ուղղված նախագահ Թայիփ Էրդողանի քաղաքականությանը եւ խթանման այլ միջոցներին՝ չնայած…
Կարդալ ավելինՕրենսդրական բարեփոխումներ հանրապետության տարածքում կանոնավոր ուղեւորափոխադրումների ոլորտում
Հանրապետության տարածքում կանոնավոր ուղեւորափոխադրումների ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումները պայմանավորված են սպասարկման արդյունավետության ու որակի բարձրացմամբ, համայնքների կողմից ներհամայնքային երթուղային ցանցի կազմակերպման նոր լուծումների կիրառմամբ: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը` նոյեմբերի 24-ի ՀՀ ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Առաջարկվում է գործող ընթացակարգերին զուգահեռ սահմանել ներհամայնքային երթուղիների սպասարկման կազմակերպման…
Կարդալ ավելինՀայաստանը կփոխհատուցի «Գազպրոմ Արմենիայի» վնասները. գազի գինը 10 տարի չի բարձրանա
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 24-ի նիստում հաստատեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի առուվաճառքի մասին 2013 թվականին կնքված համաձայնագրում համապատասխան փոփոխություն կատարելու մասին արձանագրության նախագիծը։ Ըստ այդմ, կառավարությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին տարեկան 34,79 մլն ԱՄՆ դոլար կվճարի` որպես Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տարեկան հզորության վճար։ Այդ 34,79 մլն ԱՄՆ դոլարից 31,79 մլն–ը կուղղվի ներդրումների վերադարձի ապահովմանը, 3 մլն–ը` 5-րդ էներգաբլոկի ընթացիկ շահագործման և սպասարկման ծախսերի փոխհատուցմանը։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հրազդանի ՋԷԿ–ն այսօր աշխատում է թերբռնված ու պարբերաբար…
Կարդալ ավելինԿառավարությունը ցանկանում է փոխել ներհամայնքային տրանսպորտի սպասարկման կազմակերպման կարգը
Ներհամայնքային տրանսպորտի սպասարկման մրցույթի հաղթող կարող է դառնալ ցանկացած կազմակերպություն, որը կներկայացնի 1 կմ ճանապարհի սպասարկման համար նվազագույն գինը։ Նոյեմբերի 24-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին քննարկման ժամանակ այս մասին ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ գործող նորմերը ենթադրում են մեկ ուղեւորի փոխադրման համար կոնկրետ արժեք «Ուղեւորների վճարած գումարները ամբողջությամբ փոխանցվելու են տեղական բյուջե, իսկ…
Կարդալ ավելինԹբիլիսիի շրջանցիկ ճանապարհին կանգնած հայկական բեռնատարներին սեղմ ժամկետում կթույլատրվի շարունակել իրենց երթը. ՏԿԵՆ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչները և Վրաստանում ՀՀ դեսպանության հյուպատոսի պարտականությունները կատարող Հարություն Հայրապետյանը Թբիլիսիի շրջանցիկ ճանապահին հանդիպել են ՌԴ մեկնող հայկական բեռնատարների վարորդներին, որոնք Վերին Լարսի անցակետում կուտակումների պատճառով կանգնեցվել են շրջանցիկ ճանապարհին: Տեղեկությունը հրապարակվել է գերատեսչության ֆեյսբուքյան էջում։ «Հանդիպման ժամանակ վարորդների բարձրացրած հարցերն ու մտահոգություններն արձանագրվել են, և դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են»,–ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ առկա տեղեկատվության համաձայն՝ Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհին կանգնած բեռնատարներին սեղմ ժամկետում…
Կարդալ ավելինՌուսաստանում ԼԳԲՏ, մանկապղծության եւ սեռափոխության պրոպագանդան արգելող օրենք են ընդունել
Հինգշաբթի ՌԴ Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է ոչ ավանդական սեռական հարաբերությունների, մանկապղծության պրոպագանդան եւ սեռը փոխելու ցանկություն առաջացնող տեղեկատվությունն արգելող օրինագիծ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Փաստաթղթով արգելվում է ԶԼՄ-ում, համացանցում, գովազդում, գրականութունում եւ կինոյում տարածել ԼԳԲՏ-ի մասին տեղեկատվություն, ինչպես նաեւ պրոպագանդել ոչ ավանդական սեռական հարաբերությունները, մանկապղծությունը։ Բացի այդ արգելք է սահմանվում ֆիլմին վարձույթի վկայական տրամադրելու հարցում, եթե այն պարունակում է նյութեր, որոնք պրոպագանդում են ոչ ավանդական սեռական հարաբերություններ եւ նախասիրություններ։ Փաստաթուղթը նախատեսում է նաեւ մեխանիզմի ներդրում,…
Կարդալ ավելինԽորհրդարանն արտահերթ նիստ է գումարել
Ազգային ժողովը նոյեմբերի 24-ին Կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել: Խորհրդարանը հաստատել է արտահերթ նիստի օրակարգը: Կառավարության առաջարկով եւ ԱԺ որոշմամբ` օրակարգում ընդգրկված նախագծերը կքննարկվեն հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի տեղեկացմամբ` նախագծերի ընդունման…
Կարդալ ավելինԱռաջարկվում է վերանայել ԱԱԾ մարմիններում ծառայության սահմանային տարիքային շեմը
Ներկայումս ենթասպայական կազմի եւ սպայական` մինչեւ փոխգնդապետ կոչում ունեցողների համար տարիքային շեմը 50 տարեկանն է, իսկ գնդապետի համար` 55-ը, որն էապես ցածր է զինվորական եւ դրան հավասարեցված այլ ծառայությունների համար ոլորտային օրենքներում նախատեսված սահմանային տարիքից: Առաջարկվում է վերանայել ԱԱԾ մարմիններում ծառայության սահմանային տարիքային շեմը. ասել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը նոյեմբերի 24-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում: Քննարկվել են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» եւ «Ազգային անվտանգության…
Կարդալ ավելին