«Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին դեռևս էական փոփոխություններ չի կրել։ Ուստի իմ կոչն ու հորդորն է ձեզ` այս լարված իրավիճակում ցուցաբերել զգոնություն և համախմբվածություն: Անվտանգության նկատառումներից ելնելով` խնդրում եմ զերծ մնալ զորքերի տեղաշարժի վերաբերյալ ինֆորմացիա հրապարակելուց, ապատեղեկատվություն տարածելուց:Պահպանեք հանգստություն և հետևեք միայն պաշտոնական լրահոսին»:…
Կարդալ ավելինAuthor: nazaryan.vigen.99.vn
Այս պահին 49 զոհ ունենք. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետը հավելեց, որ ցավոք, սա մեր զոհերի վերջնական թիվը չէ։ Ադրբեջանական ԶՈւ-ի գործողությունների հետևանքով հայկական կողմն այս պահի դրությամբ 49 զոհ ունի։ ԱԺ–ում ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սակայն սա, ցավոք, վերջնական թիվը չի։ Մեր սպաները կռվել են հերոսաբար»,–ասաց Փաշինյանը։Նա նշեց, որ կեսգիշերին Ադրբեջանի ԶՈւ-ն հարձակողական գործողություններ է իրականացրել ՀՀ 4 ուղղություններով, իսկ հետագայում ևս 2-3 ուղղություն է ավելացել։ «Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե այդ գործողությունները եղել են ՀՀ սադրանքներին ի պատասխան, սակայն…
Կարդալ ավելինՈրդու զոհվելու լուրից ինքնասպանության դիմած տղամարդու որդին պարզվում է չէր զոհվել. Aravot.am
Վարդենիսի բնակիչներից մեկը այսօր ինքնասպանություն է գործել՝ լսելով, որ որդին գիշերը թշնամու հարձակումից զոհվել է, սակայն ինքնասպանությունից հետո, հերքվել է որդու զոհվելու տեղեկությունը: «Քսան րոպե չի դիմացել, հա, որդու զոհվելու մասին լսել է, չի դիմացել ու պարանով կախել է իրեն»,- Aravot.am-ին ասաց Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանը: Ըստ նրա՝ ինքնասպանության դիմած հայրը բացի ժամկետային զինծառայող որդուց ուներ նաեւ մեկ դուստր եւ ՌԴ-ում բնակվող որդի:
Կարդալ ավելինԺամը 21.00-ի դրությամբ իրադրությունը շարունակում է լարված մնալ, դիրքային մարտերի կրակի ինտենսիվությունը թուլացել է․ ՊՆ
Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրադրության մասին։ Ժամը 21.00-ի դրությամբ իրադրությունը շարունակում է լարված մնալ։ Այդուհանդերձ, թե՛ հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծության, և թե՛ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ ընթացող դիրքային մարտերի կրակի ուղղությունը զգալիորեն թուլացել է։ ՀՀ զինված ուժերը շարունակում են ամբողջ ծավալով կատարել իրենց առջև դրված պարտականությունները՝ անհրաժեշտ հակազդեցություն ցուցաբերելով հակառակորդին։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շարունակելով իր բացահայտ կեղծիքի գործելաոճը, փորձելով ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ լայնածավալ ագրեսիա,…
Կարդալ ավելինԳեղարքունիքի մարզում կա շուրջ 80 վիրավոր, այժմ հարաբերական անդորր է. մարզպետ․ Sputnik Արմենիա
Հայ–ադրբեջանական շփման գծի` Գեղարքունիքի մարզին հարակից հատվածում արդեն շուրջ մեկ ու կես ժամ հարաբերական անդորր է։ Այս մասին հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ «Մոտավորապես արդեն մեկ ու կես ժամ է, որ կրակոցներ չկան»,– ասաց Սարգսյանը։ Մարզպետը նաև հայտնեց, որ Ադրբեջանի իրականացրած ագրեսիվ հարձակման հետևանքով մարզում ընդհանուր առմամբ 80 վիրավոր կա, որոնց թվում նաև` քաղաքացիական անձինք։ «Ունենք, որ համայնքի վարչական շենքն են ռմբակոծել, ունենք, որ բնակելի տուն է այրվել»,– ասել է մարզպետը։ Կարեն Սարգսյանը հայտնեց, որ…
Կարդալ ավելինՊուտինը ՀԱՊԿ-ին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ քայլերի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանին լարվածության թուլացմանն ուղղված Ռուսաստանի քայլերի մասին, հայտնում է ՀԱՊԿ քարտուղարությունը։ Հայտարարության մեջ ասվում է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը պայմանավորվածություն է ձեռք բերել գլխավոր քարտուղար Զասի գլխավորությամբ կազմակերպության առաքելություն ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու համար։ Առաքելության կազմում կլինեն նաեւ կազմակերպության միասնական շտաբի պետ Անատոլի Սիդորովը եւ մասնակից պետությունների ներկայացուցիչներ։ Խորհուրդը նաեւ լիովին աջակցել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված…
Կարդալ ավելինՀԱՊԿ նիստում առաջարկվել է գլխավոր քարտուղարին հայ-ադրբեջանական սահման ուղարկել․ ԶԼՄ-ներ
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը արտահերթ նիստում առաջարկել է կազմակերպության շրջանակներում ստեղծել աշխատանքային խումբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված իրավիճակը վերլուծելու եւ առաջարկներ մշակելու համար։ Այս մասին երեքշաբթի հանդիպման արդյունքներով հայտնել է ԲԵԼՏԱ գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ նիստի ժամանակ առաջարկվել են քայլեր, որոնք կարող են օպերատիվ կերպով ձեռնարկվել։ Դրանց թվում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի մեկնումը հակամարտության գոտի՝ պետությունների ղեկավարներին մանրամասն զեկույց պատրաստելու համար, եւ ՀԱՊԿ Քարտուղարության ու Միացյալ շտաբի աշխատակիցներից աշխատանքային խմբի ստեղծումը՝ իրավիճակը վերլուծելու…
Կարդալ ավելինՍտիպված թողել են անձնական իրերը, փաստաթղթերը. ինչ են պատմել Գեղարքունիքի բնակիչները՝ ՄԻՊ-ի փաստահավաք խմբին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փաստահավաք առաքելություն իրականացնող խմբերը վերադարձել են Գեղարքունիքի մարզից։ Ինչպես NEWS.am-ը տեղեկանում ՄԻՊ-ի գրասենյակից, պաշտպանի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Նորաբակ, Կութ, Սոթք, Վարդենիս համայնքների բնակիչների ու ղեկավարների հետ։ Բնակիչների հետ ունեցած առանձնազրույցներում ստացվել է տեղեկություն այն մասին, որ Սոթքում Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ուղիղ կրակի արդյունքում վնասվել են քաղաքացիների տները, կից կառույցները, համայնքապետարանի շենքը։ Դրանք եղել են ադրբեջանական ուժերի կողմից ուղիղ կրակի թիրախ կամ հանդիսացել են ուղղակի թիրախ կրակի համար։ Տեղեկատվությունը հաստատել…
Կարդալ ավելինԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից: Սեպտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:
Կարդալ ավելինԽաչվերացի տոնին Մայր Աթոռում մատուցվում է Սուրբ Պատարագ 
Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցին սեպտեմբերի 11-ին հանդիսավորությամբ նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացի տոնը: Բերկրառատ օրվա առիթով Սուրբ Գայանե վանքում այդ բերկրառատ օրվա առթիվ մատուցվում է Սուրբ Պատարագ: Պատարագիչն է Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Նշենք, որ այսօր ժամը 17։30–ին Մայր Աթոռի Սուրբ Տրդատ բաց խորանում տեղի կունենա Երեկոյան ժամերգություն և Խաչվերացի հանդիսավոր թափորը, որի առիթով հավատացյալների երկրպագության և մխիթարության համար դուրս կբերվի Տերունական Սուրբ Խաչափայտի մասունքն ամփոփոխ մասունքարանը։ Կկատարվի նաև…
Կարդալ ավելին