Կարմիր խաչը տեղեկացրել է 22 մարդու մահվան եւ իր շենքի վնասման մասին Գազայի գնդակոծման հետեւանքով

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնել է, որ իր գրասենյակը Գազայում տուժել է գնդակոծությունից, որի հետեւանքով զոհվել է 22 մարդ, որոնք ապաստան էին փնտրում իր համալիրում։

«Ուրբաթ առավոտյան մեծ տրամաչափի արկեր են ընկել ԿԽՄԿ գրասենյակից եւ բնակելի տներից մի քանի մետր հեռու»,- նշվել է ԿԽՄԿ հայտարարությունում։

Կազմակերպության հայտարարությունում նշվել է, որ բոլոր կողմերը պարտավոր են նախազգուշական միջոցներ ձեռնարկել, որպեսզի չվնասեն քաղաքացիական բնակչությանը եւ հումանիտար օբյեկտներին։

«Հարվածը վնասել է ԿԽՄԿ գրասենյակը, որը շրջապատված է հարյուրավոր տեղահանված քաղաքացիական անձանցով, որոնք ապրում են ճամբարներում, ներառյալ մեր շատ պաղեստինցի գործընկերներ»,- ասել են ԿԽՄԿ-ում։

«Այս միջադեպը հանգեցրել է զոհերի Կարմիր խաչի դաշտային հոսպիտալից ոչ հեռու. հոսպիտալում գրանցվել են 22 սպանված եւ 45 վիրավոր, տեղեկություններ կան այլ զոհերի մասին»,- ընդգծել են հումանիտար կազմակերպությունում։

ԿԽՄԿ-ն նաեւ հայտնել է, որ «այս լուրջ միջադեպը» դարձել է մի քանի նման դեպքերից մեկը վերջին օրերին։

Իսրայելի Պաշտպանության բանակն իր հերթին AFP գործակալությանը տեղեկացրել է, որ նախնական հետաքննության արդյունքներով «չկա որեւէ նշան», որ ՑԱԽԱԼ-ն է հարված հասցրել այդ շրջանում, բայց ավելացրել է, որ միջադեպը «հետաքննվում է»։

Spread the love