Դոլարի փոխարժեքը աճել է

Դոլարի փոխարժեքը աճել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 13-ին, կազմել է 387.65 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.14 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 411.49 դրամ (աճել է 0.03 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  493.90 դրամ (նվազել է 2.85 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.94 դրամ (նվազել է 0,01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386,5 դրամով, վաճառվում է 388.75-391 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 404-410 դրամով, վաճառվում…

Կարդալ ավելին

Մարդու տեսողությունը կարելի է վերականգնել՝ ցողունային բջիջները փոխարինելու միջոցով. The Lancet

Մարդու տեսողությունը կարելի է վերականգնել՝ ցողունային բջիջները փոխարինելու միջոցով. The Lancet

Ճապոնական Օսակայի համալսարանի գիտնականներն առաջին անգամ փոխպատվաստել են մարդու եղջերաթաղանթի էպիթելը, որը ստացվել է առաջացած պլյուրիպոտենտ ցողունային բջիջներից: Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet գիտական ​​հանդեսում։ Հետազոտությանը մասնակցել են DSCL-ի՝ լիմբալ ցողունային բջիջների անբավարարությունից տառապող չորս հիվանդ: Դա վնասվածքի, այրվածքների, աուտոիմունային և բորբոքային հիվանդությունների պատճառով ցողունային բջիջների տրոհման ունակության խախտում է։ DSCL-ում եղջերաթաղանթի վրա սպիերի առաջացումը հաճախ տեսողության լուրջ խանգարումների է հանգեցնում: DSCL-ի ավանդական բուժումը հաճախ ենթադրում է փոխպատվաստում հիվանդի կամ դոնորի առողջ աչքից, սակայն…

Կարդալ ավելին

Կառավարության նիստը մեկ օրով հետաձգվում է

Կառավարության նիստը մեկ օրով հետաձգվում է

ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կառավարության հերթական նիստը հետաձգվում է և տեղի կունենա ուրբաթ՝ նոյեմբերի 15-ին, ժամը 11:00-ին: Ըստ էության, կառավարության նիստի հետաձգման պատճառը ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթն է։ Այն նախատեսված է նոյեմբերի 14-ին՝ 2025 թվականի բյուջեի քննարկումների ավարտին։        

Կարդալ ավելին

Ռուսաստանը Թուրքիայից թռչնամսի և ձվի ներմուծման համար սահմանափակումներ է մտցրել

Ռուսաստանը Թուրքիայից թռչնամսի և ձվի ներմուծման համար սահմանափակումներ է մտցրել

2024 թվականի նոյեմբերի 12-ից Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Թուրքիայի՝ Կոնյա նահանգի վարչական տարածքից թռչնամսի և ձվի ներմուծման վրա։ Ըստ ТАСС-ի՝ համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Россельхознадзор-ի պաշտոնական կայքում։ «Թուրքիայում բարձր ախտածին թռչնագրիպի վիրուսներով վարակվելու առնչությամբ անասնահամաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով 2024 թվականի նոյեմբերի 12-ից ժամանակավոր սահմանափակումներ են մտցվում Թուրքիայի վարչական տարածքից՝ Կոնյա նահանգից, Ռուսաստան ներմուծելու համար. կենդանի թռչնաբուծական միս, ինկուբացիոն ձու և սննդային ձու, թռչնի միս, պատրաստի մսամթերք թռչնամսից և թռչնաբուծական վերամշակված արտադրանք պարունակող թռչնաբուծական արտադրանքի բոլոր տեսակները, բացառությամբ այն…

Կարդալ ավելին

Նոյեմբերի 15-ից վերահսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում

Նոյեմբերի 15-ից վերահսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ նոյեմբերի 15-ից վերահսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում: Այս մասին տեղեկացնում են շրջակա միջավայրի նախարարությունից: Վերահսկողության միջոցառումների շրջանակում պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները համատեղ իրականացնելու են հանդիպումներ Սևանա լճի հարակից բնակավայրերի ղեկավարների, ձկնորսների և քաղաքացիների հետ, «Բացատրական աշխատանքներ են տարվելու միջոցառման նպատակի ու իրականացվելիք գործողությունների վերաբերյալ, որն է՝ արգելել Սևանա լճում սիգի որսը՝ ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված: Այս համատեքստում «Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվելու լողամիջոցներ, որսագործիքներ և…

Կարդալ ավելին

Պաշտպանության նախարարությունը դեպքից ժամեր անց հայտնեց զինծառայողի մահվան մասին

Պաշտպանության նախարարությունը դեպքից ժամեր անց հայտնեց զինծառայողի մահվան մասին

Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին: Հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Իջևանի ռազմական ոստիկանության կարգապահական գումարտակում զինծառայող է մահացել:        

Կարդալ ավելին

Էրդողանը հայտարարել է, որ դեռևս հույսեր է փայփայում Սիրիայի հետ հաշտեցման առումով

Էրդողանը հայտարարել է, որ դեռևս հույսեր է փայփայում Սիրիայի հետ հաշտեցման առումով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ առաջվա պես հուսով է՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հաշտեցումը հնարավոր կլինի, ինչը  վերջ կդնի երկու հարևան երկրների միջև ավելի քան տասնամյա լարվածությունը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Սաուդյան Արաբիա և Ադրբեջան կատարած այցերից վերադառնալուց հետո լրագրողների հետ զրույցում Էրդողանն հայտարարել է, թե կարծում է՝ հարաբերությունների կարգավորումը կօգնի կայունացնել իրավիճակը Սիրիայում և «պաշտպանել նրա տարածքային ամբողջականությունը»: «Ես դեռ հույս ունեմ Ասադի հաշվով: Դեռ հույս ունեմ, որ կարող ենք միավորվել և սիրիա-թուրքական հարաբերությունները բնականոն հունի վերադարձնել»,-ըստ  Anadolu-ի՝ նշել…

Կարդալ ավելին

Սփյուռքում գործող «Ադրբեջանական տներ»-ի հակահայ գործունեությունը

Սփյուռքում գործող «Ադրբեջանական տներ»-ի հակահայ գործունեությունը

Աշխարհի տարբեր երկրներում ադրբեջանական իշխանությունների նախաձեռնությամբ ստեղծվում են բազմաթիվ կազմակերպություններ, որոնք, պատմական իրադարձությունները խեղաթյուրելով, նպատակաուղղված են միջազգային հանրության աչքին այլակերպել հայկականը։ Սփյուռքի հետ աշխատանքի Ադրբեջանի պետական կոմիտեի նախաձեռնությամբ աշխարհի տարբեր երկրներում ստեղծվում են, այսպես կոչված, «Ադրբեջանական տներ» կազմակերպություններ, որոնք «միտված են համախմբելու արտերկրում բնակվող ադրբեջանցիներին»: Արտերկրում գործունեություն ծավալող «Ադրբեջանական տներ»-ի աշխարհագրությունը Հարկ է նշել, որ «արտերկրում բնակվող ադրբեջանցիներին համախմբել»-ով՝ այդ կազմակերպություններն իրականում երկրից դուրս այլ գործառույթ ունեն՝ իրականացնել հակահայկական քարոզչություն, ընդդեմ հայկականի՝ կազմակերպել ցուցահանդեսներ և միջոցառումներ։ Այսպես՝ «Ադրբեջանական…

Կարդալ ավելին

Անցած շաբաթ մայրաքաղաքի պարեկները հայտնաբերել են թմրանյութ ապօրինի պահելու 63 դեպք(Տեսանյութ)

Անցած շաբաթ մայրաքաղաքի պարեկները հայտնաբերել են թմրանյութ ապօրինի պահելու 63 դեպք(Տեսանյութ)

Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից է, և այս ուղղությամբ իրենց լուրջ ներդրումն ունեն Պարեկային ծառայության ստորաբաժանումները։ Ի թիվս այլ հանցանք-զանցանքների կանխարգելման ու բացահայտման, պարեկները նաև հայտնաբերում են թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու դեպքեր։ Մասնավորապես, անցած շաբաթ մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նման 63 դեպք, արձանագրվել է նաև սառը զենք պահելու 8 դեպք։ Անզիջում պայքարը շարունակվում է։        

Կարդալ ավելին
1 6 7 8 9 10 562