Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողների

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար
պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման
վերջնաժամկետն է 2026 թվականի հոկտեմբերի 31-ը:
ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն, N 451-Ն, N 457-Ն և 2026 թվականի ապրիլի 30-
ի N 610-Ն որոշումների պահանջներին համապատասխան՝ գիտության և կրթության, մշակույթի և սպորտի
բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները, աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական
հաստատություններում սովորելու, ինչպես նաև ուսումն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետությունում
աշխատելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով 2026
հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ կարող են դիմել ԿԳՄՍ նախարարություն:
Դիմումը (ըստ ներկայացված ձևի) և դիմումին կից ներկայացվող ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի
N 450-Ն, N 451-Ն և N 457-Ն և 2026 թվականի ապրիլի 30-ի N 610-Ն որոշումների պահանջներին
համապատասխան անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները կամ դրանց պատճենները քաղաքացին կամ նրա
ներկայացուցիչը (ներկայացուցչի դեպքում ներկայացվում է նաև լիազորագիր) պետք է ներկայացնեն ԿԳՄՍ
նախարարության փաստաթղթերի վարման բաժին կամ էլեկտրոնային տարբերակով՝ secretariat@escs.am
էլփոստին: Տարկետում տրամադրելու գործընթացի վարչարարության արդյունավետության բարձրացման նպատակով
առաջարկում ենք հնարավորության դեպքում դիմումը և կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացնել թվայնացված՝
էլեկտրոնային տարբերակով:

Spread the love