Կատարի պատվիրակությունը ժամանել է Թեհրան՝ իրանցի պաշտոնյաների հետ խորհրդակցություններ անցկացնելու շարունակվող դիվանագիտական գործընթացի շրջանակում վերջին զարգացումների վերաբերյալ, հաղորդում է Tasnim-ը։ Իրանական գործակալության աղբյուրների տվյալներով, այցը նվիրված էր բանակցային նախաձեռնությունների ընթացիկ վիճակի և ապագա պայմանավորվածությունների հնարավոր պարամետրերի քննարկմանը։ Ավելի վաղ Կատարի ԱԳՆ ներկայացուցիչն արդեն այցելել էր Թեհրան՝ փոխըմբռնման հուշագրի նախագծի շուրջ խորհրդակցությունների համար, որը, կողմերի պնդմամբ, դիտարկվում է որպես մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի կարգավորման հնարավոր հիմք։ Իրանական կողմը դիվանագիտական շփումները կապում է ավելի լայն…
Կարդալ ավելինՆորություններ
Ուժեղ պտտահողմ Մարտունիում եւ Վարդենիսում, կարկուտ` Ապարանում եւ Սեւանում
Հանրապետությունում տեղումներ են սկսվել։ Սոցցանցերում քաղաքացիները գրում են, որ քիչ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել Ապարանում եւ Սեւանում։
Կարդալ ավելինՄեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատանքը, կլինեն նոր բացահայտումներ․ ՆԳ նախարար
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 12-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ընտրական հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Նախարարը նշել է, որ իրավապահ համակարգի աշխատանքը չի սահմանափակվում միայն ընտրության օրով։ Նրա խոսքով՝ ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ ընտրողի ընտրական իրավունքը խոչընդոտողներին կամ որևէ ազդեցություն ունեցողներին հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ։ Արփինե Սարգսյանը վստահեցրել է, որ գործընթացը շարունակական է, և առկա հիմքերի դեպքում կլինեն նոր ձերբակալություններ։
Կարդալ ավելին«Արժի՛» մարկետի կողմից՝ հունիսմեկյան հաճելի անակնկալը երկար կհիշեն երեխաները.(Տեսանյութ)
«Արժի՛» մարկետի (Սուպերմարկետի) տարածքում երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ՝ հունիսմեկյան հաճելի տոնական ուրախ միջոցառում տեղի ունեցավ, որն իր շուրջ էր հավաքել մեծերին ու փոքրերին:Ուրախ տոնին մասնակցելու էին եկել հարակից բազմաբնակարան շենքների բակերից երեխաները, ծնողները: Տոնական միջոցառման ընթացքում ելույթներ ունեցան ուրախ մանկական փափուկ տիկնիկները , մանկապատանեկան խմբեր ՝ իսկ կազմակերպիչի ՝ «Արժի՛» մարկետի (Սուպերմարկետի) տնօրինությունը՝ Տիգրան Ղարիբյանի նախաձեռնությամբ անձամբ մասնակցում էին և միջոցառման ընթացքում պաղպաղակներ էին բաժանում երեխաներին: Ղարիբյան ընտանիքը նախկինում ևս իրականացրել է սոցիալական…
Կարդալ ավելինՓոխհատուցում արտահանման խնդիրների հետ կապված
Ինչպես տեղեկացնում է Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական էջը ՝ ՀՀ Կառավարությունն աջակցում է ծիրան, սալոր, դեղձ, նեկտարին, գինի, բրենդի և հանքային ջուր արտահանող տնտեսվարողներին։ Արտահանման ծավալի փոխհատուցման սահմանաչափերն են՝ Ծիրանի յուրաքանչյուր 1 կգ-ի համար – 200 դրամ Սալորի, դեղձի և նեկտարինի յուրաքանչյուր 1 կգ-ի համար – 250 դրամ Կեռասի յուրաքանչյուր 1 կգ-ի համար – 400 դրամ Շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար – 350 դրամ Շշալցված բրենդիի 1 բացարձակ լիտրի համար –…
Կարդալ ավելինՊԱՆԻՐ «ԱՐՈՄԱ ԴԵԼ ՎԻՆՈ» ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Միքայելյանների ընտանեկան ֆերմա» ՍՊ ընկերությանը պատկանող պանրի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ) իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնվել նմուշներ առկա արտադրատեսակներից։ Ըստ հետազոտության արդյունքների՝ պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք։ Այսպես՝ փորձաքննության ներկայացված Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի նմուշը «աղիքային ցուպիկների խմբի մանրէներ» (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերին: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի այդ արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ Պանիր «Արոմա դել վինո»…
Կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիին
Հունիսի 11-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ/UNHCR) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիին։ Հանդիպման ընթացքում Պաշտպանը բարձր է գնահատել ՄԱԿ ՓԳՀ-ի հետ ձևավորված արդյունավետ և վստահելի համագործակցությունը՝ ընդգծելով այդ գործընկերությունն առավել ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքների կարևորությունը։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է փախստականների, ապաստան հայցողների, ինչպես նաև բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, առկա խնդիրներն ու իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համագործակցության կարևորությունն…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է «ՎԵՐԵՎ» ՌԵՍՏՈՐԱՆԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Ընտանեկան հացատուն» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Եղվարդի խճ․ 122/1) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի պահանջները, մասնավորապես՝ – հանրային սննդի կառույցի խոհանոցի պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը: Հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել հաստատված պահանջներին: Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված…
Կարդալ ավելինԱմիօ փաթեթները համալրվել են ևս մեկ առավելությամբ
Ամիօ փաթեթները նախատեսված են նրանց համար, ովքեր ցանկանում են բանկային ծառայություններից օգտվել ավելի հարմար, պարզ և շահավետ ձևով։ Active, Pro և Exclusive փաթեթները միավորում են ամենապահանջված ծառայությունները՝ քարտեր, հաշիվներ, ճամփորդական առավելություններ և բազմաթիվ այլ արտոնություններ։ Ամիօ Active, Pro և Exclusive փաթեթների շրջանակում այժմ գործում է նոր առաջարկ՝ 20% քեշբեք VeloeSIM-ից՝ Ամիօ քարտերով գնումներ կատարելիս։ Քեշբեքը տրամադրվում է յուրաքանչյուր գործարքից հետո՝ VeloeSIM հավելվածի միջոցով VeloeSIM ծառայությունների ձեռքբերման դեպքում։ Քեշբեքը տրամադրվում է VeloeSIM-ի կողմից և փոխանցվում է…
Կարդալ ավելինՆԳՆ ոստիկանությունը ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր» փառատոնն՝ անվտանգ և առանց լուրջ միջադեպերի
Արդեն ավանդույթ դարձած «Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնը հունիսի 5-7-ը հոբելյանական 10-րդ անգամ իր շուրջն էր համախմբել աննախադեպ թվով այցելուների, ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից։ Հասարակական կարգի պահպանման և միջոցառման ավելի քան 180 հազար մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով ՆԳՆ ոստիկանության բոլոր հենասյունային ուղղությունների ծառայողների ուժեղացված հսկողության շնորհիվ որևէ լուրջ միջադեպ կամ ծանր հետևանքներով պատահար չի արձանագրվել։ Ոստիկանության համակարգված և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ, չնայած մարդկանց աննախադեպ հոսքին և տոնական ակտիվ մթնոլորտին, փառատոնն անցել…
Կարդալ ավելին









