Հարվարդի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչպես են կերակրացանկի փոփոխություներն ազդում սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վրա։ Հետազոտությունը հրապարակվել է American Journal of Clinical Nutrition (AJCN) գիտական պարբերականում։ Թիմն օգտագործել է սնվելու, կենսակերպի եւ սրտի առողջության մասին մոտ 203 հազար տղամարդկանց եւ կանանց տվյալները, որոնք հավաքվել են 30 տարվա ընթացքում։ Մասնագետները հաշվարկել են սպիտակուցի ընդհանուր սպառումը յուրաքանչյուր մասնակցի կողմից մեկ օրում, ինչպես նաեւ սպիտակուցի բաժինները կենդանական եւ բուսական մթերքներից։ Հետազոտության ընթացքում գրանցվել է սիրտ-անոթային հիվանդությունների 16,1 հազար…
Կարդալ ավելինՆորություններ
Եղանակը Հայաստանում
Դեկտեմբերի 4-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է կարճատեւ անձրեւ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 2-4, վաղը ցերեկը՝ +6+8։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -1+4, Կոտայքի լեռներում գիշերը՝ -10-14, ցերեկը՝ -1+4, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +4+7, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -9-14, ցերեկը՝ -1+3, Լոռիում գիշերը՝-6-10, ցերեկը՝ +4+7, Տավուշում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +6+9, Արագածոտնի լեռներում գիշերը՝ -11-16, ցերեկը՝ -2+1, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝…
Կարդալ ավելինԴոլարի վերելքը կանգ չի առնում
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, կազմել է 399.59 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.71 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.17 դրամ (աճել է 1.52 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 506.00 դրամ (աճել է 0.45 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.75 դրամ (աճել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 396-398 դրամով, վաճառվում է 405-406 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 410-417 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինԱվտոբուսի վարորդների աշխատանքային իրավունքներին առնչվող խնդիրները մշտադիտարկում է ՄԻՊ աշխատակազմը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ աշխատակազմում վաղ առավոտից իրականացվում են զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի մշտադիտարկման աշխատանքներ՝ Երևանում ավտոբուսի վարորդների աշխատանքային իրավունքների ապահովման հետ կապված խնդիրներն արձանագրելու և օպերատիվ հասցեագրումն ապահովելու նպատակով: «Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում և վերլուծության են ենթարկվում նաև աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքներին և պարտականություններին առնչվող առկա փաստերը՝ միջազգային և ներպետական չափանիշների տեսանկյունից։ Պաշտպանը հարկ է համարում նաև ընդգծել, որ բոլոր դեպքերում գործատուների ջանքերը պետք է նպատակաուղղված լինեն յուրաքանչյուր աշխատողի համար աշխատանքի…
Կարդալ ավելինԱմերիկյան ուժերն առնվազն մեկ հարված են հասցրել Սիրիայի Դեյր էյր Զորի շրջանում
Միացյալ Նահագների ռազմական ուժերը «ինքնապաշտպանության նպատակով» առնվազն մեկ հարված են հասցրել սիրիական Դեյր էզ Զորի շրջանում՝ երեքշաբթի հայտնել է ամերիկացի պաշտոնյան՝ հավելելով, որ դա երկրում շարունակվող ահաբեկչական հարձակումներին չի առնչվում, հայտնում է Reuters-ը։ Գործակալության աղբյուրը, սակայն, չի նշել, թե կոնկրետ ում դեմ է հարված հասցվել։ ԱՄՆ-ը փոքր թվով զորքեր է պահում Դեյր էյր Զոր նահանգում տեղակայված գազի հանքավայրում և ժամանակ առ ժամանակ հարվածներ է հասցնում տարածաշրջանին։
Կարդալ ավելինՊուտինն Էրդողանի հետ զրույցում շեշտել է Սիրիայի դեմ ահաբեկչական ագրեսիայի շուտափույթ դադարեցման անհրաժեշտությունը
Թուրքական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ մանրամասն ուսումնասիրվել է Սիրիայում կտրուկ սրված իրավիճակը։ «Վլադիմիր Պուտինն ընդգծել է արմատական խմբավորումների կողմից սիրիական պետության դեմ ահաբեկչական ագրեսիան անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը և լիարժեք աջակցություն ցուցաբերել օրինական իշխանությունների ջանքերին՝ վերականգնելու կայունությունն ու սահմանադրական կարգը ամբողջ երկրում, մասնավորապես՝ օգտագործելով տարածաշրջանում Անկարայի առկա հնարավորությունները։ Այդ կապակցությամբ առաջնորդները հանդես են եկել ինչպես երկկողմ ձևաչափով,…
Կարդալ ավելին«Շահագործում են աշխատանքային 8 ժամից շատ, բայց աշխատավարձերը չեն բարձրացնում».գործադուլ հայտարարած վարորդների պահանջը. կամ խնդիրը դիտարկել համակողմանի.Արկադի Ալեքյան
Ինչպես այսօր հերթական գործադուլի կամ ընդվազման փորձերն արեցին մայրաքաղաքի ավտոբուսի վարորդները՝ չգոհացրեց խնդրի կարգավորմանը: Այս մասին հնչեցին իրարամերժ տեսակետներ՝ լսենք դրանցից մի քանիսը՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ գրործադուլ էին հայտարարել։ Նրանք պահանջում են, որ քաղաքապետարանը խոստացած պարտավորությունները կատարի։ «Խոստացել են, որ աշխատավարձը կբարձրացնեն, դա էլ չեն կատարել։ Արտաժամյան վճարում են ժամը 10։00-ից հետո, իսկ, ըստ պայմանագրի, ես աշխատելու եմ 12 ժամ, 2 ժամ հանգիստ։ Հիմա ամիսներով նստում են տանը, ավտոբուսները չեն աշխատում, ու…
Կարդալ ավելինՊարեկների պայքարը ձկնգողության դեմ (Տեսանյութ)
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում(Տեսանյութ)
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3774 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 278 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 174, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 291 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 25, չամրակապված վարելու՝ 892, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 202, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 176, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 121 և 1216 այլ իրավախախտումներ։ 124 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ…
Կարդալ ավելինԿստեղծվեն երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելուն ուղղված լրացուցիչ երաշխիքներ
ՆԳ նախարարության կողմից մշակվել և e-draft.am կայքում տեղադրվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակը երեխային սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելու լրացուցիչ երաշխիքներ ստեղծելն է, այդ թվում՝ երեխաների նկատմամբ ոտնձգություն կատարող անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու պրակտիկայի բացառման համար լրացուցիչ օրենսդրական հիմքեր ստեղծելով: Հայաստանի Հանրապետության նոր քրեական օրենսգիրքը հնարավորություն է ընձեռում տուժողի և հանցանք կատարած անձի միջև հաշտության, ինչպես նաև գործուն զղջալու հիմքով անձին ազատելու քրեական պատասխանատվությունից։ Ներկայումս իրավակիրառ պրակտիկայում…
Կարդալ ավելին