Մարտի 12-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուններին։ Ողջունելով հյուրին՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ առաջին անգամ է, երբ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հանձնակատար է այցելում Հայաստան, ինչն ընդգծում է երկկողմ համագործակցությունն ու արձանագրված առաջընթացը գնահատելու կարևորությունը։ ՆԳ նախարարը, որպես ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում հայկական կողմի գլխավոր բանակցող, հավաստիացրել է, որ Հայաստանի կառավարությունը լիովին հանձնառու է իրականացնել վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը (VLAP) ողջ…
Կարդալ ավելինՆորություններ
Պարզաբանում 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական քննությունների անցկացման վերաբերյալ
2025–2026 ուսումնական տարվա ավարտին 9-րդ դասարանի ավարտական քննությունների գործընթացը կարգավորվում է Կրթության և գիտության նախարարի 2012 թ. մայիսի 3-ի N 388-Ն հրամանով սահմանված կարգի պահանջներին համապատասխան՝ https://arlis.am/hy/acts/220713/latest: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանված ժամանակացույցով 9-րդ դասարանի շրջանավարտներն ավարտական քննություններ են հանձնելու հետևյալ առարկաներից. «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների միասնական էսսե բնագիտական առարկաներից քննություն՝ թեստային եղանակով կամ ուսումնական նախագծի ձևաչափով «Հայոց լեզու» (գրավոր)՝ թեստ «Մաթեմատիկա» (գրավոր)՝ թեստ «Օտար լեզու»…
Կարդալ ավելինՀայտարարություն «Սպառողի կողմից ֆինանսական ծառայությունների ինքնասահմանափակման գործիքների ներդրման նվազագույն պահանջները» Կանոնակարգ 8/09-ի վերաբերյալ
2026 թվականի հուլիսի 1-ից սպառողները հնարավորություն կունենան իրենց նախաձեռնությամբ մեկ հպումով արգելափակելու առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները՝ մոբայլ բանկինգով և կազմակերպության կայքով։ Օրինակ՝ հնարավոր կլինի մոբայլ բանկինգով արգելափակել առցանց վարկի ձևակերպումը, ավանդից կամ խնայողական հաշվից առցանց ելքագրումները, ինչպես նաև այլ առցանց գործառնություններ։ Ապաարգելափակումը կիրականացվի բացառապես սպառողի նույնականացումից և ինքնության ստուգումից հետո։ Գործիքը հնարավորություն կտա սպառողներին ավելի լավ կառավարել իրենց անունից իրականացվող ֆինանսական գործառնությունները և լինել ավելի պաշտպանված զեղծարարության դեպքերից։ Մինչ ֆինանսական կազմակերպությունների կողմից գործիքի գործարկումը…
Կարդալ ավելին(ՏԵՍԱՆՅՈՒԹ) Որ հարցով Մարդու իրավունքների պաշտպանն ունի լիազորություն ընտրությունների գործընթացում
Կարևորվել է քրեական ենթամշակույթի նկատմամբ հանրային մերժողական վերաբերմունքի ձևավորումը․ տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ մարտի 10-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը։ Նախարարը խորհրդի կազմում ընդգրկվելու կապակցությամբ շնորհավորել է ներկաներին՝ ընդգծելով, որ նրանց փորձառությունը թույլ կտա համատեղ քննարկումների միջոցով նախանշել լուծումներ, որոնք կնպաստեն նախարարության որդեգրած քաղաքականության արդյունավետ իրականացմանը։ Արփինե Սարգսյանը ներկայացրել է 2025 թվականին ՆԳ նախարարության ռազմավարական միջոցառումների կատարման առաջընթացը՝ անդրադառնալով նախարարության, նախարարության ենթակա մարմինների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության և Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ոլորտներում գրանցված արդյունքներին, ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին,…
Կարդալ ավելինՔննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը դպրոցում
Մարտի 5-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը մասնակցել է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից կազմակերպված «Երեխաների իրավունքների պաշտպանությունը դպրոցում» թեմայով առցանց դասընթացին, որի շրջանակում հանդիպել է շուրջ 19 դպրոցների ծնողական խորհուրդների անդամների հետ: Հանդիպման ընթացքում ծնողներին ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի առաքելությունը, լիազորությունների շրջանակը, ինչպես նաև գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, որոնք ներառում են հասարակության տարբեր խմբերի, այդ թվում՝ երեխաների իրավունքների պաշտպանությունը։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել երեխաների…
Կարդալ ավելինՆոր խթան՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում ճապոնագիտության զարգացման համար
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գրադարանային ֆոնդը «READ JAPAN PROJECT» ծրագրի շրջանակում համալրվել է Ճապոնիային վերաբերող 137 մասնագիտական գրքով։ Գրքերի շնորհանդեսը տեղի ունեցավ սույն թվականի մարտի 10-ին՝ ինստիտուտի ընթերցասրահում։ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը նշեց, որ Ճապոնիայի պատմությանը, քաղաքականությանը, տնտեսությանը, մշակույթին և հասարակությանը նվիրված արժեքավոր գրականությունը կարևոր դեր կունենա գիտաշխատողների և երիտասարդ հետազոտողների աշխատանքներում։ «Վստահ եմ, որ այս նախաձեռնությունը կնպաստի ոչ միայն մեր գրադարանի հարստացմանը, այլև Հայաստանում ճապոնագիտության զարգացմանը և հայ-ճապոնական գիտական համագործակցության խորացմանը», –…
Կարդալ ավելինԺաննա Անդրեասյանը Լոռու մարզում ծանոթացել է 300 դպրոց ծրագրով իրականացվող աշխատանքներին և վերակառուցվող մարզական ենթակառուցվածքներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր աշխատանքային այցով գտնվում էր Լոռու մարզում։ Նախարարը Վանաձորում և մարզի մի շարք այլ համայնքներում ծանոթացել է կրթական, մարզական և պատմամամշակութային հաստատություններում իրականացվող կառուցման, վերանորոգման և վերականգնման աշխատանքներին: Ժաննա Անդրեասյանի առաջին կանգառը Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցում էր։ Դպրոցի շենքը վերանորոգվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ` Կառավարության մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների ծրագրի շրջանակում: Վերանորոգման աշխատանքներն իրականացվել…
Կարդալ ավելինԱյս տարի փետրվարին Հայաստան շուրջ 4000-ով ավելի զբոսաշրջիկ է այցելել, քան նախորդ տարի
2026 թվականի փետրվարին Հայաստան այցելել է 121,285 զբոսաշրջիկ։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից։ Նախորդող տարի նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 117,372։ 2026 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (37%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։ Ներկայացված են նաև 2026 թ․ փետրվարին դեպի Հայաստան զբոսաշրջային առավել շատ այցելություններ գրանցած երկրների վերաբերյալ հետևյալ վիճակագրական տվյալները․ ՀՀ սահմանային անցման կետերով այցելությունները, ինչպես նաև զբոսաշրջային այցելությունները՝ ըստ սեռի և տարիքի։…
Կարդալ ավելինՔունը և սնունդը որոշում են մարդու իմունային համակարգի փոփոխականությունը․ Research
Գիտնականները եկել են այն եզրանահնգման, որ քունը և սննդակարգը այն հիմնական գործոններից են, որոնք պայմանավորում են մարդկանց իմունային համակարգի տարբերությունները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Research ամսագրում: Գիտնականներն ուսումնասիրություն են անցկացրել ավելի քան հազար առողջ մարդկանց մասնակցությամբ՝ վերլուծելով բազմամակարդակ մոտեցման միջոցով տարբեր ազդեցությունների ներգործությունը իմունային համակարգի վրա, որը ներառում է իմունային ֆենոտիպերի, տրանսկրիպտոմի և մետաբոլոմի վերլուծությունը: Հետազոտության տվյալների համաձայն՝ արտաքին գործոնների ազդեցությունը բացատրում է իմունային կարգավիճակի տարբերությունների մոտ 10,7%-ը, ինչը զգալի ներդրում է իմունային համակարգի փոփոխականությունը հասկանալու…
Կարդալ ավելին









