«Հայաստան. պատմությունը պարերում» պարային ներկայացման ընթացքում կանցնեք հայոց պատմության տարբեր դարաշրջաններով՝ Նոյից մինչև մեր օրեր, մեծագույն պատերազմներից մինչև հարսանեկան շքեղ տոնախմբություններ: Ձեզ սպասվում են. «Քոչարի», «Բերդ», «Յարխուշտա» և այլ ազգային պարեր՝ առաջատար հայ պարողների/պարային խմբի կատարմամբ։ Դուդուկ, զուռնա, քանոն և այլ հայկական ժողովրդական գործիքների կենդանի հնչողությամբ ազգային մեղեդիներով հարուստ երեկո Պարը համամարդկային լեզու է, ընկալելի բոլորի համար, հասանելի կլինեն հայերեն, ռուսերեն և անգլերեն ենթագրեր / տիտրեր Հայկական ավանդական հարսանիքի մասնակցության հրավեր, ուրախ տոնակատարության հյուրը դառնալու…
Կարդալ ավելինՆորություններ
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը սիրով հրավիրում է իր հյուրընկալ համերգասրահ «Les chemins de l’amour / Սիրո ճանապարհներ» խորագրով համերգին
Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում ապրիլի 26-ին, ժամը՝ 19:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը սիրով հրավիրում է իր հյուրընկալ համերգասրահ «Les chemins de l’amour / Սիրո ճանապարհներ» խորագրով համերգին: Կհնչեն ֆրանսիացի հայտնի կոմպոզիտորների ճանաչված ստեղծագործություններ՝ մեներգեր և զուգերգեր: Երեկոյի ընթացքում ելույթ կունենան բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիրներ՝ ՀՀ վաստակավոր արտիստ՝ Աննա Մայիլյանը /մեցցո-սոպրանո/, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն՝ Արմինե Գրիգորյանը /դաշնամուր/, ինչպես նաև՝ երիտասարդ, շնորհալի երգչուհիներ Աննա Գաբրիելյանը /սոպրանո/ և Լիանա Սիմոնյանը /սոպրանո/:…
Կարդալ ավելին4 բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աղջիկների մաթեմատիկայի 14-րդ օլիմպիադայում
Հայաստանի թիմը 4 բրոնզե մեդալ է նվաճել Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում անցկացված Եվրոպայի աղջիկների մաթեմատիկայի 14-րդ միջազգային բաց օլիմպիադայում։ Օլիմպիադային մասնակցել է 56 երկրի 219 աշակերտ: Օլիմպիադան անցկացվել է երկու տեսական փուլերով /յուրաքանչյուրում` 3-ական առաջադրանք/։ Մրցանակային տեղեր են զբաղեցրել Երևանի Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Արփի Պրազյանը, 11-րդ դասարանի աշակերտուհի Նարե Սմբատյանը, 10-րդ դասարանի աշակերտուհի Մանե Երիցյանը, «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտուհի Քրիստինա Հայրապետյանը: Հայաստանի թիմը ղեկավարել են Նարեկ Մկրտումյանը և Վաչագան…
Կարդալ ավելին«Արդշինբանկ» ՓԲԸ-ի և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի (նախկինում՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի) միացման մասին
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 18.04.2025 թվականի թիվ 60 Ա որոշմամբ 21.04.2025 թվականից ուժը կորցրած է ճանաչվել «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի (նախկին՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի) բանկային գործունեության թիվ 67 լիցենզիան՝ պայմանավորված «Արդշինբանկ» ՓԲԸ-ի և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի (նախկին՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի) միացմամբ: Համապատասխանաբար՝ 21.04.2025 թվականից սկսված «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի (նախկինում՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի) իրավահաջորդն է հանդիսանում «Արդշինբանկ» ՓԲԸ-ն, և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի (նախկինում՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի) հաճախորդները բնականոն եղանակով կշարունակվեն սպասարկվել «Արդշինբանկ» ՓԲԸ կողմից:
Կարդալ ավելինՈրոշվել է 3 ծառայողի նկատմամբ կիրառել «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը․ կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ
Ապրիլի 18-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցում էին ՆԳՆ ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարողը, ինչպես նաև ՆԳՆ կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության հինգ ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: ՆԳՆ կարգապահական հանձնաժողովը փաստական հանգամանքները վերլուծելուց…
Կարդալ ավելինՍՊ ընկերությունը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի վնաս․ Քրեական ոստիկանության բացահայտումը(Տեսանյութ)
Քրեական ոստիկանության կազմավերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության 64-ամյա տնօրենը 2023 թվականի հունվարից մինչ օրս, խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, կազմակերպել և իրականացրել է անդեզիտաբազալտի ապօրինի արդյունահանում: Պարզվել է, որ ընկերությունն ունեցել է միայն Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Աշտարակի խճուղում գտնվող 3,1 հեկտարի վրա արդյունահանում իրականացնելու թույլտվություն, այնինչ հարակից շուրջ 5 և 13 հեկտար հողատարածքներում, որոնք համապատասխանաբար` համայնքի և մի քաղաքացու սեփականությունն են, նույնպես արդյունահանել…
Կարդալ ավելինՋերարդ Լ. Գաֆէսճեանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ
ՀՀ ԿԲ -ից տեղեկացնում են progressarmenia.com-ին , որ ապրիլի 21-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Ջերարդ Լ. Գաֆէսճեան-100» ոսկե հուշադրամը: ՋԵՐԱՐԴ ԼԵՈՆ ԳԱՖԷՍՃԵԱՆ (1925–2013 թթ.)` ամերիկահայ հայտնի գործարար և բարերար: Ծնվել է Նյու Յորքի Բրուքլին թաղամասում, Հայոց ցեղասպանությանը նախորդող տարիներին ԱՄՆ ներգաղթած հայ ընտանիքում: Ավարտելով ավագ դպրոցը ծառայության է անցել ամերիկյան ռազմածովային նավատորմում, մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: Ուսանել է Նյու Յորքի Հանթեր քոլեջում և Սնթ Ջոնս համալսարանի Իրավագիտության բարձրագույն դպրոցում: Եղել…
Կարդալ ավելինԱլմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով
Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում հանդիսավորությամբ բացվել է նրա հուշատախտակը։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը,…
Կարդալ ավելինՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի ներկայացուցիչները դրական են արձագանքել Հայաստանում բարեփոխումներին. ՔԿ
Ապրիլի 15-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում մեկնարկել է ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի իրականացումը մշտադիտարկող կոմիտեի 82-րդ նիստի շրջանակում Հայաստանի 5-րդ պարբերական զեկույցի ուսումնասիրությունը. հայտնումեն ՔԿ-ից։ Հայաստանը ներկայացնող պատվիրակության կազմում է եղել նաև ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության պետ Մելսիկ Շիրվանյանը: Մելսիկ Շիրվանյանը զեկուցել է ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգրքի ընդունմամբ ներդրված՝ քննչական գործողությունների տեսաձայնագրման պարտադիր կիրառման պահանջի, խոշտանգումների վերաբերյալ քրեական վարույթների քննության…
Կարդալ ավելինԱյսօր ննջեցյալների հիշատակության օրն է` մեռելոց
Սուրբ Զատկի հաջորդ օրը մեռելոց է՝ ննջեցյալների հիշատակության օր` նվիրված հավատով ի Քրիստոս ննջածների հիշատակին: Եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ և կատարվում Հոգեհանգստյան կարգ՝ բոլոր նրանց համար, ովքեր ճշմարիտ և սուրբ հավատով ննջեցին ի Քրիստոս: Այd oրը մարդիկ այցելում են նաև իրենց ննջած հարազատների գերեզմանները: Հավատացյալները շարունակ աղոթում են, որ Աստված Վերջին դատաստանի ժամանակ քաղցր ողորմության արժանացնի հավատքով ննջած հանգուցյալներին, խնդրում Տիրոջ ներողամտությունը:
Կարդալ ավելին