Հաղպատի վանքի պարսպի փլուզված աշտարակը վերականգնվել է

Հաղպատի վանքի պարսպի փլուզված աշտարակը վերականգնվել է

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով իրականացվող Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ վանական համալիրի արևմտյան պարսպապատի և աշտարակների նորոգման, ամրակայման և վերականգնման աշխատանքները ավարտվել են։   Կատարվել են հետևյալ աշխատանքները՝ վերականգնվել է երկրաշարժից փլուզված աշտարակը, արտաքինից բացվել են պատերի և աշտարակների հիմնամասերը, մաքրվել ջրաշիթով և մինչև սալվածքի նիշն ամրակայվել միաձույլ բարդ շաղախից մակադրումով: Պատերի շարակարանները մաքրվել են բուսաճից, քայքայված դարզասվաղից և միջալիցքից, վերականգնվել են: Պատերի որոշ հատվածներ լրաշարվել են նմանատիպ որմածքով, պատերի…

Կարդալ ավելին

Վ. Բրյուսովի անվան  հալսարանի բակում կանցկացնի կամավորության միջազգային օրվան նվիրված միջոցառում

Վ. Բրյուսովի անվան  հալսարանի բակում կանցկացնի կամավորության միջազգային օրվան նվիրված միջոցառում

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը ս.թ. դեկտեմբերի 5-ին՝ ժամը 13.00-16։00 համալսարանի բակում կանցկացնի կամավորության միջազգային օրվան նվիրված միջոցառում։ Միջոցառումն ունի տեղեկատվական, կրթական և բարեգործական տոնավաճառի բնույթ։ Մասնակցում են ԲՊՀ ստորաբաժանումները և կամավորությամբ զբաղվող առաջատար հասարակական մի շարք կազմակերպություններ։ Ծրագրի ընթացքում կներկայացվեն համալսարանում դասավանդվող 20 օտար լեզուները և ուսուցանվող մասնագիտությունները, տեղեկատվություն կտարածվի կամավորության կարևորության վերաբերյալ, կիրականացվի ամանորյա քաղցրավենիքի և հուշանվերների վաճառք, որի ամբողջ հասույթը կտրամադրվի «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին»։ Միջոցառման նպատակն է մասնակից ստորաբաժանումների և կազմակերպությունների…

Կարդալ ավելին

Հրաշքը ինքներս ենք ստեղծում, այն մեր մեջ է.Զառա Մխեյան

Հրաշքը ինքներս ենք ստեղծում, այն մեր մեջ է.Զառա Մխեյան

Պրոդյուսեր Զառա Մխեյանը ներկայացնում է Հանս Քրիստիան Անդերսենի «Ձյունե թագուհին» հեքիաթի մոտիվներով ստեղծված «Ձյունե թագուհու պատմությունը» յուրօրինակ հեքիաթը սառույցի վրա: «Ձյունե թագուհու պատմությունը» ոչ միայն բարձր մակարդակի գեղասահք է և հիասքանչ երաժշտություն, այլև՝ փառահեղ բեմադրություն: Աննկարագրելի գեղեցկության զգեստներ: Փառահեղ սառցե շոուի ընթացքում հանդես կգան Հայաստանի, գեղասահորդները: «Ձյունե թագուհու պատմությունը» մի փոքրիկ աղջկա՝ Գերդայի մասին է, ով փնտրում է իր ընկերոջը՝ Կային, որին առևանգել է Ձյունե թագուհին։   «Ձյունե թագուհի» հեքիաթի հիմնական միտքն այն է, որ…

Կարդալ ավելին

Հայաստանի արտգործնախարարի Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ նախապես պլանավորված հանդիպում չկա. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի արտգործնախարարի Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ նախապես պլանավորված հանդիպում չկա. ԱԳՆ խոսնակ

ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի արտգործնախարարի Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ պլանավորված հանդիպում չկա։ Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ պատասխանելով թղթակցի հարցմանը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 4-ից 5-ը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Մալթա՝ մասնակցելու ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 31-րդ հանդիպմանը։ Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ։ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը եւս մասնակցում է ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստին։        

Կարդալ ավելին

2025 թվականի պետբյուջեի նախագիծն ընդունվեց. ԱԺ օրակարգը սպառվեց

2025 թվականի պետբյուջեի նախագիծն ընդունվեց. ԱԺ օրակարգը սպառվեց

Ազգային ժողովը առաջին ու երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկեց և ընդունեց դեկտեմբերի 3-ին մեկնարկած նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը, այդ թվում՝ համաձայնագրերը: Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում էր «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքը: Առաջարկվում է քաղաքացիության շնորհման համար 1000 դրամ պետական տուրքի փոխարեն սահմանել 50 հազար պետական տուրք, իսկ դադարեցման 25 հազար դրամի փոխարեն՝ 150 հազար պետական տուրք: Փախստականների համար կգործի…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Դեկտեմբերի 5-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ հաջորդ շաբաթվա սկիզբ էապես չի փոխվի։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝– +7+9։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ 0+4, Կոտայքի լեռներում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +1+4, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +5+8, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ 0+4, Լոռիում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +5+8, Տավուշում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +7+10,…

Կարդալ ավելին

ՀՀ առևտրային բանկերը «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերել են 297 մլն դրամ

ՀՀ առևտրային բանկերը «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերել են 297 մլն դրամ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից անցկացված «Քեզ համար, Հայաստա՛ն» ազգային նվիրատվության ամենամյա հեռուստամարաթոնին այս տարի ևս մասնակցել են ՀՀ առևտրային բանկերը՝ նվիրաբերելով 297 մլն դրամ։ 2024թ․բանկերի կողմից հիմնադրամին փոխանցված գումարը նախորդ տարիների համեմատ սահմանել է ամենամեծ ցուցանիշը՝ ընդգծելով բանկային համակարգի աննախադեպ ներգրավվածությունն ու աջակցությունը։ Հիմնադրամին նվիրաբերված դրամական միջոցները կուղղվեն ինչպես մի շարք ռազմավարական ծրագրերի, այնպես էլ երկու լայնամասշտաբ նախագծերի իրականացմանը։ Առաջին ծրագրով հենաշարժողական խնդիրներ ունեցող պատերազմի վետերանների և նրանց ընտանիքների համար Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում՝ «Զինվորի…

Կարդալ ավելին

Երեւանի մասնակցությունը Հռոմի ստատուտին ուղիղ վնաս է հասցնում ՀՀ-ի եւ ՌԴ-ի հարաբերություններին. ՌԴ ԱԳՆ

Երեւանի մասնակցությունը Հռոմի ստատուտին ուղիղ վնաս է հասցնում ՀՀ-ի եւ ՌԴ-ի հարաբերություններին. ՌԴ ԱԳՆ

Երեւանի մասնակցությունը Հռոմի ստատուտին ուղիղ վնաս է հասցնում ՀՀ-ի եւ ՌԴ-ի հարաբերություններին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է համագործակցել Միջազգային քրեական դատարանի հետ միջազգային իրավական նորմերի եւ իրավունքի գերակայության ապահովման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ ռուսական կողմի վերաբերմունքն այս հարցում լավ հայտնի է, այդ թվում հայ գործնկերներին. «Երեւանի մասնակցությունն այսպես կոչված Հռոմի ստատուտին Հաագայում ռուս մի շարք պաշտոնյաների ձերբակալման քվազի-օրդերների…

Կարդալ ավելին

Քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար կգործի միասնական էլեկտրոնային համակարգ․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է օրենսդրական փաթեթը

Քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար կգործի միասնական էլեկտրոնային համակարգ․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է օրենսդրական փաթեթը

  ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է սահմանել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմելու էլեկտրոնային ընթացակարգ: Դեկտեմբերի 3-ի նիստում, ներկայացնելով օրենսդրական նախաձեռնությունը, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդգծել է, որ ներկայումս քաղաքացիության հետ կապված վարչարարությունն իրականացվում է թղթային տարբերակով, ինչը հավելյալ բարդություններ է առաջացնում քաղաքացիություն հայցող անձանց ու վարչական…

Կարդալ ավելին
1 2 3 578