Վերին Լարսը բացվեց

Վերին Լարսը բացվեց

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Նշենք, որ ուրբաթ օրվանից Լարսը փակվել էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:        

Կարդալ ավելին

««Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցահանդեսի կազմակերպումը կարևոր փորձառություն էր». Ալֆրեդ Քոչարյան

««Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցահանդեսի կազմակերպումը կարևոր փորձառություն էր». Ալֆրեդ Քոչարյան

  Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել  «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» բացառիկ միջազգային ցուցահանդեսի ամփոփիչ ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են ցուցահանդեսի արդյունքները։ Ցուցահանդեսն ունեցել է ավելի քան 55 հազար այցելու․ այն գործել է ավելի քան 6 ամիս՝ Բրիտանական թանգարանի հետ համագործակցությամբ: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալահերը և «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն…

Կարդալ ավելին

Պարզաբանում՝ դպրոցի տնօրենի պաշտոնում նշանակման ընթացակարգի փոփոխության վերաբերյալ

Պարզաբանում՝ դպրոցի տնօրենի պաշտոնում նշանակման ընթացակարգի փոփոխության վերաբերյալ

  ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 3-ի N363-Ն որոշմամբ հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների ընտրության գործընթացին ներկայացվող պահանջների փոփոխությունը: Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված՝ իրավական ակտերի ուժի մեջ մտնելու մասին կարգավորումները, ըստ որի՝ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, տեղեկացնում ենք, որ վերոհիշյալ փոփոխությունը ուժի մեջ է մտել 2025 թվականի ապրիլի 4-ից: Որոշմամբ սահմանվել են տնօրենի պաշտոնում նշանակման ընթացակարգի փոփոխության նոր կարգավորումներ․ Որոշման 37.1-ին կետով հավակնորդին տնօրենի պաշտոնում…

Կարդալ ավելին

Երկրպագուների աջակցությունը կարևոր է․ ապրիլի 13-19-ը Երևանում կանցկացվի  հոկեյի աշխարհի առաջնություն

Երկրպագուների աջակցությունը կարևոր է․ ապրիլի 13-19-ը Երևանում կանցկացվի  հոկեյի աշխարհի առաջնություն

  Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը 15 տարվա մեջ առաջին անգամ  հանդես կգա ապրիլի 13-19-ը Երևանում անցկացվելիք   IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում։    Առաջնության անցկացման մանրամասներն այսօր ներկայացվել են ասուլիսի ընթացքում, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արամ Սարգսյանը:   Առաջնությունն անցկացվելու է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում։   2023 թվականից  Հայաստանում գործում է …

Կարդալ ավելին

Կապահովվի տեսակապով մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին․ նախագիծը հանրային քննարկման փուլում է

Կապահովվի տեսակապով մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին․ նախագիծը հանրային քննարկման փուլում է

Ներքին գործերի նախարարությունը մշակել և e-draft.am կայքում տեղադրել է «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակը դատական նիստերին մեղադրյալի մասնակցությունը տեսակապի միջոցով ապահովելու հնարավորություն ստեղծելն է։ Նախագծով առաջարկվում է տեսակապի միջոցով մեղադրյալի մասնակցությունն իրականացնել այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է հասարակական կարգի կամ հանրային առողջության պաշտպանության, մեղադրյալի կամ վարույթի այլ մասնակիցների հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության, հանցագործությունների կանխման, ողջամիտ ժամկետում դատական քննության ապահովման կամ վարույթի մասնավոր մասնակցի ցուցմունքի արժանահավատության ապահովման…

Կարդալ ավելին

Միլան քաղաքում Վարդանյան եղբայրները Գինեսի նոր ռեկորդ են սահմանել դանակներով տպավորիչ հնարքների շնորհիվ

Միլան քաղաքում Վարդանյան եղբայրները Գինեսի նոր ռեկորդ են սահմանել դանակներով տպավորիչ հնարքների շնորհիվ

Վարդանյան եղբայրները՝ Գինեսի ռեկորդակիր․ Ապրիլի 6-ին Միլան քաղաքում Վարդանյան եղբայրները Գինեսի նոր ռեկորդ են սահմանել դանակներով տպավորիչ հնարքների շնորհիվ։ Նրանց վարպետությունն ու ճշգրտությունը հիացրել է հանդիսատեսին ու փորձագետներին՝ դարձնելով նրանց պաշտոնական ռեկորդակիր։ Եղբայրները նախկինում ապշեցնում էին հազարավոր հեռուստադիտողների այս հնարքով միջազգային տաղանդների շոուներում, իսկ այժմ նրանք ամրապնդել են իրենց հաջողությունը՝ դառնալով Գինեսի ռեկորդակիրներ։ https://www.instagram.com/reel/DIVrOJRsk__/?igsh=dnRrdDlhYTFpNGdl        

Կարդալ ավելին

VIVA հիմնադրամը փորձում է լուծել Հայաստանի սահմանամերձ գյուղերում բժիշկների պակասի երկարամյա խնդիրը

VIVA հիմնադրամը փորձում է լուծել Հայաստանի սահմանամերձ գյուղերում բժիշկների պակասի երկարամյա խնդիրը

Անհնար էր ոչինչ չանել։ Այսպես է սկսվում պատմությունը այն նոր նախաձեռնության, որով VIVA հիմնադրամը փորձում է լուծել Հայաստանի սահմանամերձ գյուղերում բժիշկների պակասի երկարամյա խնդիրը։ Բոլոր մասնագիտությունների բժիշկները՝ անգամ երկրի ամենահեռավոր անկյուններում. այժմ դա հնարավոր կլինի։ VIVA հիմնադրամը հայտարարում է հեռաբժշկության նոր ծրագրի մեկնարկի մասին, որը հիմնարար լուծում է առաջարկում բժշկական հասանելիության խնդրին։ Սա կարևոր քայլ է՝ դեպի Հայաստանի հեռավոր բնակավայրերի բնակիչները՝ նախաձեռնություն, որն ուղղված է սահմանի վերացմանը՝ հիվանդի և որակյալ բուժօգնության միջև։ Այժմ անգամ ամենադժվար…

Կարդալ ավելին

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում, Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում տեղի կունենա կամերային երաժշտության համերգ

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում, Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում տեղի կունենա կամերային երաժշտության համերգ

Ապրիլի 16-ին՝ ժամը 19։00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում, Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում տեղի կունենա կամերային երաժշտության համերգ։ Ելույթ կունենան երիտասարդ, տաղանդավոր երաժիշտներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ՝ Հռիփսիմե Աղաքարյանը /դաշնամուր/ Սերգեյ Աբրահամյանը /կլառնետ/: Երեկոյի ընթացքում կհնչի ֆրանսիացի դասականների նրբաճաշակ ստեղծագործությունների բացառիկ մի ընտրանի՝ Կուպերեն – Պիեսներ Ռավել – Արտացոլանքներ Սեն-Սանս – Սոնատ կլառնետի և դաշնամուրի համար Պուլենկ – Սոնատ կլառնետի և դաշնամուրի համար Ֆրանսե – Թեմա և վարիացիաներ կլառնետի և դաշնամուրի համար Հանդիսատեսը հնարավորություն կունենա նաև ծանոթանալու տուն-թանգարանի…

Կարդալ ավելին

Պետական գույքի օտարման գործընթաց՝ թափանցիկ և հավասար պայմաններով. Կոմիտեի հայտարարությունը

Պետական գույքի օտարման գործընթաց՝ թափանցիկ և հավասար պայմաններով. Կոմիտեի հայտարարությունը

  Պետական գույքի կառավարման կոմիտեն https://www.e-auctions.am/ պետական գույքի էլեկտրոնային աճուրդի համակարգի միջոցով, ինչպես նաև մրցութային կարգով, օտարման է ներկայացրել Երևանում և ՀՀ մարզերում գտնվող մի շարք անշարժ գույքեր։ Քաղաքացիները և տնտեսվարող սուբյեկտները կարող են մասնակցել պետական գույքի օտարման գործընթացին՝ հավասար, թափանցիկ և հասանելի պայմաններով։ Օտարման ենթակա անշարժ գույքի ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.stateproperty.am/article/1646: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 011-52-39-86 հեռախոսահամարով կամ գրել info@spm.am էլեկտրոնային հասցեին:            

Կարդալ ավելին

ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՍԵՑՎԵԼ

ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՍԵՑՎԵԼ

  Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, վերահսկողություն իրականացնելով .Այգ Գրուպ  ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Գեղաշեն), հայտնաբերել են սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ, որոնք անհամատեղելի են սահմանված նորմերի հետ:   Ի մասնավորի՝ – պանրի արտադրամասի արտադրական տարածքի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ոչ թունավոր նյութերից, – պատերին եղել են բորբոսներ, որոշ հատվածներում՝ ծեփերը պոկված, առաստաղին՝ ճաքեր, մետաղական  հատվածների վրա՝ կոռոզիայի հետքեր։   Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը…

Կարդալ ավելին
1 2 3 662