ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները կրկնակի վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Այգ Գրուպ» ՍՊԸ -ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերել (Կոտայքի մարզ, գ. Գեղաշեն): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինՆորություններ
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՔՈԼԵՋԻ (ACT ՔՈԼԵՋ) ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ
Նոր կրթական հաստատություն է բացվում Հայաստանի երիտասարդների համար, որի նպատակն է ձևավորել ապագայի տեխնոլոգիական և ստեղծարար առաջնորդներ։ Հայկական Ստեղծարար Տեխնոլոգիաների Քոլեջը (ACT Քոլեջ) հիմնադրվել է՝ նպատակ ունենալով առաջարկել նորարարական, գործնական և մրցունակ կրթություն՝ ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտում։ ACT Քոլեջը պետականորեն լիցենզավորված մասնագիտական ուսումնական հաստատություն է, որը կրթություն է առաջարկում երեք հիմնական մասնագիտությունների գծով՝ Համակարգչային գիտություն, Ինժեներություն և արտադրություն, ինչպես նաև Թվային արվեստ։ Այս ոլորտներն այսօր մեծ պահանջարկ ունեն ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային աշխատաշուկայում։ ACT…
Կարդալ ավելինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի համանախագահությամբ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անց է կացվել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը։
Նախարարը համառոտ ներկայացրել է ՀՀ-ում տնտեսական զարգացման քաղաքականությունն ու կառավարության տնտեսական առաջնահերթությունները, որոնք հիմնված են ներդրումների ներգրավման, մրցունակ, ավելի արդյունավետ և տեխնոլոգիապես զարգացած արդյունաբերության զարգացման, գործարար միջավայրի շարունակական բարելավման, զբոսաշրջության զարգացման, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման վրա: Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները տնտեսական տարբեր ուղղություններով, ինչպես նաև՝ արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և կրթության ոլորտներում։ «Մեր երկրները ձգտում են ամրապնդել փոխշահավետ համագործակցությունը թվային տնտեսության, նորարարության, կիբերանվտանգության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում», – նշել…
Կարդալ ավելին«ԽԱՔ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
«ԽԱՔ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչներն իրականացրել են նմուշառում «Կաթնաշոռ 9%» և «Չանախ պանիր 40%» արտադրատեսակներից, որոնց լաբորատոր փորձաքննությունների արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել (Արարատի մարզ, գ․ Քաղցրաշեն): Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթների կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինԱդրբեջանական «մշակութային հիշողության» փնտրտուք Վարշավայում
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում Ադրբեջանի դեսպանատունը լուսանկարչական հերթական ցուցահանդեսն է կազմակերպել՝ կրկին մեղադրելով Հայաստանի Հանրապետությանն «ադրբեջանական մշակութային ժառանգության ոչնչացման» մեջ։ «Արևմտյան Ադրբեջանը մեր մշակութային հիշողության մեջ» խորագիրը կրող ցուցահանդեսը մասն է Բաքվի ռեժիմի քարոզչության, որը փորձում է աշխարհին ներկայանալ «մշակութային ժառանգությունը համամարդկային արժեք»-ի շղարշով՝ քողարկելով Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջատիրության հերթական դրսևորումներն ու հայ ժողովրդի հոգևոր-մշակութային դարավոր ժառանգության յուրացման փորձերը։ Ցուցահանդեսի բացմանը Տվարդովսկիի հրապարակում ներկա էին ոչ միայն Լեհաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Նարգիզ Գուրբանովան,…
Կարդալ ավելինԾրագրի անվանում՝ Հայերենի անվճար դասեր Հայաստանում ապրող միգրանտ ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը progressarmenia.com-ին փոխանցում է, որ իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակում «BIG MIND» ուսումնական կենտրոնը կազմակերպում է հայերենի անվճար դասեր՝ նախատեսված միգրանտ ընտանիքների դպրոցահասակ (4–9-րդ դասարան) երեխաների համար։ Ծրագրի մեկնարկը արդեն տրված է, և ներկայումս ընթանում է մասնակիցների հավաքագրման փուլը։ Դասերը նախատեսված են հայերենի իմացության տարբեր մակարդակներ ունեցող երեխաների համար։ Դասերի մեկնարկից առաջ երեխաները կանցնեն նախնական թեստավորում՝ լեզվի իմացության մակարդակը գնահատելու համար։ Ծրագիրը նպատակ ունի նպաստելու մասնակիցների հայերենի իմացության բարելավմանը և նրանց գիտելիքները համապատասխանեցնելու դպրոցական…
Կարդալ ավելինՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հայատարարություն՝ Ներքին գործերի նախարարին կից երիտասարդական խորհրդում ընդգրկվելու վերաբերյալ ՆԳ նախարարությունը բարեփոխումների գործընթացում կարևորում է երիտասարդության ներգրավվածությունը, նրանց ներուժի բացահայտումը և երկխոսության ձևավորումը։ Այդ նպատակով Ներքին գործերի նախարարին կից կձևավորվի երիտասարդական խորհուրդ։ Խորհուրդի ներկայացուցիչները հնարավորություն կունենան իրենց նկատառումները, առաջարկներն ու ներդրումը բերելու ինչպես հանրային անվտանգության և քաղաքացիական պաշտպանության, այնպես էլ հանրային ծառայությունների ոլորտում նախագծվող փոփոխությունների գործընթացում։ Նախարարությունը կարևորում է որակյալ և արդյունավետ երկխոսության իրական հնարավորությունը և հանձնառու է փոփոխություններին միտված ցանկացած նախաձեռնություն լսելու…
Կարդալ ավելինԱպօրինի արդյունահանման հետևանքը՝ 41 միլոն դրամի վնաս․ Քրեական ոստիկանության բացահայտումը(Տեսանյութ)
Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ արտադրական մի կոոպերատիվի իրավասու անձինք 2024 թվականի ապրիլից մինչ օրս, խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, Արագածոտնի մարզում իրականացրել են խարամի ավազի արդյունահանում: Պարզվել է, որ կոոպերատիվն ունի Աշտարակի հրաբխային խարամների հանքավայրի 2,7 հեկտարի վրա արդյունահանում իրականացնելու թույլտվություն, սակայն հարակից շուրջ 11 հեկտար մակերեսի վրա արդյունահանել է մոտ 13 700 խորանարդ մետր խարամի ավազ և տեսակավորման կետից այն իրացրել շուրջ 41 միլիոն…
Կարդալ ավելին«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրում ընդգրկված դպրոցների թիվն ընդլայնվել է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով ընդլայնվել է «ԱԲ սերունդ» դպրոցական փորձարարական ծրագրում ընդգրկված դպրոցների թիվը: Ընդլայնելով աշխարհագրությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ իրականացվող փորձարարական կրթական ծրագրում 2025/26 ուսումնական տարվանից ընդգրկված կլինեն ՀՀ մարզերի և Երևանի 26 հանրակրթական ուսումնական հաստատություններ: Արհեստական բանականության ոլորտի գիտնականի կրթական ուղին ստեղծելու նպատակով իրականացվող ծրագիրը նախատեսված է 10-12-րդ դասարանների աշակերտների համար և հնարավորություն է…
Կարդալ ավելինԿհնչի Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների
Ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների՝ ապրիլի 23-ին՝ ժամը 23:59-ին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը»: Համերգը կանցկացվի ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Որպես մենակատարներ հանդես կգան Աննա Ագլատովան (սոպրանո), Սոֆիա Թումանյանը (մեցցո-սոպրանո), Տիգրան Մելքոնյանը (տենոր) և Միլան Սիլյանովը (բաս): Բեմում կլինեն նաև «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար, խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) և Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար, գլխավոր խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան): Համերգը կղեկավարի Հայաստանի…
Կարդալ ավելին