Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում, անդրադառնալով Եվրոպական միության ներքին գործերի և միգրացիայի հանձնակատար Մագնուս Բրունների այցի վերաբերյալ հարցին, նշեց, որ նա առաջին հանձնակատարն է ոլորտում, որ այցելել է Հայաստան, խիտ գրաֆիկ ու հագեցած քննարկումներ են եղել։ Հստակեցվել են երկկողմ մոտեցումներն ու ակնկալիքները։ Նախարարը փաստեց, որ այս պահի դրությամբ ՀՀ-ն միակ պետությունն է, որի հետ ԵՄ-ն ակտիվ բանակցություններ է վարում վիզաների ազատականացման ուղղությամբ, ինչը պարտավորեցնող գնահատական է։ Նա նշեց, որ վիզաների…
Կարդալ ավելինՆորություններ
Վիզաների ազատականացման պայմաններում արտագաղթ չի լինելու, մեր պետությունն այսօր այդքան գրավիչ է. ՆԳ նախարար
Վիզաների ազատականացման համատեքստում բնականոն քննարկման թեմա է արտագաղթի ռիսկը։ Կառավարությունը մի կողմից կատարելու է է ԵՄ-ում անօրինական հիմունքներով գտնվող ՀՀ քաղաքացիների հարցերը, մյուս կողմից էլ վստահություն ունի, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումները այլևս փակել են արտագաղթի պատուհանը, ու զուգահեռ բազմաթիվ այլ բարեփոխումներով պետությունը այնքան գրավիչ է արդեն քաղաքացիների համար, որ արտագաղթի ցանկություն էլ չի լինելու, հակառակ միտումներն են արձանագրում արդեն այսօր՝ պատմության մեջ առաջին անգամ գրանցելով ՀՀ քաղաքացիների սահմանահատումների բավականաչափ տպավորիչ դրական մնացորդ՝ 8660:…
Կարդալ ավելինԿարմիր մահիկի իրանական ընկերություն. Իրանում հարվածների հետեւանքով վնասվել է 42 914 քաղաքացիական շենք
Ներկա պահին վնասվել է 42 914 քաղաքացիական շենք, այդ թվում 36 489 բնակելի միավոր եւ 6 179 առեւտրային օբյեկտ, նշվել է Կարմիր մահիկի իրանական ընկերության հայտարարությունում։ Ընդ որում, մոտ 10 հազար վնասված տուն գտնվում է երկրի մայրաքաղաք Թեհրանում, որը հարվածներից ամենաշատ տուժած շրջաններից մեկն է։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը փետրվարի 28-ից գրոհում են Իրանի տարածքը, ինչը հանգեցրել է ավերածությունների եւ մարդկային կորուստների։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին եւ տարածաշրջանում գտնվող ԱՄՆ…
Կարդալ ավելինՀալեպում հայ կնոջ են թալանել եւ սպանել
Գողության համար բնակարան ներխուժած անձինք դանակահարելով սպանել են Մարալ Խշուաջյանին, գրում է «Արևելք»-ը։ Նախնական տեղեկություններով՝ հանցագործները բնակարանից գումար են տարել․ դեպքի մանրամասները պարզվում են։ Ըստ «Արևելք»-ի տեղեկությունների՝ Մարալ Խշուաջյանը Հալեպի Հայ կաթողիկե վարժարանի ուսուցչուհի է։
Կարդալ ավելինԵրիտասարդների ձայնը միջազգային հարթակում․ Մարդու իրավունքների պաշտպանի երիտասարդ ներկայացուցիչը ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդում
Մարտի 12-ին Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդի կողմից ՄԻՊ հաստատությունների համար կազմակերպված բարձրաստիճան համաժողովում, առաջին անգամ ելույթ է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ներկայացուցիչ Տիգրան Մանուկյանը։ Ստրասբուրգում անցկացված համաժողովին նա մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորած պատվիրակության կազմում՝ որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի երիտասարդ ներկայացուցիչ։ Այս մասնակցությունը կարևոր քայլ է երեխաների և երիտասարդների իրավունքների ձայնը լսելի դարձնելու և նրանց որոշումների կայացման գործընթացներում ներգրավելու տեսանկյունից։ «Երիտասարդների ներգրավվածություն»…
Կարդալ ավելինՀանցավորության 3.2% նվազումը իրավապահ համակարգի ջանքի արդյունքն է․ Արփինե Սարգսյան
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում անդրադառնալով հանրային դիսկուրսում տարածված այն պնդումներին, թե Հայաստանում հանցավորությունն աճել է, ընդգծել է, որ իրական տվյալները բոլորովին այլ բան են ցույց տալիս։ Նրա ներկայացմամբ՝ 2025 թվականին հանցավորությունը ոչ թե աճել, այլ նվազել է 3.2 տոկոսով։ Ըստ նրա՝ նվազում է արձանագրվել նաև այն խումբ հանցագործությունների դեպքում, որոնք սովորաբար առավել մեծ հանրային արձագանք են ստանում, մասնավորապես՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունները և հատկապես առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը։ Սարգսյանը…
Կարդալ ավելին2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից՝ կոտրելով ներմուծման և արտադրման շղթան․ ՆԳ նախարար
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ 2025 թվականին Հայաստանի Հանրապետությունում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել ընդհանուր 768 կիլոգրամ թմրամիջոց, ինչը 80 տոկոսով ավելի է 2024 թվականի ցուցանիշից։ Սա իրավապահ համակարգի կայուն համագործակցության և ՆԳ նախարարության որդեգած ռազմավարական մոտեցման փոփոխության արդյունք է․ մենք կենտրոնացել ենք ներմուծման խոշոր խմբաքանակների, արտադրության գործընթացների և շղթաների բացահայտման վրա․ նշել է նախարարը։ Արփինե Սարգսյանը շեշտել է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում կարևոր է համակարգային ազդեցությունը։ Նրա խոսքով՝ մեծ…
Կարդալ ավելինՄՍՇՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի ուղերձը Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրվան ընդառաջ
Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ, տնտեսավարողներ, Շնորհավորում եմ բոլորիս Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրվա առթիվ։ Անցյալ տարվանից Հանձնաժողովն արդեն գործում է որպես սպառողների հավաքական շահերի պաշտպանություն իրականացնող կենտրոնական և կոնտակտային մարմին։ Այսպիսով, առաջին անգամ սպառողները հնարավորություն ունեն իրենց հուզող տարբեր հարցերով դիմելու պատասխանատու պետական մարմնի։ Այդ նպատակով մեկ տարի առաջ՝ հենց Սպառողների իրավունքների պաշտպանության օրը, գործարկվեց «Սպառողի օգնական» հարթակը, որի միջոցով յուրաքանչյուր քաղաքացի կարող է ընդամենը մի քանի պարզ քայլերով, րոպեների ընթացքում առցանց ներկայացնել իր խնդիրը։…
Կարդալ ավելինԱնահիտ Մանասյանը մասնակցել և հիմնական ելույթով է հանդես եկել Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի կողմից ՄԻՊ հաստատությունների համար կազմակերպված բարձրաստիճան համաժողովի շրջանակներում
Ստրասբուրգում աշխատանքային այցով գտնվող Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 12-13-ին մասնակցել է Եվրոպայի խորհրդի կողմից ՄԻՊ հաստատությունների համար կազմակերպված բարձրաստիճան համաժողովին, որտեղ հիմնական ելույթով է հանդես եկել՝ խոսքի ազատության մարտահրավերներին և ատելության խոսքի կանխարգելմանն առնչվող թեմայով։ Նիստը մոդերացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Դիանա Կովաչևան։ Պանելային քննարկմանը մասնակցել են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Օդնի Մյոլ Առնարդոտտիրը և Նիդերլանդների մարդու իրավունքների ինստիտուտի նախագահ Ռիկ Լոուսոնը։ Բացման խոսքով հանդես են եկել՝ Մարդու իրավունքների…
Կարդալ ավելինԵրևանում համայնքային մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրացվեն և կվերանվանվեն փողոցներ.քաղաքապետարան
Մարտի 12-ին գումարված նիստում Երևանի ավագանին քննարկեց ու հաստատեց 2025թ. բյուջեի կատարման հաշվետվությունը: Նախորդ տարի բյուջեի սեփական եկամուտները կատարվել են 109 տոկոսով, ծախսերի կատարողականը 90 տոկոս է: 2025-ին Երևանում փոխարինվել է 500 վերելակ, հիմնանորոգվել են տասնյակ մանկապարտեզների բակեր, մի քանի ամսվա ընթացքում Նուբարաշենի աղբավայրը բերվել է կառավարելի տեսքի, իրականացվել են շուրջ 260000 քմ միջին նորոգման աշխատանքներ, 308 հասցեներում կառուցվել են 551 թեքահարթակներ, ձեռք են բերվել 12 հատուկ նշանակության բազմաֆունկցիոնալ փոշեկուլ մեքենաներ, 15 աղբատար մեքենաներ…
Կարդալ ավելին









