ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանու ներքո Պարի միջազգային օրը՝ ապրիլի 29-ին, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը հանդես կգա «Արի՛, պարի՛» տոնական նախաձեռնությամբ, որի շրջանակում կանցկացվեն մի շարք միջոցառումներ։ Պարի միջազգային օրվան նվիրված լայնամասշտաբ հանրային մշակութային իրադարձությունը կմիավորի շուրջ 4000 պարողների՝ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում գործող պետական պարային ստուդիաներից : Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միությանից Հայաստանի պարարվեստի ազգային միության կազմում գործող խմբերից հանրաճանաչ պարային…
Կարդալ ավելինՆորություններ
Ընտանիքի անդամները գումարով շահագրգռել են համագյուղացիներին` մայրաքաղաքում հավաքին մասնակցելու համար. ՆԳՆ ոստիկանության բացահայտումը
Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունը Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության գործընկերների հետ իրացնելիս ապրիլի 23-ին պարզվեց, որ Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ 39-ամյա մի տղամարդ, նախնական պայմանավորվածությամբ, ապրիլի 11-ին Երևանի Ազատության հրապարակում կուսակցություններից մեկի կազմակերպած հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռել է համագյուղացիներից 12 հոգու, այդ թվում` անչափահասների` խոստանալով գումար: Այս գործարքն իրականացնելու հարցում 39-ամյա տղամարդուն օժանդակել են ընտանիքի անդամները: Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ երկու տղամարդու ավտոմեքենաներով նրանք մեկնել են Երևան, մասնակցել հանրահավաքին, իսկ վերադառնալիս…
Կարդալ ավելինՀայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհետ կորած
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2009 թվականին ծնված Հայկանուշ Խաչատրյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։
Կարդալ ավելինՍԱՏՄ-Ն ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՍՏԱՑԵԼ
Համաձայն ռուսական և հայկական մամուլում տարածված տեղեկությունների՝ ռուսական պետական «Անկեղծ նշան» (Честный знак) մակնշման համակարգն արգելափակել է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ արտադրության «Ջերմուկ» ապրանքանիշի՝ 2026 թվականի փետրվարի 17-ին և մարտի 5-ին արտադրված խմբաքանակների իրացումը: Ըստ հրապարակումների՝ կասեցման հիմքը Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ի, գրությունն է «պարտադիր չափորոշիչների խախտումների» մասին։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ համապատասխան պատկան մարմիններից՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ից կամ «Ռոսսելխոզնադզորից» (ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայություն), պաշտոնական…
Կարդալ ավելինՏեղեկատվական հանդիպում՝ ՀՀ անկախության 35-ամյակի միջոցառումների առաջարկների հավաքագրմանն ընդառաջ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է շահագրգիռ կազմակերպություններին մասնակցելու տեղեկատվական հանդիպման՝ նվիրված ՀՀ անկախության 35- ամյակին նվիրված միջոցառումների հայեցակարգային առաջարկների հավաքագրման նախաձեռնությանը։ Հանդիպումը կկայանա ապրիլի 29-ին՝ ժամը 11:00-ին, ԿԳՄՍ նախարարությունում (2-րդ մասնաշենք, 5- րդ հարկ)։ Հանդիպման ընթացքում կներկայացվեն նախաձեռնության հիմնական ուղղությունները, պահանջները և ակնկալիքները, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի քննարկելու հետաքրքրող հարցերը, հստակեցնելու առաջարկների ներկայացման գործընթացին վերաբերող մանրամասները։ Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ info@cultfoundation.am էլեկտրոնային հասցեին ուղարկելով հայտ։ Գրանցման հայտում անհրաժեշտ է…
Կարդալ ավելինՍտաս Նամինի ստեղծագործական օրերը Հայաստանում
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանում մայիսի 3–11-ը տեղի կունենան հայազգի լեգենդար երաժիշտ, նկարիչ, ռեժիսոր և պրոդյուսեր Ստաս Նամինի 75-ամյակին նվիրված մշակութային միջոցառումներ։ Մայիսի 3-ին՝ ժամը 19:00-ին, կցուցադրվի «Իմ սիրտը լեռներում է» դրաման՝ հիմնված Վիլյամ Սարոյանի ստեղծագործության վրա։ Մայիսի 4–11-ը Հայաստանի նկարիչների միությունում կբացվի Ստաս Նամինի գեղանկարների և գրաֆիկաների ցուցահանդեսը՝ «Իմ Հայաստան», «Ռոքնռոլի արմատները», «Ազատության դեմքեր» խորագրերով։ Մայիսի 5-ին՝ ժամը 19:00-ին, կներկայացվի «Բիթլոմանիա» մյուզիքլը՝ ուրախ, ռոմանտիկ և էներգիայով լի ներկայացում, որում կհնչեն The Beatles-ի 25 անմահ…
Կարդալ ավելինԵվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ Հարգելի՛ քաղաքացիներ, Մայիսի 3-5-ը Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման արարողակարգային միջոցառումների շրջանակում Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ․ փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ։ Խնդրում ենք հետևել ՆԳՆ ոստիկանության ցուցումներին, անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։ Երթևեկության սահմանափակումների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Կարդալ ավելին«Իմ երաժշտությունը խաղաղության, սիրո և փոխըմբռնման մասին է».Գարի Քյոսայան
Գարի Քյոսայան Ապրիլի 25-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ դահլիճում տեղի ունեցավ լեգենդար ջազմեն Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը՝ «60 տարի բեմում» խորագրով։ Երաժշտական երեկոն անցկացվեց «Jazz for Peace» նախագծի շրջանակում և դարձավ մշակութային կյանքի վառ իրադարձություն։ Համերգը մեկ բեմում համախմբեց համաշխարհային ջազի նշանավոր ներկայացուցիչների։ Ծրագրին մասնակցեցին ջազային վոկալիստուհի Էլեն Ստեպտերը, շեփորահար և վոկալիստ Ջոնի Բրիտը, սաքսոֆոնահար Լուիս Վան Թեյլորը, կոնտրաբասահար Կարլ Վինսենտը, հարվածային գործիքների վարպետ Դոն Լիթլթոնը,ինչպես նաև դերասանուհի, երգչուհի Ալլա Սահակյանը։ Մաեստրոյի հետ միասին նրանք…
Կարդալ ավելինՍրտանց շնորհավորում ենք Նարեկ Դուրյան-ին՝ Բոհեմ թատրոնի հիմնադիրին
Այսօր առանձնահատուկ օր է հայ թատերական արվեստի համար. ծնվել է մի մարդ, ում անունը վաղուց արդեն դարձել է ոճ, մտածողություն և բեմական մշակույթի յուրահատուկ աշխարհ։ Սրտանց շնորհավորում ենք Նարեկ Դուրյան-ին՝ Բոհեմ թատրոնի հիմնադիրին, գլխավոր ռեժիսորին, դերասանին և անսահման տաղանդով օժտված արտիստին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Նա այն բացառիկ ստեղծագործողներից է, ով ոչ միայն կերտեց իր անհատական բեմական լեզուն, այլև ձևավորեց մի ամբողջ թատերական միջավայր՝ ստեղծելով Բոհեմ թատրոն-ը՝ որպես Հայաստանում մասնավոր թատրոնի կարևորագույն օրինակներից մեկը։ Նրա յուրաքանչյուր…
Կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացվել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները 2026 թվականի ապրիլի 18-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ նաև Հաստատություն): Այցի ընթացքում ուսումնասիրվել են Հաստատության շենքային, սանիտարահիգիենիկ պայմանները, խնամքի, բժշկական օգնության, սննդի տրամադրման հետ կապված հարցերը, Հաստատության աշխատակազմի և շահառուների միջև հարաբերությունները, նրանց իրավունքների և շահերի պաշտպանության վիճակը, փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափորոշիչներին: Հաստատությունում արձանագրված խնդիրները, հիմնականում, համակարգային են։ Մասնավորապես՝ •…
Կարդալ ավելին








