ԿԳՄՍ նախարարության ղեկավար կազմն այցելել է Լուսակն գյուղի նորակառույց դպրոց

ԿԳՄՍ նախարարության ղեկավար կազմն այցելել է Լուսակն գյուղի նորակառույց դպրոց

  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ այցելել է Արագածոտնի մարզի Լուսակն գյուղի նորակառույց դպրոց և ներկա եղել Ամանորի տոնական միջոցառմանը: Ժամանակի բոլոր պահանջներին համահունչ նոր դպրոցը կառուցվել է Կառավարության 300 դպրոցի կառուցման, հիմնանորոգման և վերակառուցման ծրագրի շրջանակում: Մինչև 100 սովորող հզորությամբ կառուցված դպրոցն ունի հանդիսությունների դահլիճ, մեծ սպորտային դահլիճ, բացօթյա մարզադաշտ, հագեցած է լաբորատորիաներով և այլ անհրաժեշտ ուսումնական ենթակառուցվածքներով, ջեռուցվում է արևային կայաններով: Դպրոցին կից գործում է նաև նախակրթարան: Նորակառույց դպրոցը…

Կարդալ ավելին

Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը դադարեցվում է

Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը դադարեցվում է

Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի հունվարի 1-ից Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը դադարեցվում է։ Տրանսպորտային քարտը կարող եք ձեռք բերել՝ Մետրոպոլիտենի կայարանների վճարահաշվարկային տերմինալներից, Telcell սպասարկման կետերից, Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը՝ transport.yerevan.am կայքում, Telcell տերմինալներով կամ Telcell սպասարկման կետերում:        

Կարդալ ավելին

2025թ․ հուլիսի 4-ին ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը

2025թ․ հուլիսի 4-ին ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը

2025թ․ հուլիսի 4-ին ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը: Կենտրոնական բանկը, հավատարիմ մնալով թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին, հայտարարել էր հանրային քննարկում օրենքի կիրարկման համար անհրաժեշտ կարգավորումների նախագծերի շուրջ:   Ներկայացված նախագծերի մասով ստացվել են ոլորտի ներկայացուցիչների կարծիքներն ու առաջարկները, որոնց շուրջ, ինչպես հայտարարվել էր, Կենտրոնական բանկում կազմակերպվել է քննարկում այդ դիտարկումները ներկայացրած անձանց ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:   Այդ համատեքստում ներկայացնում ենք «Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի գրանցումն ու լիցենզավորումը, օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի…

Կարդալ ավելին

ՍՏՈՒԳՎԵԼ ԵՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐ

ՍՏՈՒԳՎԵԼ ԵՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐ

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները anvtangsnund.am («Անվտանգ Սնունդ») կայքի առաջարկով՝ համատեղ հսկիչ գնումներ են կատարել հայկական շուկայում առկա ԵԱՏՄ և երրորդ երկրներից ներմուծված կաթնամթերքի մի շարք ապրանքատեսակներից, որոնք ենթարկվել են մանրէաբանական հետազոտության, ինչպես նաև որոշվել է դրանցում առկա կաթնայուղի զանգվածային մասը: Ըստ այդմ՝ Մարգարյան 23/6 հասցեում գործող «Կայզեր» սուպերմարկետից («Պար-Արտ» ՍՊԸ) կատարվել է հետևյալ ապրանքատեսակների հսկիչ գնում (նմուշառում)՝ 1. Բրեստ Լիտովսկ (Брест Литовск) ապրանքանիշի թթվասեր, յուղի զանգվածային մասը` 15%, (արտադրող՝ Բելառուս, Սովուշկին պրոդուկտ…

Կարդալ ավելին

ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում պետությանը վերադարձված 41 գույք ամրացվել է տարբեր պետական մարմինների

ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում պետությանը վերադարձված 41 գույք ամրացվել է տարբեր պետական մարմինների

2023-2025թթ․ ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում տարբեր պետական մարմինների է փոխանցվել 39 միավոր անշարժ գույք և 2 տրանսպորտային միջոց, մասնավորապես՝  27 անշարժ գույք ամրացվել են կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել այլ պետական մարմինների,  5-ն օտարվել են կամ տրամադրվել վարձակալությամբ,  9-ը գտնվում են օտարման կամ վարձակալությամբ տրամադրման գործընթացի տարբեր փուլերում։ Եվս 2 անշարժ գույքի վերաբերյալ շրջանառվում են ՀՀ կառավարության որոշման նախագծեր։ Օտարման կամ…

Կարդալ ավելին

2026 թ․ հունվարի 1-ից դրոշմավորվան ծածկագրերի գինը կնվազի․ ՊԵԿ

2026 թ․ հունվարի 1-ից դրոշմավորվան ծածկագրերի գինը կնվազի․ ՊԵԿ

2026թ․ հունվարի 1-ից դրոշմավորման յուրաքանչյուր ծածկագրի գինը կկազմի 2,5 դրամ (առանց ԱԱՀ)` ներկայիս 3,5 դրամի (առանց ԱԱՀ) փոխարեն: Համապատասխան որոշումն ընդունվել է դեկտեմբերի 25-ի Կառավարության նիստում։ Որոշմամբ առաջարկվող գինը նախատեսվում է կիրառել առաջիկա 3 տարիների ընթացքում։ Նշված ժամկետի ավարտից հետո, եթե նոր գին չսահմանվի, կշարունակի գործել նույն՝ 2,5 դրամ արժեքը։ Միաժամանակ, նույն որոշմամբ, դրոշմավորման ծածկագրերի որոշակի քանակի համար գինը կսահմանվի 0,01 դրամ (առանց ԱԱՀ)։ Նշված քանակը յուրաքանչյուր հարկ վճարողի համար կորոշվի առանձին՝ 2025 թվականի ընթացքում…

Կարդալ ավելին

ունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի բացառապես թվային համակարգով

ունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի բացառապես թվային համակարգով

2026 թ. հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի բացառապես թվային համակարգով։ Այս մասին  տեղեկացնում են ՀՀ ԱՍՀ նախարարությունից:Կառավարության այսօրվա նիստում սահմանվել է մինչև 2026 թվականի հունվարի 1-ը կնքված և շարունակվող աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաև մինչև 2025 թվականի հուլիսի 1-ն ընդունված և գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի թվային համակարգ մուտքագրելու կարգը․ թվարկվում են աշխատանքային պայմանագրի այն պայմանները, որոնք պետք է մուտքագրվեն համակարգ։ Ըստ այդմ, համակարգն ինքնաշխատ ստուգում կիրականացնի աշխատողի գրանցման հայտում առկա…

Կարդալ ավելին

Հունվար–նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.3 տոկոս. Շինարարությունն աճել է 20.1%–ով

Հունվար–նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.3 տոկոս. Շինարարությունն աճել է 20.1%–ով

Այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8.3 %-ով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։ Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, ամենաբարձր աճը գրանցվել է շինարարության ոլորտում՝ 20.1 %, ծառայությունների ծավալն աճել է 10.9 %-ով, առևտրի շրջանառությունը՝ 3 %-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 0.5 %-ով։ Արտաքին առևտրաշրջանառությունը շարունակել է նվազել։ Մասնավորապես, հունվար-նոյեմբեր ամիսներին արտահանումը նվազել է 40.6 %-ով, ներմուծումը՝ 27.4 %-ով։ Գնաճը կազմել է 3,3 տոկոս։ Նշենք, որ նոյեմբերին, նախորդ տարվա նոյեմբերի համեմատ տտնտեսական ակտիվության ցուցանիշը…

Կարդալ ավելին

Խոզի, տավարի ու հավի մսի, նաև Սերբիայից պանիրի, թրմօղիների և ծխախոտի ներմուծման նկատմամբ քվոտա սահմանվեց

Խոզի, տավարի ու հավի մսի, նաև Սերբիայից պանիրի, թրմօղիների և ծխախոտի ներմուծման նկատմամբ քվոտա սահմանվեց

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 25–ի նիստում Հայաստանի տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին որոշում կայացրեց։ Խոսքը խոշոր եղջերավոր անասունների մսի, խոզի մսի,  ընտանի թռչունների մսի և կաթնային շիճուկի ներմուծման քվոտայի մասին է։ Նշենք, որ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև վերոնշյալ  գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների Հայաստան ներմուծման թույլատրելի ծավալի բաշխումն իրականացվում է ՀՀ կառավարության սահմանված դրույթներին համապատասխան։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունը 2026–ի ընթացքում Սերբիայից Հայաստանի տարածք ներմուծվող սերբական ծագում ունեցող առանձին…

Կարդալ ավելին

Կառավարությունը ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք սահմանեց

Կառավարությունը ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք սահմանեց

Հայաստանի Հանրապետության տարածքից   ՀՀ ծագում ունեցող սաղմոնազգիներից սիգի ձկնկիթի վրա   վեց ամիս ժամկետով արտահանման արգելք կսահմանվի։ Այս մասին կառավարությունը որոշում կայացրեց այսօր՝ դեկտեմբերի 25–ի նիստում։ Հիմնավորման մեջ նշված է, որ «Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք սահմանելու մասին» Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից: Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կայուն…

Կարդալ ավելին
1 38 39 40 41 42 826