Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն այցելել է Երևանի պատվավոր քաղաքացի, ՀՀ
ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանին։
Նա շնորհավորել է անվանի նկարչին 85-ամյա հոբելյանի առթիվ՝ հղելով լավագույն բարեմաղթանքները։
Կարևորելով Ռոբերտ Էլիբեկյանի դերն ու արվեստի բնագավառում թողած նշանակալի ժառանգությունը՝
քաղաքապետի տեղակալը նշել է, որ Երևանի պատվավոր քաղաքացիները մշտապես Երևանի
քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են։
