Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում նոյեմբերի 20-ին տեղեկություն էր ստացվել Էջմիածնի 41-ամյա բնակչի վերաբերյալ։ Ապօրինի պահվող թմրանյութի մասին տեղեկությունը ստուգվել և հաստատվել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Զննության ընթացքում տղամարդն իրավապահներին է ներկայացրել մարխուանայի նմանվող 35 գրամից ավելի զանգված և հայտնել, որ պատրաստել է իր աճեցրած կանեփից՝ անձնական օգտագործման նպատակով։ Նմանատիպ մի տեղեկություն էլ ստացվել է նոյեբերի 30-ին՝ Էջմիածնի 66-ամյա բնակչի վերաբերյալ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվել է զննություն։ Տղամարդը պահեստարանից ներկայացրել է կանեփանման զանգված։ Երկու…
Կարդալ ավելինՏեսադարան
Մարդասիրական ծառայության առաքելությունը վտանգի պահին մարդկանց օգնելու պատրաստակամությունն է(Տեսանյութ)
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի է.(Տեսանյութ)
Մարդկանց և կենդանիների բարեկամության մասին փաստերը, պատմությունները, դրանց հիման վրա նկարահանված ֆիլմերն ու հոլովակները բազմաթիվ են: Միևնույն ժամանակ կան մարդիկ, որոնք չեն սիրում կենդանիներ: Սա տրամաբանական և նորմալ է այնքան, որքան և նրանց սիրելը: Սակայն զուգահեռ իրականության մեջ ապրում են մարդիկ, որոնք չսիրելուց բացի, երբեմն հայտնի, երբեմն էլ անհայտ պատճառներով դաժան վերաբերմունք են դրսևորում կենդանիների հանդեպ: Համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին կետի` կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու,…
Կարդալ ավելինՑե-Կվադրատ Ամպեգայի կրթաթոշակի շնորհիվ Արցախից տեղահանված երեխաները ստանում են լավագույն կրթությունը Հայաստանում(Տեսանյութ)
Ցե-Կվադրատ Ամպեգան ուրախ է հայտարարել, որ իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում հայտարարված կրթաթոշակի ծրագրին կհատկացնի հավելյալ 20 միլիոն ՀՀ դրամ։ Հիշեցնենք, որ ծրագիրը ենթադրում է կրթաթոշակներ Արցախից տեղահանված երեխաների համար, որոնք կընդունվեն Հայաստանում միջազգային A-դասի կամ համարժեք ավագ դպրոց։ Կրթաթոշակի համար հատկացված ընդհանուր գումարը 2023թ․ կազմում էր 100 մլն ՀՀ դրամ։ Այս նախաձեռնությամբ անդրադարձ է կատարվել մի ոլորտի, որը ներկայումս չի գտնվում ֆինանսական օգնության այլ ծրագրերի թիրախում: Ծրագրի շրջանակներում առաջին 14 աշակերտները, ովքեր հաղթահարել…
Կարդալ ավելինՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է․ տարատեսակ վկայականները վարորդին որևէ արտոնություն չեն տալիս(Տեսանյութ)
Նոյեմբերի 26-ի երեկոյան մայրաքաղաքի պարեկները կանգնեցրել են մի մեքենա: Ստուգման ընթացքում ուղևորը իրավապահներին է ներկայացրել կարմիր ու կապույտ կազմերով վկայականներ: Կեղծ փաստաթղթեր պատրաստելու կամ օգտագործելու կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային բաժին, իսկ կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Եվ սա միակ դեպքը չէ: Վերջերս նկատվում է մի երևույթ, երբ պարեկները կանգնեցնում են խախտում կատարած մեքենա, իսկ վարորդը, վարչական պատասխանատվությունից խուսափելու համար, ցույց է տալիս ինչ-ինչ փաստաթղթեր, որոնք, իբր, իրեն տալիս են արտոնություն: Ոստիկանությունը…
Կարդալ ավելինԳեղարքունիքի պարեկները հայտնաբերել են զենք-զինամթերք(Տեսանյութ)
Նոյեմբերի 25-ին, գիշերվա ժամը 2.40-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի պարեկները Հայրավանք բնակավայրի տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդու վարած «Ջիպը»: Ստուգման ընթացքում պարեկները նստելատեղի վրա նկատել են որսորդական հրացան ու փամփուշտներ: Վարորդը հրացանի համար ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր: Այնուհետև պարեկները նկատել են, որ հետևի նստելատեղը խախտված է: Վարորդը նստելատեղի տակից հանել է «Կարաբին» տիպի զենք` մասամբ ընթեռնելի գրառմամբ: Մեքենան տեղափոխվել է Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը կազմված փաստաթղթերի…
Կարդալ ավելինՎարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել(Տեսանյութ
Նոյեմբերի 19-ին, ժամը 19-ին, Վարդենիս քաղաքի Անդրանիկի փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով, Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժին է տեղափոխվել 41-ամյա տղամարդ։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտաբերվել են դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և 4,7 գրամ կանեփանման դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ: Վարդենիսցի տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, վայրաճ կանեփից պատրաստել է անձնական օգտագործման համար։ Իրացնելով հերթական օպերատիվ տեղեկությունը՝ Վարդենիսի համայնքային ոստիկանները նոյեմբերի 26-ին Վազգեն Սարգսյանի փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել 53-ամյա մի…
Կարդալ ավելինԽուլիգանություն և մարդու առևանգման փորձ Եղեգնաձորում. երկու անձ կալանավորվել է(Տեսանյութ)
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության գործընկերների հետ: Պարզվեց, որ նոյեմբերի 19-ին, ժամը 23-ի սահմաններում, Եղեգնաձորի Սպանդարյան փողոցում՝ մթերային խանութի դիմաց, յոթ տղամարդ կենցաղային հարցերի շուրջ մոտ 10 րոպե վիճաբանել են միմյանց հետ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ: Այդ ընթացքում Երևանի 19-ամյա բնակիչն իր մոտ եղած ատրճանակով կրակել է, ինչից հետո 34-ամյա և 40-ամյա տղամարդիկ 19-ամյա երկու երիտասարդի հետ «Սուզուկի» մակնիշի մեքենայով դիմել են փախուստի: Նոյեմբերի 20-ին,…
Կարդալ ավելինՆԳՆ-ԵՄ համագործակցությունը կընդլայնվի․ ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին(Տեսանյութ)
Թմրանյութը ձեռք էր բերել իրացման նպատակով․ Արաբկիրի համայնքային ոստիկանների բացահայտումը(Տեսանյութ)
ՆԳՆ համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Աբովյանի 34-ամյա մի բնակչի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են թմրանյութի նմանվող զանգվածով 23 փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Երիտասարդը հայտնել է, որ փաթեթներում մարիխուանա է, ձեռք է բերել իրացման նպատակով։ Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին։ Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Հանգամանքները պարզվում են։
Կարդալ ավելին



