Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում նոյեմբերի 20-ին տեղեկություն էր ստացվել Էջմիածնի 41-ամյա բնակչի վերաբերյալ։
Ապօրինի պահվող թմրանյութի մասին տեղեկությունը ստուգվել և հաստատվել է։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Զննության ընթացքում տղամարդն իրավապահներին է ներկայացրել մարխուանայի նմանվող 35 գրամից ավելի զանգված և հայտնել, որ պատրաստել է իր աճեցրած կանեփից՝ անձնական օգտագործման նպատակով։
Նմանատիպ մի տեղեկություն էլ ստացվել է նոյեբերի 30-ին՝ Էջմիածնի 66-ամյա բնակչի վերաբերյալ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվել է զննություն։ Տղամարդը պահեստարանից ներկայացրել է կանեփանման զանգված։
Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են: