Հոկտեմբերի 10-ին, ժամը 18.06-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացվեց առաջին ահազանգը: Շահումյան 2-րդ փողոցի բնակիչը հայտնում էր, թե մոտ մեկ ժամ առաջ նկատել են, որ տնից գողություն է եղել. գողացել էին 760 հազար դրամի ոսկյա զարդեր: Հաջորդ ահազանգը ստացվեց 11 րոպե անց. Նահապետ Քուչակի փողոցի բնակիչը հայտնում էր, որ առանձնատնից գողացել են 300 հազար դրամի զարդեր: Երկու դեպքով էլ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Ներկայացնում է ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ավագ օպերլիազոր…
Կարդալ ավելինՏեսադարան
Ոստիկանները հայտնաբերել են 44-օրյա պատերազմում զոհվածների նկարները ներկած կնոջը.(Տեսանյութ)
ԶԼՄ-ներում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի կին ներկում Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատերազմում զոհվածների դիմանկարները: Փաստի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ` խուլիգանության հատկանիշներով: Հանցագործությունը բացահայտելու գործում Կենտրոնականի քրեական հետախույզներին օգնության եկան ոստիկանության Երևան քաղաքի վարչության գործընկերները: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաջողվեց հայտնաբերել և խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել մայրաքաղաքի բնակիչ 62-ամյա կնոջը: Ոստիկանները կարողացան փաստական տվյալներ ձեռք բերել նաև կնոջ արարքին նախորդող և հաջորդող…
Կարդալ ավելինՕտարերկրյա քաղաքացիներ են ձերբակալվել. հայտնաբերվել է թմրանյութ(Տեսանյութ)
Հոկտեմբերի 20-ին Երևան քաղաքի պարեկները Շենգավիթի փողոցում ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 35 և 31 տարեկան երկու օտարերկրացիների: Անձնական խուզարկությամբ 31-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է ընդհանուր 46 գրամից ավելի բյուրեղանման զանգվածով 34 փաթեթ: Նա հայտնել է, որ բյուրեղանման զանգվածը թմրանյութ է: 35-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
Կարդալ ավելինԴմիտրի Կալմիկովը որոնվում է որպես անհետ կորած.(Տեսանյութ)
Օտարերկրացի կինը ներմուծում և իրացնում էր թմրամիջոցներ. ՔՈԳՎ բացահայտումը.(Տեսանյութ)
ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված տեղեկությունը օտարերկրացի կնոջ մասին էր։ Ըստ տեղեկության` կինը տարբեր տեսակի թմրամիջոցներ էր ներմուծում Հայաստան և համացանցի միջոցով կազմակերպում դրանց իրացումը։ «ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողների լայնածավալ ու բազմաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց կնոջ ինքնությունը, ճշտվեց նաև բնակության վայրը»,- նշեց ՔՈԳՎ ավագ օպերլիազոր Դավիթ Պետրոսյանը։ Դեպքի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Հոկտեմբերի 18-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն կատարվեց 27-ամյա կնոջ բնակության վայրում։ «Խուզարկության արդյունքում հայտնաբերվեց էլեկտրոնային 4 կշեռք, մոտ 97…
Կարդալ ավելինՊարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
Հոկտեմբերի 14-ից 21-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4667 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 99 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 233, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 339 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 26, չամրակապված վարելու՝ 1006, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 217, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 218, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 487 և 1446 այլ իրավախախտումներ։ 157 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 152-ը՝ տեխնիկական…
Կարդալ ավելինԹմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք, որ բացահայտել են Աշտարակի ոստիկանները(Տեսանյութ)
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք, որ բացահայտել են Աշտարակի ոստիկանները Հոկտեմբերի 7-ին Աշտարակի քրեական հետախույզները ստացան օպերատիվ տվյալ, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի բնակիչ 31-ամյա տղամարդը ձեռք է բերում, պահում և իրացնում է թմրամիջոցներ։ Կոնկրետ տեղեկություն կար երկու անձի վերաբերյալ, որոնց նա իրացնել էր թմրանյութ: Նույն օրը, ժամը 21.45-ին, 31-ամյա տղամարդը հայտնաբերվեց Ագարակ գյուղում, ձերբակալվեց և հիշյալ երկու անձանցից մեկի հետ տեղափոխվեց ոստիկանության Աշտարակի բաժին: Անձնական խուզարկությամբ 31-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվեց մոխրացված հետքերով երկու կաթուցիչ։ Նա…
Կարդալ ավելինԱղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատաժողով Լոռու մարզում(Տեսանյութ)
ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության ու Փրկարար ծառայության նախաձեռնությամբ հոկտեմբերի 17-ին Վանաձորի քաղաքապետարանում տեղի է ունեցել է «Աղետների ռիսկի նվազեցման վերաբերյալ իրազեկվածության բարձրացում» խորագրով աշխատաժողով: Մասնակցում էին ՆԳ նախարարության ներկայացուցիչներ, Փրկարար ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ծառայողներ, Լոռու մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, մարզի 11 համայնքների ղեկավարներ, հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների տնօրեններ, բժշկական կենտրոնների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Աշխատաժողովի նպատակը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության խթանումն էր՝ ուղղված աղետներին դիմակայունության բարձրացմանը, ռիսկերի…
Կարդալ ավելին

