Հոկտեմբերի 14-ից 21-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4667 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 99 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 233, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 339 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 26, չամրակապված վարելու՝ 1006, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 217, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 218, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 487 և 1446 այլ իրավախախտումներ։ 157 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 152-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 68-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 169-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 92 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 12038 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 260 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 219, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 711 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 67, չամրակապված վարելու՝ 2307, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 274, վարելիս հեռախոսից օգտվելու՝452, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 34, արագության գերազանցման՝ 1495 և 3543 այլ իրավախախտումներ։ 450 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1373-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 653-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 110-ը՝ բեռնատարներ, 207-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 36 անձ։