Հայտնաբերվել է 421 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները(Տեսանյութ)

Հայտնաբերվել է 421 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները(Տեսանյութ)

Հուլիսի 7-ից 14-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4211 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 154 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 183 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 249 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 20, չամրակապված վարելու՝ 853, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 21, վարելու ընթացքում ծխելու՝ 333, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 245, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 45 և 1634 այլ իրավախախտում։ 121 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի,…

Կարդալ ավելին

Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորած անձը ձերբակալվել է(Տեսանյութ)

Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորած անձը ձերբակալվել է(Տեսանյութ)

Հուլիսի 15-ին՝ ժամը 11։58-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ Բյուրեղավան քաղաքում շանը կապել են ավտոմեքենայից և քարշ են տալիս։ Համացանցում նաև տեսանյութ էր տարածվել այդ մասին։ Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ շանն ավտոմեքենայի բեռնախցիկից պարանով կապած ու կենդանուն քարշ տված անձը Բյուրեղավանի բնակիչ 62-ամյա տղամարդ է։ Վերջինս հայտնաբերվել ու կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու համար ձերբակալվել է։ «Օպելը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի առթիվ…

Կարդալ ավելին

Խաչատրյան եռյակը «Խենթ օրեր» միջազգային փառատոնի մասնակից(Տեսանյութ)

Խաչատրյան եռյակը «Խենթ օրեր» միջազգային փառատոնի մասնակից(Տեսանյութ)

Հունիսի 26-29-ը Եկատերինբուրգում տեղի ունեցած «Խենթ օրեր» 10-րդ միջազգային փառատոնին մասնակցեց նաև Արամ Խաչատրյանի անվան եռյակը՝ Արմինե Գրիգորյան /դաշնամուր/, Կարեն Շահգալդյան /ջութակ/, Կարեն Քոչարյան /թավջութակ/ կազմով: Փառատոնի շրջանակներում երաժիշտները ելույթ ունեցան 7 տարբեր ծրագրերով՝ հանդես գալով թե ՛ եռյակի կազմում, և թե ՛ այլ երաժիշտների հետ համագործակցությամբ: Բոլոր համերգներն անցել են լեփլեցուն դահլիճներում և հանդիսատեսի ջերմ ընդունելությամբ ու գնահատանքով: Խաչատրյան եռյակը արդեն երկար տարիներ համագործակցում է Սվերդլովսկի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի հետ՝ մասնակցելով տարբեր համերգների և…

Կարդալ ավելին

Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են «Նիվա»-ի օրինազանց վարորդին(Տեսանյութ)

Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են «Նիվա»-ի օրինազանց վարորդին(Տեսանյութ)

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, որ «Նիվա»-ի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավոտճանապահին մեքենան վարում էր անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցներին։ Գեղարքունիքի մարզի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նախաձեռնվել է վարչական վարույթ։ Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել երթևեկության բոլոր կանոնները՝ ավելորդ ինքնավստահություն չդրսևորելով։        

Կարդալ ավելին

Կանեփի 1000 բույս և 1 կիլոգրամից ավելի մարիխուանա. Արարատի քրեական ոստիկանների բացահայտումը(Տեսանյութ)

Կանեփի 1000 բույս և 1 կիլոգրամից ավելի մարիխուանա. Արարատի քրեական ոստիկանների բացահայտումը(Տեսանյութ)

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Գետափնյա գյուղի բնակիչ 54-ամյա տղամարդը բակում ապօրինի աճեցնում է կանեփ և պահում թմրանյութ։ Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվեց կանեփի հազար թուփ և մեկ կիլոգրամ 290 գրամից ավելի մանրացված-չորացված դեղնականաչավուն զանգված։ Ըստ տանտիրոջ` կանեփից պատրաստված թմրանյութն իրենն է։ 54-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը…

Կարդալ ավելին

«ԲՄՎ»-ով «դրիֆթ» արած երիտասարդը ձերբակալվել է․ նախաձեռնվել է քրեական վարույթ(Տեսանյութ)

«ԲՄՎ»-ով «դրիֆթ» արած երիտասարդը ձերբակալվել է․ նախաձեռնվել է քրեական վարույթ(Տեսանյութ)

Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը Իջևանի Երևանյան փողոցում, այսպես կոչված՝ «դրիֆթ անում՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորում երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու ճանապարհային երթևեկության կանոնները։ Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի ծառայողներ պարզվել են նրա ինքնությունը: Հուլիսի 9-ին Կիրանցի բնակիչ 30-ամյա տղամարդը ձերբակալել և, «ԲՄՎ»-ով հանդերձ, տեղափոխել է Համայնքային ոստիկանության Իջևանի բաժին։ Նա և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին, որտեղ խուլիգանության հատկանիշներով քրեական…

Կարդալ ավելին

Կանեփի 403 բույս հայտնաբերվեց հայկավանցու հողամասում. Կումայրիի ոստիկանների բացահայտումը(Տեսանյութ)

Կանեփի 403 բույս հայտնաբերվեց հայկավանցու հողամասում. Կումայրիի ոստիկանների բացահայտումը(Տեսանյութ)

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Հայկավան գյուղի մի բնակիչ հողամասում աճեցնում է կանեփ: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ տեղեկությունն իրացվեց Ախուրյանի բաժնի ծառայողների հետ համատեղ: Հունիսի 30-ին հայկավանցի 62-ամյա տղամարդու հողատարածքի զննությամբ հայտնաբերվեց մշակված և անմշակ կանեփի ընդհանուր 403 բույս: Տանտերը հայտնեց, որ կանեփն ինքն է ցանել` դրանից ստացած թմրանյութը հետագայում անձամբ օգտագործելու նպատակով: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,…

Կարդալ ավելին

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում(Տեսանյութ)

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում(Տեսանյութ)

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:        

Կարդալ ավելին
1 5 6 7 8 9 30