Խաչատրյան եռյակը «Խենթ օրեր» միջազգային փառատոնի մասնակից(Տեսանյութ)

Հունիսի 26-29-ը Եկատերինբուրգում տեղի ունեցած «Խենթ օրեր» 10-րդ միջազգային փառատոնին մասնակցեց նաև Արամ Խաչատրյանի անվան եռյակը՝ Արմինե Գրիգորյան /դաշնամուր/, Կարեն Շահգալդյան /ջութակ/, Կարեն Քոչարյան /թավջութակ/ կազմով:

Փառատոնի շրջանակներում երաժիշտները ելույթ ունեցան 7 տարբեր ծրագրերով՝ հանդես գալով թե ՛ եռյակի կազմում, և թե ՛ այլ երաժիշտների հետ համագործակցությամբ:

Բոլոր համերգներն անցել են լեփլեցուն դահլիճներում և հանդիսատեսի ջերմ ընդունելությամբ ու գնահատանքով:

Խաչատրյան եռյակը արդեն երկար տարիներ համագործակցում է Սվերդլովսկի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի հետ՝ մասնակցելով տարբեր համերգների և նախագծերի, այդ թվում՝ 2 տարի առաջ համատեղ կազմակերպված Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված երաժշտական միջազգային փառատոնին:

https://www.facebook.com/watch/?share_url=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fshare%2Fv%2F16ZpykTN3J%2F&v=774606838240954&rdid=xbKd1q9Xs6TGOYvu

Spread the love