2024թ. հուլիսի 26-ին «Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «BB-» վարկանիշը՝ կայուն հեռանկարով: Վարկանիշի պահպանման հիմքում ընկած են բնակչության մեկ շնչին ընկնող եկամտի ու կառավարման ՝ համեմատվող երկրների հետ համադրելի ցուցանիշները, տնտեսական աճի կայուն հեռանկարները, երկրի ամուր մակրոտնտեսական քաղաքականության շրջանակը: Գործակալության գնահատմամբ` տնտեսական աճի վրա շարունակում են դրական ազդեցություն ունենալ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, այժմ նաև` Լեռնային Ղարաբաղից միգրացիան: Ակնկալվում է, որ տուրիզմի և տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտները կլինեն…
Կարդալ ավելինՍփյուռք
2024-ին Հայաստանում կարմրուկի 540 դեպք է գրանցվել
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: Ըստ այդմ՝ 2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 540 դեպք. 323-ը երեխաներ են, 217-ը՝ մեծահասակներ:
Կարդալ ավելինԸնդերքօգտագործման օրենսդրության խախտման արդյունքում ՍՊԸ-ի պատճառված վնասից վերականգնվել է 25 մլն դրամը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել առ այն, որ ՍՊ ընկերության տնօրենը, խախտելով «Հողային», «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքերի մի շարք հոդվածների պահանջները, պարտավոր լինելով օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներն իրականացնել պայմանագրի և նախագծի պայմաններին համապատասխան, ինչպես նաև խախտելով հողերի և ընդերքի օգտագործման և պահպանության կանոններ սահմանող այլ իրավական ակտերի դրույթները, 2021 թվականի ընթացքում Արմավիր մարզի Ապագա համայնքին և մի շարք անձանց սեփականության իրավունքով պատկանող հողատարածքներում հողի և…
Կարդալ ավելինԻսրայելը «կոշտ» պատասխան կտա Գոլանի բարձունքների վրա հարձակմանը. Նեթանյահու
Իսրայելը կոշտ պատասխան կտա հուլիսի 27-ին Մաջդալ Շամս գյուղի վրա հարձակմանը: Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գոլանի բարձունքներում գտնվող այս բնակավայր կատարած այցի ժամանակ։ The Guardian թերթը գրել է, որ Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը չի կարող և չի պատրաստվում լքել այն։ «Մեր պատասխանը կհետևի, և այն կլինի կոշտ», – ասաց նա: Հուլիսի 27-ին Գոլանի բարձունքների հյուսիսում գտնվող Մաջդալ Շամս շրջանը հրթիռակոծության է ենթարկվել։ Արդյունքում զոհվել է 12 մարդ՝ հիմնականում երեխաներ և…
Կարդալ ավելինՍտացի´ր անսահման հնարավորություններ՝ AMIO Visa Infinite քարտով
Շքեղ կյանքն այլևս անհասանելի չէ, եթե ունես Ամիօ բանկի Visa Infinite քարտ: Ճանապարհորդելիս, գնումներ կատարելիս և ամենուր՝ այս քարտը պատրաստ է ուղեկցել քեզ քո բլոր նախաձեռնություններում և տալ անսահման հնարավորություններ: 1300-ից ավել օդանավակայանների բիզնես սրահների անվճար մուտքի հնարավորություն Միջազգային Chatbot Concierge ծառայություն Ճամփորդական ապահովագրություն Fast Track ծառայություն Internet Roaming ծառայություն Հյուրանոցների ամրագրման և մեքենաների վարձույթի հատուկ առաջարկներ Ուղեբեռի անվճար փաթեթավորման ծառայություն Եվ շատ ավելին Հետաքրքրե՞ց: Արի´ Ամիօ բանկի մոտակա մասնաճյուղ, վերցրո´ւ քո AMIO Visa Infinite…
Կարդալ ավելինԶարինջայում բացվեց 44-օրյա պատերազմի մասնակցին նվիրված այգին (ֆոտոշարք)
Ինչպես տեղեկացրեցին մեր գործընկերները հուլիսի 27-ը Թալին խոշորացված համայնքի Զարինջա գյուղի բնակիչների համար առանձնահատուկ օր էր։ Հատուկ էր և սպասված, քանի որ օրը նվիրված էր 44-օրյա պատերազմի մասնակից Գրիգոր Հակոբյանի հիշատակին։ Համայնքում կառուցվել է գեղեցիկ այգի, ինչպես նաև խաղահրապարակ փոքրիկների համար։ Ինչպես նշում էին համայնքի բնակիչներից շատերը, գյուղում սա նմանօրինակ առաջին դեպքն է, որը շատ կարևոր և մեծ նշանակություն ունի հատկապես երեխաների համար, նրանք կարող են խաղալ և զբոսնել նման հաճելի միջավայրում։ Այգու հիմնադիրը…
Կարդալ ավելինԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ «Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրությունում։
Կարդալ ավելինՀայաստանի պատվիրակությունը մասնակցեց Փարիզի Խաղերի բացմանը(ֆոտոներ)
Հայաստանի հավաքականը մասնակցեցին Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակիցների շքերթին, որն առաջին անգամ անցկացվում է ստադիոնից դուրս, գետի վրա։ Հայաստանի հավաքականի դրոշակակիրներն էին բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն ու լողորդուհի Վարսենիկ Մանուչարյանը։ 33-րդ Օլիմպիական խաղերի բացման արարողությունն ացկացվում է Սեն գետում եւ երկայնքով։ Շքերթի մասնակիցները մոտ 100 նավակներով կանցնեն 6 կմ տարածություն Աուստերլիցի կամուրջից մինչեւ Իենի կամուրջ։ Էյֆելյան աշտարակի մոտ գտնվող Տրոկադերո հրապարակում տեղի կունենա արարողության պաշտոնական մասը։
Կարդալ ավելին300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ Բանկից (ֆոտո)
Առնո Բաբաջանյան 42/5 հասցեում տեղի ունեցավ «Նոր Երևան» համալիրի 3-րդ բլոկի հիմնարկեքի արարողությունը: Հիմնարկեքի արարողությունը սկսվեց քահանայի օրհնությամբ և շինարարության մեկնարկը տրվեց երեխաների կողմից համալիրը պատկերելով: Արև, ամպեր, տուն, մայրիկ ու հայրիկ և բոլոր բնակարաններում շատ կոնֆետներ, ահա այսպես են պատկերել փոքրիկներն ապագա համալիրը կտավների վրա: Փոքրիկների նկարներն ամուր տեղ գտան շենքի հիմքում: Ամիօ բանկն ու ՄԼ Մայնինգ ընկերությունը կնքեցին համագործակցության Հուշագիր՝ ազդարարելով «Նոր Երևան» համալիրում բնակարան ձեռք բերելու վիճակահանության 2-րդ փուլի մեկնարկը: «Նախագծի մտահղացումն…
Կարդալ ավելինԱլեքսանդր Սոկուրովի արվեստանոցի հայտադիտումների ժամկետը երկարաձգվում է
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը տեղեկացնում է , որ իրենց մագիստրատուրայում 2024 թվականի սեպտեմբերից գործելու է համաշխարհային կինոյի լավագույն ռեժիսորների ցանկում ընդգրկված կինոյի վարպետ Ալեքսանդր Սոկուրովի արվեստանոցը: Արվեստանոցի ծրագիրը մեծ ուշադրություն է դարձնելու հումանիտար առարկաների ուսումնասիրությանը, հայոց պատմությանն ու մշակույթին։ Առանձնահատուկ կշեշտադրվի միջազգային համատեքստում ազգային բնավորության և ինքնության հետ աշխատանքը, որն էլ դառնալու է ապագա ֆիլմերի հիմքը: Արվեստանոցում կդասախոսեն հայ և միջազգային առաջատար մասնագետներ: Դասընթացները կընթանան հայերեն և ռուսերեն՝ համաժամանակյա թարգմանությամբ։ Հաշվի առնելով դիմորդների…
Կարդալ ավելին