Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի նշվեց հուլիսի 7-ին: Պայծառակերպության տոնը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Պայծառակերպության տոնի հիմքում Թաբոր լեռան վրա Քրիստոսի այլակերպվելու և աշակերտներին աստվածային փառքով երևալու մասին ավետարանական պատմությունն է: Տոնական կիրակին հաջորդ օրը մեռելոց էր, ննջեցյալների հիշատակության համար պատարագ կմատուցվի, կկատարվի հոգեհանգստյան արարողություն, սակայն մինչ այդ երեկ հանրապետության շատ համայնքներում նշվեց մեզանում ավանդական տոն դարձած ՎԱՐԴԱՎԱՌԸ, բայց ԱՐՏԱՇԱՏ միավորված համայնքում տոնը աննախադեպ էր իր կազմակերպած լուծումներով եվ ժողովրդի…
Կարդալ ավելինՍփյուռք
Աշխատանքից ազատման նամակը ստացա. «Գոյ» թատրոնի դերասան Սամվել Թոփալյան
«Գոյ» թատրոնի դերասան Սամվել Թոփալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԳՈՅ»-ում եմ… «Լոնդոն Բլյուզ» ներկայացմանը… Դեռ չգիտեի, որ առաջին կարգի դերասան եմ, երեկ աշխատանքից ազատման նամակը ստացա ու էդ նամակի մեջ էր գրած, որ առաջին կարգի եմ, հիմա էդ լավ ա, թե չէ,) առավել ևս, որ աշխատանքից ազատվելուց ես իմանում, քանի որ մինչ այդ հետաքրքիր էլ չէր»: Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու…
Կարդալ ավելինՍահմանադրությունը մեկանգամյա ամրագրման հռչակագիր չէ, այլ ճկուն ու բազմաբովանդակ գործիք. Վահագն Խաչատուրյան
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ: Պետականությունների ստեղծման և ամրության հիմնաքարային դրույթները շատ չեն և հաճախ հանգում են Անկախության հռչակմանն ու Սահմանադրության ընդունմանը: Այս տեսանկյունից, ինչպես 1991 սեպտեմբերի 21-ի Անկախության, այնպես էլ 1995 թվականի հուլիսի 5-ի Սահմանադրական հանրաքվեները Հայաստանի ժողովրդի՝ անկախ ինքնիշխան, սոցիալական ու զարգացող պետություն ունենալու հավաքական կամքի արտահայտություններն էին: Մեր Սահմանադրությունն անցած շուրջ երեք տասնամյակի ընթացքում բազում խոչընդոտներ, փոփոխություններ…
Կարդալ ավելինՄետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանի 3 շարժասանդուղքները մինչև տարեվերջ կփոխարինվեն
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում հավանություն տեց Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2013-ի մայիսի 10-ին ստորագրված և փոփոխված «Երևանի մետրոպոլիտենի վերականգնում. փուլ II» ֆինանսական պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությանը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Երևանի մետրոպոլիտենի վերականգնում. փուլ II» ֆինանսական պայմանագիրը (5 մլն եվրո) ուղղված է Երևան քաղաքի մետրոյի համակարգի վերակառուցման գերակա կապիտալ ներդրումների ֆինանսավորմանը: Ծրագրի «Դրենաժային թունելի երկարացում և մետրոյի թունելներում վերականգնողական աշխատանքներ» բաղադրիչի շրջանակներում նախատեսված աշխատանքների ավարտն ակնկալվում էր 2024թ․…
Կարդալ ավելինԱյսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է
Հուլիսի 4-ին ծնվել է նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր (Ֆրունզիկ) Մուշեղի Մկրտչյանը։ Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում 1930 թվականին։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։ Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-1946 թվականներին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մհերը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու…
Կարդալ ավելինԱմիօ բանկի AMIO ERA կրթական ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել ուսանողների շրջանում
Ամիօ բանկն ուրախությամբ տեղեկացնում է ուսանողներին ուղղված AMIO ERA կրթական ծրագրի առաջին փուլի հաջող ավարտի մասին: Ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել ուսանողների շրջանում և գերազանցել բոլորի սպասումները՝ մեկ ամսում գրանցելով ռեկորդային 800 դիմում-հայտ: AMIO ERA կրթական ծրագրի նպատակն է աջակցել բարձր առաջադիմություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողներին՝ մոտիվացնելով նրանց միշտ շարժվել առաջ և կրթությունը որպես հնարավորություն դիտարկելով հասնել իրենց նպատակներին: Ծրագրի առաջին փուլը հաղթահարած ուսանողները կմասնակցեն անհատական հարցազրույցի և թիմային աշխատանքի փուլերին, որոնց արդյունքում…
Կարդալ ավելինԵրազանքիդ ղեկը քո ձեռքերում. Ամիօ ավտովարկ
Ամիօ Բանկը ներկայանում է նոր ավտովարկավորման առաջարկով: Դիմիր բանկ քո երազանքի ավտոմեքենան ձեռք բերելու համար Հայաստանյան ցանկացած ավտոսրահից: Բանկի կողմից հրապարակված ավտոսրահներից ավտոմեքենա գնելու դեպքում վարկի որոշումը կկայացվի ընդամենը 6 ժամվա ընթացքում: Ավտովարկը տրամադրվում է առանց միջնորդավճարների, պարզեցված գործընթացով, ճկուն զեղչային առաջարկներով. Պայմաններ՝ տարեկան տոկոսադրույք՝ 14%-14.9%, (փաստացի՝ 14.9% -16%) կանխավճար՝ սկսած 10%-ից վարկի գումար` 2-75 միլիոն ՀՀ դրամ վարկի ժամկետ` 1-7 տարի 50% և ավել կանխավճարի դեպքում` առանց եկամուտների վերլուծության վարկի ձևակերպման հնարավորություն, տարեկան 15.5%-16%…
Կարդալ ավելինՀուլիսի 14-ին մեկնարկող Mixfight 56 MMA մրցաշարի գլխավոր ֆավորիտն է բազմակի չեմպիոն Կամո Ունանյանը՝ ում կաջակցի «Շելբի» տուրը
Հուլիսի 14-ին Երևանի «Միկա» մարզահամալիրում կկայանա «Mixfight 56» MMA մարզաձևի հերթական խոշոր միջազգային մրցաշարը, որի գլխավոր մենամարտը կընթանա WKN վարկածով գոտու համար։ Այս մրցաշարում Կամո Ունանյանին կաջակցի «Շելբի» տուրը։ Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, MMA մարտիկ (6/0), Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը կմենամարտի WKN վարկածով գոտու համար։ Այս մենամարտում Կամո Ունանյանի գործընկերն է «Շելբի» տուրի, որի հիմնադիր Հարութ Համբարձումյանը մեծապես կարևորում է հայրենական սպորտին աջակցությունը․ «Մեծ պատվով և ուրախությամբ ենք առաջարկել, որ այս մրցաշարում լինենք Կամոյի…
Կարդալ ավելինՇառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Շառլ Ազնավուրի կինոաշխարհը» ցուցադրության բացումը Գյումրիում
Հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին, Գյումրի քաղաքի Շիրազի 22 հասցեում գտնվող ԿԻՆՈՏՈւՆ թանգարանում տեղի կունենա աշխարհահռչակ երգիչ ու կինոդերասան Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Շառլ Ազնավուրի կինոաշխարհը» նոր թանգարանային ցուցադրության հանդիսավոր բացումը։ Ցուցադրությունը կազմակերպվել է շատերին հայտնի ալեքսանդրապոլյան շինություններից մեկի բակում, որտեղ նկարահանվել են «Մեր մանկության տանգոն», «Հեղնար աղբյուր», «Ուրախ ավտոբուս» կինոնկարները։ Շառլ Ազնավուրը նկարահանվել է շուրջ 80 կինոնկարներում: Տարբեր երկրներում նկարահանված ֆիլմերում նրա կատարմամբ հնչած երաժշտությունը հիշարժան է իր հուզականությամբ ու հմայքով: Շառլ Ազնավուրի հարյուրամյա հոբելյանին…
Կարդալ ավելինԵկեղեցու բակում թողնված երեխան վերադառնում է տուն
Շուրջ երկու ամիս մանկատանն անցկացնելուց հետո փոքրիկ գեղեցկուհին վերամիավորվեց ընտանիքի հետ։ Ոստիկանության, «Երևանի Մանկան Տուն» ՊՈԱԿ-ի և մի շարք այլ գերատեսչությունների համատեղ աշխատանքի շնորհիվ փոքրիկն այսօր կքնի ոչ թե մանկատան, այլ իր տան օրորոցում։ Մանկատան տնօրենի խոսքով՝ սա այն դեպքն է, երբ բոլորն աշխատել են մեկ նպատակի շուրջ՝ կարևորելով երեխայի շահը, ինչի շնորհիվ էլ այսօր ունենք այս դրական արդյունքը։ Հիշեցնենք, որ մայիսի 8-ին մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հայտնաբերվել էր առանց խնամքի…
Կարդալ ավելին